«Գրականության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Գրականության տեսություն (անգլ.՝ Literary theory), գիտություն գրականության մասին:
 
== Գրականության տեսությունը՝ իբրև գրականագիտության մի ճյուղ ==
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականության մասին գիտությունը՝ գրականագիտությունը, բազմապլան և բազմաբովանդակ է, նրա մեջ բազմաթիվ գիտակարգեր և գիտաճյուղեր են ընդգրկվում: Դրանց մի մասը, ինպես նշում է Վ. Պրոզորովը, սպասարկու, սակայն, միևնույն ժամանակ, կենսական նշանակություն ունի գրականության տեսության համար, որովհետև փաստական և էմպիրիկ հուսալիություն է հաղորդում գրականագիտությանը<https://royallib.com/read/halizev_valentin/teoriya_literaturi.html#0>: Գրականագիտության մյուս գիտակարգերը դրա հիմնական ճյուղերն են համարվում. դրանք են, մասնավորապես, գրականության պատմությունը, գրականության տեսությունը և գրական քննադատությունը: Գրականության պատմությունն ուսումնասիրում է տարբեր դարաշրջաններում ստեղծված գրական ստեղծագործությունները, տալիս է որևէ դարաշրջանի՝ գրականության ասպարեզում իշխող մտայնության պատկերը, ուսումնասիրում է գրական ուղղությունների և հոսանքների պատմությունն ու սկզբունքները: Գրական քննադատությունը որևէ գրական երկի անմիջական արձագանքն է, այսինքն՝ տվյալ պահին ստեղծվող գրականության ուսումնասիրությամբ և վերլուծությամբ զբաղվող գիտակարգը: Գրականության տեսությունն ուսումնասիրում է գրական ստեղծագործության պոետիկան, գրական սեռերն ու ժանրերը, գեղարվեստական խոսք կառուցելու միջոցներն ու ձևերը, գրականության այլ առանձնահատկություններ: Ճշգրիտ մոտեցման պարագայում գրականության տեսությունը գրականության բնույթը և վերլուծության մեթոդները կանոնավոր կերպով ուսումնասիրող գիտություն է[1]: 19 - րդ դարից սկսած, սակայն, գրականության մասին գիտությունը, երբեմն նույնիսկ ի հաշիվ հենց գրականության, ներառում է նաև պատմության, բարոյախոսության, սոցիոլոգիայի և այլ՝ հիմնականում միջգիտակարգային թեմաներ՝ կախված տվյալ ժամանակում դրանց տրվող նշանակությունից և այդ թեմաների արդիականությունից: Ակադեմիական ժամանակակից մոտեցմամբ այն երբեմն դիտարկվում է նույնիսկ որպես քննադատության մի ճյուղ՝ պարզապես կոչվելով«Տեսություն». այսպիսով՝ «տեսություն» հասկացությունը մի շարք գիտությունների համար դառնում է միջգիտակարգային եզրույթ: [2] Մի շարք գրականագետներ գրականության տեսության մեջ են ներառում այն ամենը, ինչն առնչվում է գեղարվեստական տեքստի վերլուծությանը՝ անհամեմատելիորեն մեծացնելով դրա դերը և հավասարեցնելով այն գրականագիտությանը:
 
== Զարգացում ==
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականության տեսության, առհասարակ, գրականագիտության ծագումը կապվում է Արիստոտելի «Պոետիկայի» հետ: Ժամանակակից գիտությունը, սակայն, աստիճանաբար ձևավորվում է 19 - րդ դարում, երբ գերմանացի քննադատները սկսեցին ուսումնասիրել աստվածաշնյան տեքստերը, ինչը հաճախ հակադրվում էր դրանց դասական մեկնաբանությանը: «Բարձր կամ աղբյուրագիտական» քննադատությունը աստվածաշնչյան պատումները դիտարկում էր այլ ժողովուրդների պատմության լույսի ներքո, երևույթ, որ հետագայում՝ 20 - րդ դարում, ստրուկտուրալիզմի և նոր պատմականության հիմքն էր դառնալու: Գրականության մասին գիտությանը որոշակի սահմանում տալու հարցում հակասական մոտեցումներ կային Ֆրանսիայում: Նշանավոր քննադատ Սենտ- Բյովը, օրինակ, վստահ էր, որ գրական երկը կարելի է բացատրել հեղինակի կենսագրության լույսի ներքո, մինչդեռ վիպասան Մարսել Պրուստն իր կյանքը նվիրեց վերջինիս դրույթները հերքելուն՝ համոզված լինելով, որ հեղինակի կենսագրությունը չնչին կերպով է արտացոլվում նրա ստեղծած գեղարվեստական երկի մեջ:Այս բանավեճը նոր կյանք ստացավ ֆրանսիացի նշանավոր տեսաբան Ռոլան Բարտի «Հեղինակի մահ»ը հայտնի հոդվածում: 19 - րդ դարում գրականության տեսության զարգացման հարցում մեծ է Ֆրիդրիխ Նիցշեի ազդեցությունը: Համաձայն նրա իմացաբանական սկզբունքների՝ փաստերը փաստեր չեն դառնում, քանի դեռ մեկնաբանության չեն ենթարկվումՙ, իսկ դա անում է գրականությունը: Նիցշեն, այսպիսով, մեծ դեր ունեցավ գրականության տեսության զարգացման գործում:
==
 
Ծանոթագրություններ ==
[խմբագրել | խմբագրել կոդը]
Jump up ↑ Culler 1997, p.1
Jump up ↑ Searle, John. (1990) The Storm Over the University, The New York Review of Books, December 6, 1990.