«Աշխաբադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
Աշխաբադը հիմնադրվել է 1881-ին՝ որպես ռազմական ամրոց: Հետագայում եղել է Անդրկասպյան մարզի կենտրոնը և խոշոր առևտրական կետ [[Ռուսաստան|Ռուսաստանի]] և [[Իրան|Իրանի]] միջև:
 
1906-ի հունիսի սկզբին բռնկում է Աշխաբադի կայազորի և երկաթուղայինների ապստամբությունը, որը դաժանորեն ճնշվում է: 1917-ի մարտին ստեղծվում է բանվորա-գյուղացիական սովետ: Սովետական իշխանություն հաստատվել է 1917-ի դեկտեմբերին: 1918-ի հուլիսի 11-12-ին սպիտակգվարդիական-էսեռական ավազակախմբերը զավթեցին իշխանությունը և գնդակահարեցին աշխաբադյան 9 կոմիսարներին: 1919-ի հուլիսի 9-ին սովետական զորքերը զավթեցին այն: Աշխաբադը մինչև 1924-ը Թուրքմենստանի ԻՍՍՀ կենտրոնն էր, 1924-ից Թուրքմենական ՍՍՀ մայրաքաղաքն է, նրա քաղաքական և արդյունաբերական կենտրոնը, տրանսպորտային հանգույցը, լուսավորության, գիտության և արվեստի կարևորագույն օջախը:<ref>{{Cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան, Հայ սովետական հանրագիրտարան հրատարկչություն, 1975|last=Վիկտոր Համբարձումյան|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>
 
==== Ձեռնարկություններն Աշխաբադում ====
Աշխաբադում են կենտրոնացած ապակու, ցեմենտի, բամբակյա գործվածքեղենի, տրիկոտաժի, կարի, մետաքսաթելի, գորգագործական, կոշիկի, մսի, ալրաղաց, ոչ ալկոհոլային խմիչքների, հրուշակեղենի, մետաղամշակման ու մեքաենաշինական(գազօջախների, նավթապոմպերի, գյուղատնտեսական մեքենաների արտադրության, ջերմաքաշերի, ավտոմեքենաների վերանորոգում և այլն), պոլիգրաֆ և կահույքի ձեռնարկությունները: 1969-ից շարք է մտել Բայրամ-Ալի-Աշխաբադ գազամուղը:<ref>{{Cite web|url=https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D1%88%D1%85%D0%B0%D0%B1%D0%B0%D0%B4|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>
 
==== Աշխաբադի պետական կառույցները ====
Աշխաբադում են Թուրքմենական ՍՍՀ ԳԱ-ն, համալսարանը, պոլիտեխնիկական, բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտները, միջին մասնագիտական 12 ուսումնական հաստատություններ, 3 թանգարան, 4 թատրոն, պետական ֆիլհարմոնիան, կինոստուդիան:
 
Աշխաբադը գտնվում է սեսմիկ գոտում: 1948-ի երկրաշարժը /9բալ/ համարյա ամբողջությամբ ավերեց քաղաքը: Աշխաբադն արագ վերաշինվեց և դարձավ ավելի բարեկարգ: Եթե մինչև 1948-ը քաղաքի հիմնական տարածությունը կազմում էր 3 հզ. հա, ապա 1969-ին այն արդեն 7,5 հզ. հա էր: Կառուցվել են սեյսմակայուն, 3-4 հարկանի բնակելի տներ և հասարակական շենքեր:<ref>{{Cite web|url=https://en.wikipedia.org/wiki/Ashgabat|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>
 
Աչքի են ընկնում Թուքմենստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, կառավարության, ԳԱ-ի համալիրի, Մոլլանեպեսի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի, համալսարանի, Կարակումշին վարչության,«Ինտուրիստ» և «Աշխաբադ» հյուրանոցների շենքերը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշխաբադ» էջից