«Միջատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
 
'''Միջատները''' ({{lang-lat|''Insécta''}}), [[Անողնաշարավորներ|անողնաշարավոր]] [[հոդվածոտանիներ|հոդվածոտանի]] կենդանիների [[Դաս (կենսաբանություն)|դաս]] է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները [[հազարոտնուկ]]ների հետ միասին պատկանում են [[տրախեաշունչների ենթատիպ|տրախեաշունչների ենթատիպ]]ին։ Դասի անվանումը ծագել է «տարանջատել»,«մասնատել» բայից, որը նույն իմաստն է արտահայտում, ինչ, որ ֆրանսերեն՝ «''insecte''», լատիներեն՝ ''insectum'', միջին հունարեն՝ ''ἔντομον'' բառերը և նշանակում է «կտրվածքներով կենդանի»։
Միջատների մարմինը պատված է [[խիտին]]ացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։ Ոտքերն երեք զույգ են և ամրացած են կրծքային բաժնին։ Միջատների մարմնի չափերը լինում են 0,2 մմ-ից մինչև 30 սմ և ավելին<ref name="Лер"/>։
Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր [[էկոլոգիական խորշ]]երը և հանդիպում է ամենուրեք։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն [[կենսաբանական տեսակ|տեսակ]], և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջատներ» էջից