«Ժերար Պիկե»–ի խմբագրումների տարբերություն

== Կարիերան հավաքականում ==
[[Պատկեր:Gerard Piqué Euro 2012 trophy.jpg|250px|մինի|ձախից|Ժերար Պիկեն Եվրոպայի չեմպիոնի գավաթով, [[2012]] թվական]]
«Բարսելոնա»-ում հաջող ելույթները Պիկեի վրա են հրավիրում «Կարմիր ֆուրիաների» մարզիչ [[Վիսենտե դել Բոսկե]]ի ուշադրությունը, որը որոշում է պաշտպանին հրավիրել առաջին հավաքական։ [[2009]] թվականի [[փետրվարի 11]]-ին, [[Անգլիա]]յի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, կայանում է Պիկեի նորամուտը Իսպանիայի հավաքականի կազմում (2:0)։ [[2009]] թվականի [[մարտի 28]]-ին խաղում է 2010 թվականի Աշխարհի առաջնության [[Թուրքիա]]յի հավախականի դեմ ընտրական խաղում, որում հաջողվում է գոլ խփել։ Այդ գնդակը հնարավորություն է տալիս Իսպանիայի հավաքականին նվազագույն հաշվով հաղթանակ տանել խաղում։ 2009 թվականի ամռանը մասնակություն է ուենում [[Կոնֆեդերացիայի Գավաթ]] 2009-ի խաղարկությանը։ Այդ մրցաշարում Պիկեն խաղում է հինգ խաղերից չորսում, իսկ Իսպանիայի հավաքականը զբաղեցնում է լոկ երրորդ հորիզոնականը։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում ՀԱՀ-ում, Ժերարը մեկնում է որպես հիմնական պաշտպան և պաշտպանության կենտրոնում [[Կառլես Պույոլ]]ի խաղընկեր։ Մրցաշարում կատալոնացին առանց փոխարինման խաղում է բոլոր յոթ խաղերը։ Խմբային փուլի [[Շվեյցարիա]]յի հավաքականի դեմ առաջին խաղում ստանում է հոնքի լուրջ պատռվածք, սակայն կարողանում է շարունակել խաղը։ Այդ խաղում իսպանացիները նվազագույն հաշվով զիջում են մրցակցին՝ 0:1 հաշվով, խաղում միակ հնարավությունը ունենում է Պիկեն, որի հարվածը ետ է մղում [[Դիեգո Բենալյո]]։ Հետագայում «Կարմիր ֆուրիաներըֆուրիան» հաղթում է իր բոլոր խաղերում, իսկ փլեյ-օֆֆի խաղերում բաց չի թողնում ոչ մի գնդակ (իսպանացիների մրցակիցներն են լինում [[Պորտուգալիա]]յի, [[Պարագվայ]]ի և [[Գերմանիա]]յի հավաքականները)։ [[2010]] թվականի [[հուլիսի 11]]-ին Պիկեն իր հավաքականի կազմում դառնում է Աշխարհի չեմպիոն, մրցաշարի եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում հացըումհաղթում են [[Նիդեռլանդներ]]ի հավաքականին (1:0)<ref>[http://www.vesti.ru/doc.html?id=376393 Сборная Испании стала чемпионом мира по футболу]</ref>։
 
Եվրո 2012-ում Պիկեն նույնպես խաղում է բոլոր վեց խաղերը առանց փոխարինման։ Մրցաշարի Պորտուգալիայի դեմ քառորդ եզրափակիչում հաջողությամբ իրացնում է երրորդ տասնմեկ մետրանոց հարվածը հատխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարում, որը հնարավորություն է տալիս «Կարմիր ֆուրիա»-ին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։ [[2012]] թվականի [[հուլիսի 1]]-ին տսպանաղիներըիսպանացիները ջախջախում են [[Իտալիա]]յի հավաքականին 4:0 հաշվով և Պիկեն հավաքականի իր խաղընկերների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն<ref>[http://www.championat.com/football/news-1233808-sbornaja-ispanii-razgromila-italiju-i-stala-chempionom-evropy.html Сборная Испании разгромила Италию и стала чемпионом Европы]</ref>։ Եվրոյի արդյունքների հիման վրա Պիկեն ընդգրկվում է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում<ref>[http://ru.uefa.com/uefaeuro/news/newsid=1838286.html Символическая сборная ЕВРО-2012]</ref>, իսկ Իսպանիայի հավաքականը մրցաշարում բաց է թողնում ընդամենը մեկ գնդակ։
 
[[2013]] թվականի Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը Իսպանիայի հավաքականը կանգ է առնում ոսկե մեդալներից մեկ քայլ առաջ, եզրափակիչում զիջելով մրցաշարի տանտերերին՝ [[Բրազիլիա]]յի հավաքականին։ Այդ խաղում Պիկեն ստանում էանմիջական կարմիր քարտ՝ [[Նեյմար]]ի դեմ խախտման համար<ref>[http://sport.rbc.ru/article/175985/ Бразилия разгромила Испанию в финале Кубка Конфедераций]</ref>։
235

edits