«Նեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Նեռը հայ մատենագրության մեջ ==
Հայ թարգմանական մատենագրության մեջ լայն շրջանառության մեջ են եղել երկեր` [[Հիպպողիտոս Բոստրացի|Հիպպողիտոս Բոստրացու]] (մահ. 235/236), [[Մեթոդիոս Պատարացի|Մեթոդիոս Պատարացու]] (մահ. 311/312), [[Ներսես Ա ՄեծիՄեծ]]ի, [[Հովհան ՈսկեբերանիՈսկեբերան]]ի, Ագադրոնի (XII–XIII դդ.) և այլոց անուններով, ինչպես նաև` մի շարք անանուն երկեր, որտեղ մեկնվում է Հայտնության գիրքը և անդրադարձ է արվում Նեռի գործունեությանը: Այս գրականության հիման վրա աստվածաբանական միտքը բնութագրում է Նեռին, վեր հանում նրա գործունեության ուղղվածությունը: Հիմնվելով հույն աստվածաբաններ [[Անդրեաս Կեսարացի|Անդրեաս Կեսարացու]] (VI դ.) և [[Արեթաս Կեսարացի|Արեթաս Կեսարացու]] (X դ.)` Հովհաննեսի Հայտնության մեկնության վրա, [[Գրիգոր ՏաթևացինՏաթևացի]]ն տալիս է Նեռի թվային հայերեն համարժեքը` ''«Ուրանամ կամաւ զԱրարիչն»'' (Կամովին ուրանում եմ Արարչին) – ՈԿԶ` 666: Համաձայն Գրիգոր Տաթևացու մեկնաբանության, Նեռը ոչ թե [[սատանա]] է, այլ, լինելով մարդ (Բ Թեսաղ. 2.3)` սատանայի արբանյակն է, որին բացարձակապես խորթ են ինչպես բնական և գրավոր, այնպես էլ ավետարանական օրենքները: Միջնադարի հայ իրականության մեջ, իբրև խորքային իրողություն, գաղափարական համազորը դիտվելով հեթանոսական [[Միհր]] աստծո, Նեռը համարվել է չարության կամ հակառակության անձնավորում: Նեռի հետ կապված վախճանաբանական տրամադրությունները հայ (և ոչ միայն հայ) իրականության մեջ աշխուժացել են Նեռի անվան թվային արժեքին համապատասխանող 666 թվականին և Քրիստոսի ծննդյան, մկրտության ու խաչելության հազարամյակներին (1000, 1030, 1033 թթ.): Նեռի ծննդյան կամ գալստյան կանխանշան են համարվել երկրաշարժերը, կլիմայական անկանոնությունները և ռազմաքաղ. ու սոցիալական ցնցումները: Այսպես. [[Հովհաննես Կոզեռն]]ի տեսիլքի համաձայն, 1022-ին տեղի ունեցած երկրաշարժն ու արեգակի լիակատար խավարումը կապվում են Հայտնության գրքում բերված նկարագրության հետ, ըստ որի, հազար տարի անց պետք է ազատ արձակվի Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան: Սրան անդրադառնում է պատմիչ [[Սամուել Անեցի]]ն, որը 1030-ին` Քրիստոսի մկրտության հազարամյակին, թուրքերի գրոհը [[Բերկրի]]ի վրա, արեգակի խավարումը, ինչպես նաև` 1037-ին Եդեսիայի գրավումը և արեգակի կրկնված խավարումը կապում է Հովհաննես Կոզեռնի տեսիլքում պատմվող Նեռի մոտալուտ գալստյան հետ: Մատնանշելով 1033-ի (Քրիստոսի խաչելության հազարամյակին) հունիսի 29-ին` ուրբաթ օրը տեղի ունեցած արեգակի խավարումը, XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցին նկատում է, թե գիտնականներից շատերի կարծիքով, դա ազդարարն էր Նեռի ծննդյան կամ կանխանշանը մեծամեծ չարիքների («Պատմութիւն», 1963, էջ 49): Նույն բովանդակությամբ նկարագրություն առկա է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցու Պատմության մեջ («Պատմութիւն Հայոց», 1860, էջ 58):
համարվել է չարության կամ հակառակության անձնավորում: Նեռի հետ կապված վախճանաբանական տրամադրությունները հայ (և ոչ միայն հայ) իրականության մեջ աշխուժացել են Նեռի անվան թվային արժեքին համապատասխանող 666 թվականին և Քրիստոսի ծննդյան, մկրտության ու խաչելության հազարամյակներին (1000, 1030, 1033 թթ.): Նեռի ծննդյան կամ գալստյան կանխանշան են համարվել երկրաշարժերը, կլիմայական անկանոնությունները և ռազմաքաղ. ու սոցիալական ցնցումները: Այսպես. Հովհաննես Կոզեռնի տեսիլքի համաձայն, 1022-ին տեղի ունեցած երկրաշարժն ու արեգակի լիակատար խավարումը կապվում են Հայտնության գրքում բերված նկարագրության հետ, ըստ որի, հազար տարի անց պետք է ազատ արձակվի Քրիստոսի մկրտությամբ
շղթայված սատանան: Սրան անդրադառնում է պատմիչ Սամուել Անեցին, որը 1030-ին` Քրիստոսի մկրտության հազարամյակին, թուրքերի գրոհը Բերկրիի վրա, արեգակի խավարումը, ինչպես նաև` 1037-ին Եդեսիայի գրավումը և արեգակի կրկնված խավարումը կապում է Հովհաննես Կոզեռնի տեսիլքում պատմվող Նեռի մոտալուտ գալստյան հետ: Մատնանշելով 1033-ի (Քրիստոսի խաչելության հազարամյակին) հունիսի 29-ին` ուրբաթ օրը տեղի ունեցած արեգակի խավարումը, XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցին նկատում է, թե գիտնականներից շատերի կարծիքով, դա ազդարարն էր Նեռի ծննդյան կամ կանխանշանը մեծամեծ չարիքների («Պատմութիւն», 1963, էջ 49): Նույն բովանդակությամբ նկարագրություն առկա է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցու Պատմության մեջ («Պատմութիւն Հայոց», 1860, էջ 58):
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեռ» էջից