«Անդրես Ինիեստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
}}
 
'''Ինիեստա''' (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխանը (Andres Iniesta Lujan), ծնվել է [[1984]] թվականի [[մայիսի 11]]-ին Իսպանական [[Ալբասետե]] քաղաքում։ Նա [[Բարսելոնա]]յի կենտրոնական կիսապաշտպաններից է{{ԱԾ}}), կրում է 8 համարի մարզաշապիկը, տիրապետում է հիանալիիսպանացի տեխնիկայի։ֆուտբոլիստ։
 
Տասներկուամյա Ինիեստային [[Բարսելոնա]]յի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա։ Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ։ [[2003]]-[[2004]]-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ։ Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին՝ Ռոնալդինյոյին։ Իսկ հաջորդ՝ [[2004]]-[[2005]] մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում՝ խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ։ Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ։ [[2006]]-ին նա [[Իսպանիա]]յի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ [[2008]]-ին դարձավ [[Եվրոպա]]յի չեմպիոն։