«Գրականության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Զարգացում ==
Գրականության տեսության, առհասարակ, գրականագիտության ծագումը կապվում է [[Արիստոտել]]ի «[[Պոետիկա]]յի» հետ: Գրականության մասին ժամանակակից գիտությունը, սակայն, աստիճանաբար ձևավորվում է 19 - րդ դարում, երբ գերմանացի քննադատները սկսեցին ուսումնասիրել աստվածաշնչյան տեքստերը, ինչը հաճախ հակադրվում էր դրանց դասական մեկնաբանությանը: «Բարձր» կամ «աղբյուրագիտական» քննադատությունը աստվածաշնչյան պատումները դիտարկում էր այլ ժողովուրդների պատմության լույսի ներքո, երևույթ, որ հետագայում՝ 20 - րդ դարում, ստրուկտուրալիզմի և նոր պատմականության հիմքն էր դառնալու: Գրականության մասին գիտությանը որոշակի սահմանում տալու հարցում հակասական մոտեցումներ կային Ֆրանսիայում: Նշանավոր քննադատ [[Սենտ- Բյով]]ը, օրինակ, վստահ էր, որ գրական երկը կարելի է բացատրել հեղինակի կենսագրության լույսի ներքո, մինչդեռ վիպասան [[Մարսել Պրուստ]]ն իր կյանքը նվիրեց վերջինիս դրույթները հերքելուն՝ համոզված լինելով, որ հեղինակի կենսագրությունը չնչին կերպով է արտացոլվում նրա ստեղծած գեղարվեստական երկի մեջ:Այս բանավեճը նոր կյանք ստացավ ֆրանսիացի նշանավոր տեսաբան [[Ռոլան Բարտ]]ի «[[Հեղինակի մահը]]» հայտնի հոդվածում: 19 - րդ դարում գրականության տեսության զարգացման հարցում մեծ է [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի ազդեցությունը: Համաձայն նրա իմացաբանական սկզբունքների՝ փաստերը փաստեր չեն դառնում, քանի դեռ մեկնաբանության չեն ենթարկվումՙ, իսկ դա անում է գրականությունը: Նիցշեն, այսպիսով, մեծ դեր ունեցավ գրականության տեսության զարգացման գործում:
 
== Ծանոթագրություններ ==