«Գևորգ Չաուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 99.
2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են [[Գելիեգուզան]] գյուղը։ Անհավասար կռվում զոհվում են Աղբյուր Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սերոբի կինը՝ [[Սոսե Մայրիկ|Սոսեն]], վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը։ Թուրք զինվորները ուզում են սպանել վիրավոր Սոսեին, բայց Բշարե Խալիլը չի թողնում։ Խալիլը կտրում է Սերոբի գլուխը և գերեվարում Սոսեին։
 
Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան [[ռես ԱվեինԱվե]]ին, ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվում են Ավեի դավաճանության մեջ, [[1900]] թվականի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում է Ավեի տուն և նրանից իմանում բոլոր դավաճանների անունները, իսկ այնուհետև սպանում նրան։ Ավեից հետո ոչնչացնում են բոլոր մյուս դավաճաններին, ովքեր կապ էին ունեցել Սերոբի մահվան հետ։
 
[[1900]] թ.-ի նոյեմբերին [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին, սատկեց Խալիլի [[ձի]]ն: Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին։<ref name=Indz_bah_tveq_11>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198</ref>