«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(→‎Եպիսկոպոսական ձեռնադրությունը: Հանվել է նախադասության կրկնությունը՝ Դավիթ Հյուպատոսի մասին։)
No edit summary
Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ 13-րդ դարի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել: Ստեփանոսն ուսումնառության է մեկնում [[Կոստանդնուպոլիս]], ապա [[Աթենք]] և [[Հռոմ]], սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:
 
== Եպիսկոպոսական ձեռնադրությունըձեռնադրություն ==
Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալում՝ խորհրդատու և համագործակից ունենալով հայազգի գիտնական իշխան Դավիթ Հյուպատոսին: Սա բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուզանդական արքունիքում՝ կայսերական սեղանապետն էր: Այնուհետև, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վերադառնալով Դվին՝ Ստեփանոս Սյունեցին տեսավ Հայաստանը՝ արաբներից ավերված և քարուքանդ արված, զրկված հայրենի իշխաններից, որոնցից շուրջ ութ հարյուր հոգու արաբներն այրել էին Նախիջևանի եկեղեցում: Վախճանվել էր նաև Սյունյաց Հովհան եպիսկոպոսը, և իշխաններ Բաբգենի ու Քուրդի խնդրանքով կաթողիկոս [[Դավիթ Ա Արամոնեցի]]ն (728-741 թթ.) Ստեփանոս Սյունեցուն ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում Սյունյաց մետրոպոլիտության աթոռում:
== Հոգևոր և մշակութային գործունեություն ==
Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։
 
==Մահը Մահ ==
Ստեփանոս Օրբելյանը մանրամասն հաղորդում է Սյունեցու ողբերգական մահվան հանգամանքները, որտեղ իմանում ենք, որ Եղեգյաց ձոր գավառի Մոզ ավանում մի անառակ կնոջ երեք անգամ զգուշացնում է հեռու կանգնել մեղքի ճանապարհից, և երբ նա չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ կյանքը, Ստեփանոս Սյունեցին սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում (թե ինչպիսի՝ պատմիչը չի նշում): Դրանից հետո նա գնում է Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում հանգստանալու, քանզի սաստիկ շոգ էր: Այնտեղ կարգադրում է խփել իր վրանը, իսկ իր մահիճը դնում է մի ուռենու վրա (հավանաբար ծառի ճյուղերին ամրացված մահիճ է եղե) և առանձին մնալով աղոթում է ու ննջում: Իսկ անառակ կինը, որոշած լինելով վրեժ լուծել, նաև որպեսզի ինքը ազատորեն գործի, իր սիրեկանի հետ գալիս է այնտեղ, սուրը տալիս է նրա ձեռքը և ուղարկում սպանելու: Երբ երկու անգամ տղամարդը բարձրանում է ծառը և չի կարողանում սպանել (ըստ պատմիչի՝ հրաշափառ տեսլիքի պատճառով), անառակ կինն ինքն է սուրը վերցնում, բարձրանում ծառը և հարվածելով սրբի որովայնին՝ սպանում: Նշանավոր հոգևորականն ու շարականագիրը թաղվում է [[Վայոց ձոր]]ում գտնվող [[Թանահատի վանք]]ում՝ հայոց թվականության 184 թվականին (735թ.): Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանից հետո քառասուն օր գավառը ցնցվում էր ուժեղ երկրաշարժից, ինչի պատճառով տներն ու ապարանքները դառնում էին իրենց բնակիչների գերեզմանները, և օդում տարածվում է մարդկանց վայոցը: Դրանից հետո էլ գավառը կոչվեց Վայոց ձոր:
 
37 786

edits