«Նեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
 
== Նեռի գործունեությունը ==
[[Պատկեր:Peter's_Cross.svg|thumb|Սուրբ Պետրոսի կամ «շրջված» խաչը ոմանց կողմից համարվում է Նեռի խորհրդանիշ]]
Նեռի գործունեությունը նկարագրվում է Նոր Կտակարանի վերջին` «[[Հայտնություն ըստ Հովհաննեսի]]» գրքում։ Նեռն այնտեղ կերկայացվում է որպես «գազան», որ հարկադրում է մարդկանց երկըրպագել իրեն, իսկ «ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի...» (Հայտն. 13.5): Նեռը հակառակ է ճշմարտությանն ու բարությանը, խաչին, եկեղեց. պաշտամունքին ու առհասարակ բարեպաշտությանը: Նեռը գործելու է վերջին օրերին, Քրիստոսի Երկրորդ գալստից առաջ: Իմանալով աշխարհի մոտալուտ վախճանի և այդու` իրեն սպառնացող տանջանքների մասին` Նեռը գործում է առավել կատաղորեն: Նեռի նման անկաշկանդ գործունեությունն ու ժամանակավոր հաջողությունը եկեղեցու հայրերը բացատրում են, մասնավորաբար, վերջին օրերին մարդկանց մեջ տիրական դարձած` Քրիստոսի ճշմարիտ սիրո նկատմամբ բացահայտ ատելությամբ, հոգեփրկության, Աստծո խոսքի հանդեպ լիակատար անտարբերությամբ, Քրիստոսի տնօրինական սխրանքների և հրաշքների ժխտումով:
Նեռի իշխանությունը շարունակվելու է 42 ամիս (Հայտն. 13.5), ինչը հակապատկերն է երկրի վրա Քրիստոսի եռամյա տնօրինական գործունեության: Ի հակակշիռ Մարիամ Աստվածածնի կուսական հղության, նա ծնվելու է կուսության խոստումը դրժած կույսից կամ արյան պիղծ խառնակումից: Հռչակելով իր կեղակարծ առաքինություններն ու հրաշագործությունները` Նեռը երեք պատերազմներում հաղթելու է «Եգիպտոսի, Լիբիայի ու Եթովպիայի» թագավորներին (հմմտ. Դանիել 11.42–43), ապա հաստատելու է իր համաշխարհային տիրապետությունը: Սրանից հետո Նեռը դառնալու է համընդհանուր պաշտամունքի առարկա պղծված եկեղեցիներում կամ Երուսաղեմի նորոգված տաճարում, որտեղ նա իրեն ներկայացնելու և բազմելու է իբրև Աստված (Բ Թեսաղ. 2.4): Սակայն, երբ ժամանակը լրանա, Նեռը իր հետևորդներով հալածվելու է, և, սարսափելով Քրիստոսի մոտալուտ գալստից, գահավիժելու է բարձր լեռան վրայից:
 
== Նեռը հայ մատենագրության մեջ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեռ» էջից