«Չերոկիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
No edit summary
Տող 4.
Նախկինում չերոկիները բնակվել են [[Թենեսի]] և [[Հյուսիսային Կարոլինա]] [[նահանգ]]ների ներկայիս տարածքում ` [[Ապալաչներ]]ի երկու կողմի լանջերին: Առաջին [[եվրոպացիներ]]ը, ում հետ շփվել են չերոկիները` [[իսպանացիներ]]ն էին։ Դա տեղի է ունեցել [[1540]] թվականին։
 
Ամբողջ [[18-րդ դար]]ի ընթացքում չերոկիները [[պատերազմ]]ներ էին մղում հարևան հնդկացիական ցեղերի և սպիտակամորթ գաղութարարների դեմ։ [[19-րդ դար]]ում չերոկիների հիմնական [[կրոն]]ը դարձավ [[քրիստոնեություն]]ը: 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբին չերոկիները իրենց քոչվորական կենսակերպը փոխարինեցին նստակյացով, սկսեցին ապրել իր ժամանակի ժամանակակից տներում, զբաղվում էին արդեն հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Շուտով նրանք համարվում էին արդեն [[ԱՄՆ]]-ի [[հինգ քաղաքակիրթ ցեղեր]]ից մեկը։ [[1821]] թ-ին չերոկիների առաջնորդ [[ՍեքվոյանՍեքվոյա (Ջորջ Գես)|Սեքվոյան]] (Ջորջ Գես) ստեղծեց չերոկիների այբուբենը։ Հարուստ չերոկի հնդկացիները վարում էին արիստոկրատ ապրելակերպ, ունեին մեծ տնկադաշտեր և հարյուրավոր սևամորթ ստրուկներ։
 
19-րդ դարի [[1830]]-ական թվականներին հարավարևելյան նահանգների կառավարությունների ճնշման ներքո, ԱՄՆ կառավարությունը որոշեց վերացնել հնդկացիական [[անկլավ]]ները, իսկ հնդկացիներին արտաքսել դեպի [[Միսիսիպի գետ|Միսիսիպի]] գետից արևմուտք գտնվող անապատային հողեր։ 1838-1839 թվականներին, հարկադրանքի ներքո գաղթելու ժամանակ, ճանապարհին զոհվեց մոտ 4 հազար հնդկացի («Արցունքի ճանապարհ»)։ Մինչ գաղթը, չերոկիներն ունեին սեփական [[սահմանադրություն]], օրենքներ, ընտրովի [[կառավարություն]] և [[նախագահ]] (գերագույն առաջնորդ)։ Ներկայումս չերոկիները ԱՄՆ-ի ամենամեծ հնդկացիական ցեղերից մեկն են։