«Մասնակից:AnnaGasp/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
==Պոզիտիվ հոգեբանություն ==
 
Պոզիտիվ [[հոգեբանություն]]ը, հոգեբանության մի ուղղություն է, որը զբաղվում է մարդկային հոգեբանության դրական կողմերի բացահայտմամբ: Ի տարբերություն դասական հոգեբանության, որը կենտրոնացված է հիմնականում խնդիրների և [[պաթոլոգիա]]յի վրա, պոզիտիվ հոգեբանությունը օգնում է ձեռք բերել երջանկության զգացողություն (օրինակ՝ լավատեսություն, ներելու և վստահելու ունակություն, համերաշխություն): Հետազոտության այս մասը փորձում է բացահայտել մարդակային բնատուր կարողությունները՝ կյանքը ավելի բարենպաստ դարձնելու նպատակով:
 
== Պատմություն ==
Այս ուղղության հիմքը համարվում է հումանիստական հոգեբանությունը: Այս ուղղությունը հիմնված է [[Գորդոն Օլպորտ]]ի, [[Աբրահամ Մասլոու]]ի և [[Կարլ Ռոջերս]]ի{{sfn|Стайл|2013|с=14}} նվաճումների վրա: Տեսակետներից մեկի համաձայն «պոզիտիվ հոգեբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործել է Մասլոուն իր «Մոտիվացիա և անհատականություն» գրքում (1954)<ref name="Maslow">''[[Маслоу, Абрахам|Maslow A. H.]]'' Motivation and personality.— Harper, 1954. (Harper’s psychological series)</ref>: Նա և հումանիստական հոգեբանություն այլ ներկայացուցիչներ 1950 և 1960-ականների իրենց աշխատություններում, հոգեբաններին կոչ էին անում ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե հիվանդությունների և պաթոլոգիաների բուժմանը, այլ հոգեկան առողջության խթանմանը: Այս ոլորտի ժամանակակից հետազոտողներից առավել ակնառու են Էդ Դիները, Միխայ Չիկսենտմիխային, Չարլզ Սնայդերը, [[Ալբերտ Բանդուրա]]ն, Դանիել Գիլբերտը և Ջոն Հայդը:
 
Պոզիտիվ հոգեբանության ակադեմիական ոլորտի հիմնադիրէ համարվում Մարտին Սելիգմանը<ref name="Seligman2002">''Seligman M.'' Using the New Positive Psychology to Realize Your Potential for Lasting Fulfillment.— New York: Simon and Schuster, 2002. — 275 p. — ISBN 0-7432-2297-0.</ref>, ով 1988 թվականին ընտրվելով Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի նախագահ, իր ելույթը նվիրեց հոգեբանության այս նոր ուղղությանը: Իր ելույթում նա ընդգծեց, որ նախորդ 50 տարիների ընթացքում հոգեբանությունը զբաղված է եղել տարբեր պաթոլոգիաների հետազոտությամբ և բուժմամբ՝ ուշադրություն չդարձնելով մարդու կյանքում դրական երևույթներին, ինչպիսիք են՝ ստեղծագործելու կարողությունը, հույսը, նպատակներին հասնելու ձգտումը, համառությունը: Սելիգմանը կոչ է արել իր գործընկերներին վերականգնել հավասարակշռությունը և առաջարկել է 3 հիմնական ուղղություն ապագա հետազոտողների համար:
 
* Դրական էմոցիաներ և երջանկության սուբյեկտիվ զգացողություններ (օրինակ՝ վայելք, կյանքից գոհունակությունը, ապահովության զգացում, ինքն իր և ապագայի մասին կառուցողական մտքեր, ինքնավստահության զգացում)
* Մարդու բնավորության պոզիտիվ գծերը (իմաստություն, [[սեր]], արդարամտություն, համարձակություն, բարություն, իրականության զգացում, իմաստի որոնում, ներելու կարողություն, հումորի զգացում, առատաձեռնություն, այլասիրություն, [[էմպաթիա]] և այլն)
* Մարդկանց երջանկությանն ու զարգացմանը նպաստող սոցիալական կառուցվածքներ ([[ժողովրդավարություն]], առողջ ընտանիք, աշխատավայրում առողջ միջավայր և այլն):
 
Սելիգմանի ելույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց գործընկերների շրջանում, այդ թվում այնպիսի հայտնի հոգեբանների ինչպիսիք են՝ Քրիստոֆեր Պետերսոնը , Էդ Դիները և Միխայ Չիկսենտմիխային, որի շնորհիվ պոզիտիվ հոգեբանության գաղափարը շատ արագ վերածվեց հոգեբանական գիտության նոր ուղղության<ref> Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet)</ref>:
 
== Դրական էմոցիաների նշանակություն ==
Ըստ վերջին տարիների գիտական հետազոտությունների տվյալների, դրական էմոցիաները մարդու աշխարհընկալումը դանձնում են ավելի բաց և թույլ են տալիս հետազոտել և գտնել խնդիրների լուծումները: Բացի այդ դրական էմոցիաները մարդուն դարձնում են ավելի ընկերասեր, իսկ ընկերների քանակի ավելացումը նպաստում է մարդու էվոլյուցիոն գոյատևմանը<ref>''Fredrickson B. L.'' [http://www.americanscientist.org/template/AssetDetail/assetid/21534 The value of positive emotions] // American Scientist, 2003. — Vol. 91. — P. 330—335.</ref>:
 
== Հիմնական ուղղություններ ==
Ներկայումս կա պոզիտիվ հոգեբանության 3 դպրոց:
 
'''Պոզիտիվ հոգեբանության կենտրոն'''
 
Պոզիտիվ հոգեբանության կենտրոնը(անգլ.Positive Psychology Center, PPC)<ref>[http://www.ppc.sas.upenn.edu/ Positive Psychology Center]</ref>, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կենտրոնի աշխատանքների առաջին փուլն անհատի դրական հատկանիշների և ուժեղ կողմերի դասակարգումն է (ըստ DSM-IV): 2004 թվականին Սելիգմանը և Պետերսոնը հրապարակել են անձի 24 դրական հատկանիշների ցանկը՝ բաժանելով 6 խմբի<ref name="p+s">''Peterson C., [[Селигман, Мартин|Seligman M. E. P.]]'' Character strengths and virtues: A handbook and classification. — Oxford University Press, 2004. — ISBN 0-19-516701-5.</ref>:
 
* Իմաստության և գիտելիքի առաքինություններ.կրեատիվություն, հետաքրքրասիրություն, անմիջականություն, սեր ուսուցման նկատմամբ,հեռանկար:
* Խիզախության առաքինություններ. քաջություն, լիարժեքություն, կենսունակություն:
* Մարդկայնության առաքինություններ. սեր, բարություն, սոցիալական գիտակցություն:
* Արդարության առաքինություններ. քաղաքակրթություն, արդարություն, լիդերություն:
* Չափավորության առաքինություններ. գթասրտություն, չափավորություն, ինքնատիրապետում:
* Տրանսցենդենտալ առաքինություններ. գեղեցիկը գնահատելու կարողություն, երախտագիտություն, հումորի զգացում:
Պետերսոնի և Սելիգմանի ցանկը կազմվել է այն բանի հիման վրա, թե բնավորության որ գծերն են ավելի արժեքավոր տարբեր մշակույթներում և կրոններում:
Այս ցուցակի հիման վրա հետագայում ստեղծվել է «VIA-Survey» (en:Values in Action Inventory of Strengths) հարցարանը, որը բաղկացած է 240 հարցերից (Հարցարանը հասանելի է համացանցում): Ներկայումս այն թարգմանված է 17 լեզուներով:
 
Ըստ VIA-Survey հարցարանի պատասխանների՝ պարզ դարձավ, թե բնավորության ինչպիսի գծեր են անհրաժեշտ դեպրեսիան հաղթահարելու և երջանկության հասնելու համար: Դրանք են՝
* Հույս
* Երախտագիտթւթյուն
* Հետաքրքություն
* Սեր<ref name="Park_Peterson_Selimgan">''Park N., Peterson C., Selimgan M. E. P.'' Strengths of character and well-being // Journal of social and clinical psychology. — Vol. 23. — P. 603—619.</ref>:
 
VIA-Survey հարցարանը հոգեբուժության մեջ կարող է օգտագործվել հետևյալ կերպ. հաճախորդը, հարցարանի օգնությամբ, պետք է գնահատի իր ուժեղ կեղմերը, այնուհետև փորձի այդ ուժեղ կողմերը կիրառելտարբեր մեթոդներով (օրինակ՝ շաբաթվա ամեն օրը փորձել նոր մեթոդ): Խորհուրդ է տրվում ամեն օր օրագրի մեջ նշել 3 երջանիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել տվյալ օրը, ինչպես նաև նշել, թե որ գործողությունն է հանգեցրել դրան<ref> Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet).</ref>
 
== Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոն ==
Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոնը (անգլ.Centre of Applied Positive Psychology, CAPP)), գտնվում է Մեծ Բրիտանիաում: Կենտրոնի ղեկավարն է Ալեքս Լինլին (անգլ.Alex Linley): Հետազոտության հիմնական ուղղությունն է համարվում պոզիտիվ հոգեբանության միտքը օգտագործել պրոֆեսիոնալ ոլորտում: CAPP կենտրոնում ստեղծվեց «Realise2» հարցարանը, որը օգնում է հասկանալ, թե ինչպիսի ունակություններով եվ բնավորության ուժեղ գծերով է օժտված անհատը, ինչպես նաև պարզի թե որքանով է նա օգտագործում այդ առավելությունները առօրյա կյանքում(հարցարանը այժմ գործում է միայն անգլերեն լեզվով): CAPP Կենտրոնի հետազոտողները մշակում են մեթոդներ, որոնք կօգնեն մաքսիմալ օգտագործել ուժեղ կողմերը և մինիմալի հասցնել բացասական դրսևորումերը, ինչպիսիք են՝ անձի զարգացմանը նպաստող թույլ կամ ոչ բավարար ասպեկտները: