«Պոզիտիվ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «==Պոզիտիվ հոգեբանություն == Պոզիտիվ հոգեբանությունը, հոգեբանության մի ուղղություն է, որը զբաղվ...»:
(Տարբերություն չկա)

11:46, 29 Հունիսի 2018-ի տարբերակ

Պոզիտիվ հոգեբանություն

Պոզիտիվ հոգեբանությունը, հոգեբանության մի ուղղություն է, որը զբաղվում է մարդկային հոգեբանության դրական կողմերի բացահայտմամբ: Ի տարբերություն դասական հոգեբանության, որը կենտրոնացված է հիմնականում խնդիրների և պաթոլոգիայի վրա, պոզիտիվ հոգեբանությունը օգնում է ձեռք բերել երջանկության զգացողություն (օրինակ՝ լավատեսություն, ներելու և վստահելու ունակություն, համերաշխություն): Հետազոտության այս մասը փորձում է բացահայտել մարդակային բնատուր կարողությունները՝ կյանքը ավելի բարենպաստ դարձնելու նպատակով:

Պատմություն

Այս ուղղության հիմքը համարվում է հումանիստական հոգեբանությունը: Այս ուղղությունը հիմնված է Գորդոն Օլպորտի, Աբրահամ Մասլոուի և Կարլ Ռոջերսի[1] նվաճումների վրա: Տեսակետներից մեկի համաձայն «պոզիտիվ հոգեբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործել է Մասլոուն իր «Մոտիվացիա և անհատականություն» գրքում (1954)[2]: Նա և հումանիստական հոգեբանություն այլ ներկայացուցիչներ 1950 և 1960-ականների իրենց աշխատություններում, հոգեբաններին կոչ էին անում ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե հիվանդությունների և պաթոլոգիաների բուժմանը, այլ հոգեկան առողջության խթանմանը: Այս ոլորտի ժամանակակից հետազոտողներից առավել ակնառու են Էդ Դիները, Միխայ Չիկսենտմիխային, Չարլզ Սնայդերը, Ալբերտ Բանդուրան, Դանիել Գիլբերտը և Ջոն Հայդը:

Պոզիտիվ հոգեբանության ակադեմիական ոլորտի հիմնադիրէ համարվում Մարտին Սելիգմանը[3], ով 1988 թվականին ընտրվելով Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի նախագահ, իր ելույթը նվիրեց հոգեբանության այս նոր ուղղությանը: Իր ելույթում նա ընդգծեց, որ նախորդ 50 տարիների ընթացքում հոգեբանությունը զբաղված է եղել տարբեր պաթոլոգիաների հետազոտությամբ և բուժմամբ՝ ուշադրություն չդարձնելով մարդու կյանքում դրական երևույթներին, ինչպիսիք են՝ ստեղծագործելու կարողությունը, հույսը, նպատակներին հասնելու ձգտումը, համառությունը: Սելիգմանը կոչ է արել իր գործընկերներին վերականգնել հավասարակշռությունը և առաջարկել է 3 հիմնական ուղղություն ապագա հետազոտողների համար:

  • Դրական էմոցիաներ և երջանկության սուբյեկտիվ զգացողություններ (օրինակ՝ վայելք, կյանքից գոհունակությունը, ապահովության զգացում, ինքն իր և ապագայի մասին կառուցողական մտքեր, ինքնավստահության զգացում)
  • Մարդու բնավորության պոզիտիվ գծերը (իմաստություն, սեր, արդարամտություն, համարձակություն, բարություն, իրականության զգացում, իմաստի որոնում, ներելու կարողություն, հումորի զգացում, առատաձեռնություն, այլասիրություն, էմպաթիա և այլն)
  • Մարդկանց երջանկությանն ու զարգացմանը նպաստող սոցիալական կառուցվածքներ (ժողովրդավարություն, առողջ ընտանիք, աշխատավայրում առողջ միջավայր և այլն):

Սելիգմանի ելույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց գործընկերների շրջանում, այդ թվում այնպիսի հայտնի հոգեբանների ինչպիսիք են՝ Քրիստոֆեր Պետերսոնը , Էդ Դիները և Միխայ Չիկսենտմիխային, որի շնորհիվ պոզիտիվ հոգեբանության գաղափարը շատ արագ վերածվեց հոգեբանական գիտության նոր ուղղության[4]:

Դրական էմոցիաների նշանակություն

Ըստ վերջին տարիների գիտական հետազոտությունների տվյալների, դրական էմոցիաները մարդու աշխարհընկալումը դանձնում են ավելի բաց և թույլ են տալիս հետազոտել և գտնել խնդիրների լուծումները: Բացի այդ դրական էմոցիաները մարդուն դարձնում են ավելի ընկերասեր, իսկ ընկերների քանակի ավելացումը նպաստում է մարդու էվոլյուցիոն գոյատևմանը[5]:

Հիմնական ուղղություններ

Ներկայումս կա պոզիտիվ հոգեբանության 3 դպրոց:

Պոզիտիվ հոգեբանության կենտրոն

Պոզիտիվ հոգեբանության կենտրոնը(անգլ.Positive Psychology Center, PPC)[6], գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կենտրոնի աշխատանքների առաջին փուլն անհատի դրական հատկանիշների և ուժեղ կողմերի դասակարգումն է (ըստ DSM-IV): 2004 թվականին Սելիգմանը և Պետերսոնը հրապարակել են անձի 24 դրական հատկանիշների ցանկը՝ բաժանելով 6 խմբի[7]:

  • Իմաստության և գիտելիքի առաքինություններ.կրեատիվություն, հետաքրքրասիրություն, անմիջականություն, սեր ուսուցման նկատմամբ,հեռանկար:
  • Խիզախության առաքինություններ. քաջություն, լիարժեքություն, կենսունակություն:
  • Մարդկայնության առաքինություններ. սեր, բարություն, սոցիալական գիտակցություն:
  • Արդարության առաքինություններ. քաղաքակրթություն, արդարություն, լիդերություն:
  • Չափավորության առաքինություններ. գթասրտություն, չափավորություն, ինքնատիրապետում:
  • Տրանսցենդենտալ առաքինություններ. գեղեցիկը գնահատելու կարողություն, երախտագիտություն, հումորի զգացում:

Պետերսոնի և Սելիգմանի ցանկը կազմվել է այն բանի հիման վրա, թե բնավորության որ գծերն են ավելի արժեքավոր տարբեր մշակույթներում և կրոններում:

Այս ցուցակի հիման վրա հետագայում ստեղծվել է «VIA-Survey» (en:Values in Action Inventory of Strengths) հարցարանը, որը բաղկացած է 240 հարցերից (Հարցարանը հասանելի է համացանցում): Ներկայումս այն թարգմանված է 17 լեզուներով:

Ըստ VIA-Survey հարցարանի պատասխանների՝ պարզ դարձավ, թե բնավորության ինչպիսի գծեր են անհրաժեշտ դեպրեսիան հաղթահարելու և երջանկության հասնելու համար: Դրանք են՝

  • Հույս
  • Երախտագիտթւթյուն
  • Հետաքրքություն
  • Սեր[8]:

VIA-Survey հարցարանը հոգեբուժության մեջ կարող է օգտագործվել հետևյալ կերպ. հաճախորդը, հարցարանի օգնությամբ, պետք է գնահատի իր ուժեղ կեղմերը, այնուհետև փորձի այդ ուժեղ կողմերը կիրառելտարբեր մեթոդներով (օրինակ՝ շաբաթվա ամեն օրը փորձել նոր մեթոդ): Խորհուրդ է տրվում ամեն օր օրագրի մեջ նշել 3 երջանիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել տվյալ օրը, ինչպես նաև նշել, թե որ գործողությունն է հանգեցրել դրան[9]

Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոն

Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոնը (անգլ.Centre of Applied Positive Psychology, CAPP)), գտնվում է Մեծ Բրիտանիաում: Կենտրոնի ղեկավարն է Ալեքս Լինլին (անգլ.Alex Linley): Հետազոտության հիմնական ուղղությունն է համարվում պոզիտիվ հոգեբանության միտքը օգտագործել պրոֆեսիոնալ ոլորտում: CAPP կենտրոնում ստեղծվեց «Realise2» հարցարանը, որը օգնում է հասկանալ, թե ինչպիսի ունակություններով եվ բնավորության ուժեղ գծերով է օժտված անհատը, ինչպես նաև պարզի թե որքանով է նա օգտագործում այդ առավելությունները առօրյա կյանքում(հարցարանը այժմ գործում է միայն անգլերեն լեզվով): CAPP Կենտրոնի հետազոտողները մշակում են մեթոդներ, որոնք կօգնեն մաքսիմալ օգտագործել ուժեղ կողմերը և մինիմալի հասցնել բացասական դրսևորումերը, ինչպիսիք են՝ անձի զարգացմանը նպաստող թույլ կամ ոչ բավարար ասպեկտները:

  1. Стайл, 2013, էջ 14
  2. Maslow A. H. Motivation and personality.— Harper, 1954. (Harper’s psychological series)
  3. Seligman M. Using the New Positive Psychology to Realize Your Potential for Lasting Fulfillment.— New York: Simon and Schuster, 2002. — 275 p. — ISBN 0-7432-2297-0.
  4. Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet)
  5. Fredrickson B. L. The value of positive emotions // American Scientist, 2003. — Vol. 91. — P. 330—335.
  6. Positive Psychology Center
  7. Peterson C., Seligman M. E. P. Character strengths and virtues: A handbook and classification. — Oxford University Press, 2004. — ISBN 0-19-516701-5.
  8. Park N., Peterson C., Selimgan M. E. P. Strengths of character and well-being // Journal of social and clinical psychology. — Vol. 23. — P. 603—619.
  9. Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet).