«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
Շնչում են [[թոքեր]]ով։ Բեղմնավորումը ներքին է։ [[Ձու]]ն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։ [[Սիրտ]]ը եռախորշ է, սակայն, ի տարբերություն [[երկկենցաղ]]ների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների [[մաշկ]]ը զուրկ է [[գեղձ]]երից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։
 
== Մարմնի կառուցվածքըկառուցվածք ==
 
Սողունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մարմինը պատված է եղջերային թեփուկներով։ Մողեսն ամառվա ընթացքում մաշկափոխվում է 4-5 անգամ։ Բացառությամբ օձերի և անոտ մողեսների, որոնք մաշկափոխվում են ամբողջությամբ։ Սողուններն ունեն մարմնի կողքերին տեղավորված երկու զույգ հնգամատ վերջույթներ, որոնք վերջանում են եղջերայի սուր ճանկերով։ Գլխի վրա գտնվում է բերանը։ Լեզուն բարակ է և ծառայում է որպես շոշափելիքի [[օրգան]]։ Բերանից վեր տեղավորված են զույգ քթանցքերը և [[աչք]]երը։ Մողեսներն ունեն կոպեր, այդ թվում նաև կիսաթափանցիկ թարթող թաղանթ՝ երրորդ կոպ։ Աչքերի հետևում տեղավորված է թմբկաթաղանթը։ Սողուններն ունեն կարճ, շարժում պարանոց, իսկ իրանը սահուն կերպով անցնում է պոչային հատվածի։
 
== ԿմախքըԿմախք ==
 
[[Պատկեր:Flying Dragon Mivart.png|մինի|թռչող վիշապի (մողեսի) կմախքը]]
Տող 38.
Սողունների կմախքն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։
 
== Մարսողական համակարգըհամակարգ ==
 
Սողունների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են [[միջատ]]ներով, [[փափկամարմին]]ներով, [[ձկներ]]ով, [[երկկենցաղներ]]ով, [[թռչուններ]]ով և մանր [[կաթնասուն]]ներով (կրծողներ)։ Ատամները միանման են, ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար։ Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ, ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն։ Սնունդը բերանից անցնում է կլան, կերակրափող, պարկանման [[ստամոքս]] և ապա՝ աղիներ։ Աղիները տարբերակված են, բաժանվում են բարակ և հաստ աղիների։ Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը։ Սողուններն ունեն [[լյարդ]] և [[ենթաստամոքսային գեղձ]]։ Հաստ աղին վերջանում է կոյանոցով, որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները։
Տող 44.
Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին, իսկ կոկորդիլոսները, կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով։
 
== Շնչառական համակարգըհամակարգ ==
 
Սողունները շնչում են միայն [[թոք]]երով։
Տող 50.
Շնչառական օրգաններն են [[կոկորդ]]ը,[[շնչափող]]ը,2 բրոնխները և զույգ պարկանման թոքերը։ Թոքերն ունեն ծալքեր, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը։ Շնչառական շարժումները՝ ներշնչումը և արտաշնչումը, կատարվում են միջկողային [[մկան]]ների կծկման շնորհիվ։
 
== Արյունատար համակարգըհամակարգ ==
 
[[Սիրտ]]ը, բացառությամբ կոկորդիլոսների, կազմված է երեք խորշերից՝ երկու նախասիրտ և մեկ փորոք, որն ունի ոչ լրիվ զարգացած միջնապատ։ Փորոքում զարկերակային և երակային [[արյուն]]ը քիչ է խառնվում, որի հետևանքով սողունների օրգանները ստանում են անհամեմատ հարուստ արյուն։ Փորոքից դուրս են գալիս թոքային զարկերակը և աորտայի աջ ու ձախ աղեղները։ Արյունը շրջանառություն է կատարում երկու շրջանով։[[Գլխուղեղ]]ը ստանում է զարկերային արյուն, իսկ մյուս օրգանները՝ խառը։ Դա է պատճառը, որ նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում։ Սողունները սառնարյուն կենդանիներ են։ Ակտիվ են տաք եղանակներին, իսկ սառը պայմաններում՝ պասիվ։ Անբարենպաստ պայմանները սողունները քուն են մտնում։
 
== Արտազատական համակարգըհամակարգ ==
 
Արտազատության օրգանները [[երիկամ]]ներն են։ Մեզը մածուցիկ է, նման է սպիտակ շիլայի, պարունակում է միզաթթու։ Միզածորանները բացվում են կոյանոցի մեջ։ Օձերի և որոշ մողեսների միզապարկը լավ զարգացած չէ։
 
== Նյարդային համակարգըհամակարգ և զգայարաններըզգայարաններ ==
 
Սողունների [[նյարդային համակարգ]]ը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս [[աչք]]ը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության)։ Գլխուղեղն ավելի մեծ է, քան երկկենցաղներինը։ Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը։ Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև։ Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ։ Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը։ Լավ է զարգացած նաև ուղեղիկ, որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը։
Տող 66.
Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով։ Երբ թշնամիները բռնում են պոչից, ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է, որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է։ Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում։ Պոչը հետագայում վերականգնվում է։
 
== Բազմացում և զարգացում ==
== Բազմացումը և զարգացումը ==
 
Ի տարբերություն [[երկկենցաղներ]]ի, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը, և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։ ՀՀ-ում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ։