«Կենտրոն (Երևանի վարչական շրջան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 67.
 
Շրջանը բաժանված է 6 թաղամասերի՝ Փոքր Կենտրոն, Նորագյուղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնդ և Ձորագյուղ։ Այստեղ է տեղակայված ՀՀ Ազգային ժողովը (Խորհրդարանը), [[Կենտրոնական բանկ|ՀՀ Կենտրոնական բանկը]], [[ՀՀ Նախագահի նստավայր|ՀՀ նախագահի նստավայրը]] և բազմաթիվ նախարարություններ։
 
== Պատմություն==
 
[[Երևան]]ը, որպես վարչական կենտրոն, առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ [[Հայաստան]]ը նվաճած թուրքմենական [[Կարա-կոյունլու]] ցեղի առաջնորդ [[Ջհանշահի]]օրոք: Նրա կատարած վարչական փոփոխություններից հետո [[Արարատյան աշխարհ]]ի մեծագույն մասն ընդգրկվեց մեկ կուսակալության մեջ,որի վարչական կենտրոն դարձավ Երևանը:
Հետագայում՝ թուրք-պարսկական պատերազմներից հետո հաստատված պարսկական տիրապետության շրջանում, մինչև 19-րդ դարի սկիզբը,Երևանը [[Արևելյան Հայաստան]]ի մեծ մասն ընդգրկող [[Երևանի խանություն|Երևանի խանության]] վարչական կենտրոնն էր: Այստեղ էին կենտրոնացված խանական ապարատն ու զորքի մեծ մասը: Երևանի խանը նշանակվում էր շահի կողմից և խանության սահմանային կարևոր դիրքի շնորհիվ գտնվում էր արտոնյալ վիճակում: Նրա նստավայրը Երևանի բերդն էր:
 
Ռուսական զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց հետո, 1827թ. հոկտեմբերի 6-ին, ստեղծվեց Ժամանակավոր վարչություն, որի անդամներն էին Երևանյան զորաբաժանման հրամանատար գեներալ [[Կրասովսկի]]ն, վիրահայոց թեմի առաջնորդ, հետագայում ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Աշտարակեցի]]ն և [[Երևանի բերդ]]ի պարետ, փոխգնդապետ [[Բորոդին]]ը: Վարչությունը գոյություն ունեցավ մինչև 1828թ.: <ref name="Hakobyan">Հակոբյան Թ.Խ., Երևանի պատմությունը, մաս 3-րդ, Երևան, 1959թ.</ref>
 
1828թ. մարտի 21-ին [[Նիկոլայ 1-ի]] հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ մտան Երևանի, [[Նախիջևան]]ի նախկին խանությունները և [[Օրդուբադ]]ի գավառը: Մարզի վարչությունը կազմված էր պետից, ոստիկանության և ֆինանսական հարցերով երկու խորհրդականներից (ազգությամբ ռուս), հայ և մահմեդական հասարակությունների կողմից ընտրված երկու ատենակալներից: Մարզի վարչական կենտրոնը Երևանն էր: Վարչության պետը նստում էր [[Երևանի բերդ]]ում: 1830-1838թթ. մարզը ղեկավարել է [[Բարսեղ Բեհբության]]ը (Վասիլի Բեհբութով): <ref name="Hakobyan" />
 
1840թ. ապրիլի 10-ին [[Անդրկովկաս]]ում կատարվեց վարչական փոփոխություն: [[Հայկական մարզ]]ը որպես առանձին վարչական միավոր վերացավ։Նրա տարածքները դարձան գավառներ: [[Երևան]]ը դարձավ համանուն գավառի վարչական կենտրոնը:
 
1846թ. Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր փոփոխություններ`երկրամասը բաժանվեց չորս նահանգի: 1849թ. հունիսի 9-ի հրամանագրով ստեղծվեց Երևանի նահանգը` իր մեջ տարածքային առումով ընդգրկելով նախկին [[Հայկական մարզ]]ը և [[Ալեքսանդրոպոլ]]ի գավառը: Նահանգն իր գոյությունը պահպանեց մինչև 1918թ.: Վարչական կենտրոնը [[Երևան]]ն էր: Այստեղ էին գտնվում նահանգի ղեկավար կառույցները՝ նահանգապետի գրասենյակը, նահանգական վարչությունը, ռազմական վարչությունը, վիճակագրական կոմիտեն, դատարանը և դատախազությունը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ գործունեության իր հատուկ շրջանակը և ապարատը, որը հիմնականում ղեկավարվում էր ռուս պաշտոնյայի կողմից: <ref name="Hakobyan" />
 
Նահանգապետի գրասենյակը և վարչությունը գտնվել են Նահանգական կոչվող փողոցում (այժմ՝ [[Հանրապետության փողոց (Երևան)|Հանրապետության փողոց]]), ռուսական [[կլասիցիզմ]]ի ոճով կառուցված շենքերում,որոնք կանգուն են մինչ օրս:
 
== Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ ==
Տող 96 ⟶ 111՝
File:Yerevan view from Cascades.jpg|Մայրամուտը Երևանում
</gallery></center>
[[Պատկեր:Yerevan buildings and Ararat.jpg|973x973px500x500px|thumb|center|<center>Համայնապատկեր Կենտրոն վարչական շրջանից (ձախից աջ)․ [[Երևանի քաղաքապետարան|Քաղաքապետարանի]] ժամացույցի աշտարակ, ԱրդՇին Ինվեստ Բանկ, Գլենդել Հիլզ բնակելի շենքեր, «[[Բարգավաճ Հայաստան]]» կուսակցության աշտարակ, [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] դեսպանատուն, [[Արարատ]] լեռը շինությունների ետևում։ </center>]]
 
== Տես նաև ==