«Մասնակից:AnnaGasp/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
== Դրական էմոցիաների նշանակությունը ==
Ըստ վերջին տարիների գիտական հետազոտություններին, դրական էմոցիաները մարդու աշխարհընկալումը դանձնում են ավելի բաց և թույլ են տալիս հետազոտել և գտնել խնդիրների լուծումները: Բացի այդ դրական էմոցիաները մարդուն դարձնում են ավելի ընկերասեր, իսկ ընկերների քանակի ավելացումը նպաստում է մարդու էվոլյուցիոն գոյատևմանը<ref>''Fredrickson B. L.'' [http://www.americanscientist.org/template/AssetDetail/assetid/21534 The value of positive emotions] // American Scientist, 2003. — Vol. 91. — P. 330—335.</ref>:
 
== Հիմնական ուղղությունները ==
Ներկայումս դրական հոգեբանության 3 դպրոց կա:
 
 
'''Պեզիտիվ հոգեբանության կենտրոնը'''
Պեզիտիվ հոգեբանության կենտրոնը(անգլ.Positive Psychology Center, PPC)<ref>[http://www.ppc.sas.upenn.edu/ Positive Psychology Center]</ref>, գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կենտրոնի աշխատանքների առաջին փուլն անհատի դրական հատկանիշների և ուժեղ կողմերի դասակարգումն է (ըստ DSM-IV): 2004 թվականին Սելիգմանը և Պետերսոնը հրապարակել են անձի 24 դրական հատկանիշների ցանկը՝ բաժանելով 6 խմբի<ref name="p+s">''Peterson C., [[Селигман, Мартин|Seligman M. E. P.]]'' Character strengths and virtues: A handbook and classification. — Oxford University Press, 2004. — ISBN 0-19-516701-5.</ref>:
* Իմաստության և գիտելիքի առաքինություններ.կրեատիվություն, հետաքրքրասիրություն, անմիջականություն, սեր ուսուցման նկատմամբ,հեռանկար:
* Խիզախության առաքինություններ. քաջություն, լիարժեքություն, կենսունակություն:
* Մարդկայնության առաքինություններ. սեր, բարություն, սոցիալական գիտակցություն:
* Արդարության առաքինություններ. քաղաքակրթություն, արդարություն, լիդերություն:
* Չափավորության առաքինություններ. գթասրտություն, չափավորություն, ինքնատիրապետում:
* Տրանսցենդենտալ առաքինություններ. գեղեցիկը գնահատելու կարողություն, երախտագիտություն, հումորի զգացում:
Պետերսոնի և Սելիգմանի ցանկը կազմվել է այն բանի հիման վրա, թե բնավորության որ գծերն են ավելի արժեքավոր տարբեր մշակույթներում և կրոններում:
Այս ցուցակի հիման վրա հետագայում ստեղծվել է «VIA-Survey» (en:Values in Action Inventory of Strengths) հարցարանը, որը բաղկացած է 240 հարցերից (Հարցարանը հասանելի է համացանցում): Ներկայումս այն թարգմանված է 17 լեզուներով:
 
Ըստ VIA-Survey հարցարանի պատասխանների՝ պարզ դարձավ, թե բանվորության ինչպիսի գծեր են անհրաժեշտ դեպրեսիան հաղթահարելու և երջանկության հասնելու համար: Դրանք են՝
* Հույս
* Երախտագիտթւթյուն
* Հետաքրքություն
* Սեր<ref name="Park_Peterson_Selimgan">''Park N., Peterson C., Selimgan M. E. P.'' Strengths of character and well-being // Journal of social and clinical psychology. — Vol. 23. — P. 603—619.</ref>: