«Պոլ Բաում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
''' Պոլ Բաում '''({{lang-de|Paul Baum}}, {{ԱԾ}}), գերմանացի նկարիչ, գծագրող և տպագրիչ: Նա եղել է Գերմանիայում [[նեոիմպրեսիոնիզմ]]ի կարկառուն ներկայացուցիչ<ref name="NDB">{{NDB|1|651||Baum, Paul|Margarete Braun-Ronsdorf|118816683}}</ref>:
:
 
== Կյանքը ==
Բաումը իր գործունեությունն սկսել է Արքայական ճենապակյա իրերի գործարանում որպես ծաղկանկարիչ<ref name="KK">[http://www.kettererkunst.de/kunst/kd/bio/PaulBaum-1859-1932.php Ketterer Kunst: Biography]</ref>: 1877 թվականին նա Ֆրեդերիկ Պրելլերի հետ որոշում է սովորել [[Դրեզդեն]]ի Գեղարվեստի ակադեմիայում: Մեկ տարի անց տեղափոխվում է [[Վեյմար]]ի գեղարվեստի դպրոց, որտեղ աշակերտում է Թեոդոր Հագենին մինչև 1887 թվականը: Ուսանելու ընթացքում նա ճամփորդում է, լինում է [[Մեկլենբուրգ Շտրելից (շրջան)|Մեկլենբուրգ]]ում և Համբուրգում, Հոլանդիայում և Ֆլանդրիայում: 1988 թվականին նա կարճ ժամանակով մնում է [[Դախաու]] շրջանի ({{lang-en|Dachau District}}) արվեստի գաղութում<ref name="NDB" />:
 
1890 թվականին Փարիզ կատարած ճամփորդության ընթացքում նա առաջին անգամ առիթ է ունենում ծանոթանալու ֆրանսիական [[իմպրեսիոնիզմ]]ին: Հետո հեռանում է Դախաուից և 4 տարի անցկացնում Բելգիայի Քնոքքե քաղաքում, որտեղ մտերմանում է [[Կամիլ Պիսսարո|Կամիլ Պիսսարո]]յի և բելգիացի [[Պուանտիլիստներ|պուանտիլիստ]] նկարիչ Թեո վան Ռուսելբերգի հետ: 1894 թվականին վերադառնում է Դրեզդեն և դառնում է Դրեզդենի Secession-ի ({{lang-en|Dresden Secession}}) անդամ<ref name="KK" />:1895 թվականին տեղափոխվում է Նիդերլանդներ, որտեղ ապրում է մինչև 1908 թվականը: Այս ժամանակահատվածում նա պարբերաբար լինում է Բեռլինում, Ֆրանսիայի հարավում, Իտալիայում և Թուրքիայում: