«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up using AWB
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: bg:Мамиконян)
չ (clean up using AWB)
|Rodovid =
}}
'''Մամիկոնյաններ''', նախարարական տոհմ Հայաստանում։ [[Խոսրով Ա ]] Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել [[Տայք|Տայքի]]ի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ IV դ սկզբին [[Տարոն|Տարոնի]]ի տերերի՝ [[Սլկունիներ|Սլկունիների]]ի, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ [[Արշակունիներ|Արշակունիների]]ի գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]]ի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։
Հայաստանում արաբական գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից [[Բագրատունիներ|Բագրատունիները]]ը, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ 772-775–ին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]