«Հանքափորների և կարմիր գվարդեականների կոթող (Կոնստանտինովսկ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ հուշարձան |հայերեն անվանում = Հանքափորների և կարմիր գվարդեականների կոթող |բնօրինակ...»:
 
No edit summary
Տող 17.
Սա Կոնստանտինովսկ քաղաքում քաղաքացիական պատերազմի ամենավատ արյունալի տեղն էր: Ողջ մնացած մի քանի բանտարկյալներից մեկը՝ զրահագնացքի մարտիկ Մ. Վ. Չերվոնայան հիշում է. «Արյունաթաթախ, կիսամահ բանտարկյալները պառկում ու նստում էին միմյանց վրա: Օդի հեղձուկից 40 հոգի խեղդվեցին: Պարբերաբար սպիտակ կազակները բացում էին ամբարի դռները, քաշելով հանում բանտարկյալներին և թրերով ծեծում»:
 
Ավելի ուշ հարյուրավոր մարդկանց ողբերգական մահվան վայրում տեղադրվել է [[մարմար]]ե հուշատախտակով արձանագրություն. «1918 թվականին այս շենքում (նախկինում՝ հացի ամբարներ) սպիտակ գվարդիականները անմարդկայնորեն տանջել և դաժանորեն մահապատժի են ենթարկել կարմիր պարտիզաններին` հանքագործներին, նրանց կանանց ու երեխաներին: Հավերժ հիշատակ և հավերժ փառք Մեծ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի համար պայքարողներին»:
 
1967 թվականին վաճառական Պուստովոյտովի մահվան ամբարի մոտ Շախտի քաղաքի բնակիչները Կոնստանտինովսկ քաղաքի բնակիչների հետ միասին կանգնեցրել են մահացածների հիշատակին նվիրված «Հանքագործների հիշատակին» կոթողը: Հուշարձանի վրա գրված է. «1918 թվականին սպիտակ գվարդիայի կողմից դաժանորեն խոշտանգվածները միշտ կենդանի են շախտիցիների հիշողություններում: Այն, ինչ հայրերը չեն ավարտել, մենք կավարտենք, այն, ինչ հայրերը չեն երգել, մենք կերգենք»: