«Սելևկոս Ա Նիկատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|Սելևկոս I Նիկատորը '''Սելևկոս I Նիկատոր''' մ.թ.ա. մոտ 358-281 կամ 280, Սելևկյաններ...
(Տարբերություն չկա)

09:18, 9 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Սելևկոս I Նիկատոր մ.թ.ա. մոտ 358-281 կամ 280, Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը: Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար: Ալեքսանդրի մահից հետո ի կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է 312-ին: Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան: 305-ին իրեն հռչակել է թագավոր: Արշավել է հնդկաստան: Իպսոսի ճակատամարտից (301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը: 281-ին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան: Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում:

Սելևկոս I Նիկատորը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։