«Մասնակից:Արարատ Եսայան/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
== Ջաբու Պուլե ==
Ջաբու Պուլե (), հարավաֆրիկացի ֆուտբոլիստ, հարձակվող, ով հանդես է եկել Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականում և մի շարք այլ ակումբներ:
 
Համարվում էր իր երկրի ամենախոստումնալից խաղացողներից մեկը, բայց իր ալկոհոլի հանդեպ ունեցած սիրո և վատ վարքագծի պատճառով չի իրացրել իր տաղանդը:
 
== Ակումբային կարիերա ==
Մեծ ֆուտբոլում նորամուտը նշել է 1998 թվականին «կայզեր չիֆս» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան, մասնակցելով առաջնության 99 հանդիպումների: Թիմի հետ դարձել է Հարավաֆրիկյան հանրապետության չեմպիոն և գավաթակիր:
 
2004 թվականին տեղափոխվեց ավստրիական «Մատերսբուրգ» Նա այնտեղ անցկացրեց ութ ամիս, որոնց ընթացքում մասնակցեց 22 հանդիպման և դարձավ երկու գոլի հեղինակ: Նրան խնդրել են հեռանալ այն բանից հետո, երբ նա վթարի է ենթարկվել ալկոհոլի ազդեցության տակ:
 
Դրանից հետո Ջաբուն վերադարձավ հայրենիք, որտեղ խաղաց «Սուպերսպորտ Ունայթեդի» կազմում: այդ ընթացքում Նրան երկու անգամ ուղարկել են վերականգնողական կլինիկա, որպեսզի հաղթահարի իր սերը ալկոհոլի և թմրամիջոցների նկատմամբ: Սակայն նա հեռացվել է 2005 թվականի վերջին, այն բանից հետո, երբ բաց է թողել մի քանի մարզում: «Սուպերսպորտ Ունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո «Օրլանդո Պայրետս» ակումբի տնորեն Իրվին Հոզան որոշեց տալ ֆուտբոլիստին վերջին շանս, 2007-ին ֆուտբոլիստը հեռացել նաև այս ակումբի կազմից:
 
2008-ին մեկնել է Եվրոպա, այս անգամ «Եսթեր» ակումբ, որին նույն մրցաշրջանում օգնեց Շվեդիայի երրորդ դիվիզիոնից դուրս գալ երկրորդ: Դրանից հետո Ջաբուն վերադարձավ հայրենիք՝ «Պլատինում Ստարս», բայց 2010 թվականի մրցաջրջանում կրկին պաշտպանել «Եսթեր» ակումբի գույները:<ref>{{cite web|url=http://herr.oif.g.se/index.php?option=com_content&view=article&id=2139:jabu-klar-foer-oester&catid=62:alaget&Itemid=201|title=Jabu klar för Öster|accessdate=22 February 2010|author=Osterfotboll.com}}</ref>
 
Պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտել է հայրենի «Կեյպտաուն» և «Սուպերսպորտ Յունայթեդ» ակումբներում 2014 թվականին:
 
== Կարիերան հավաքականում ==
2000 թվականի ապրիլի 9-ին նշել է նորամուտը ազգային հավաքականի կազմում Լեսոտոի դեմ խաղում (2:0): Նույն թվականին մմասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին, բայց հավաքականը դուրս չի եկել խմբից:<ref>{{cite web|url=http://www.sports-reference.com/olympics/athletes/pu/jabu-pule-1.html|title=Jabu Pule Biography and Statistics|publisher=Sports Reference|archiveurl=https://web.archive.org/web/20100824061312/http://www.sports-reference.com/olympics/athletes/pu/jabu-pule-1.html|archivedate=24 August 2010|accessdate=2009-08-21|deadurl=yes|df=}}</ref>
 
Հավաքականի կազմում մասնակցել է 2002 թվականի, աշխարհի առաջնությանը Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Այս մրցաշարում նա եղել է փոխարինող հայտնվել է միայն Սլովենիայի դեմ խաղում (1:0), երբ 84-րդ րոպեին փոխարինել է Քվինտոն Ֆորչունին:
 
Երկու տարի անց մեկնել է Թունիսում անցկացվելիք աֆրկյան երկրների գավաթին և նույն թվականին անցկացրել իր վերջին հանդիպումը հավաքականի կազմում՝ 2004 թվականի նոյեմբերի 17-ին Նիգերիայի դեմ խաղում (2:1): Միջազգային կարերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, անցկացրել է 20 հանդիպում և խփել 2 գոլ:
 
== Պարգևներ ==