«Սուրբ Խաչ վանք (Ղրիմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
բարելավում
Տող 56.
}}
'''Սուրբ Խաչ վանք''', [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] գործող վանքային համալիր [[Ուկրաինա|Ուկրաինայի Հանրապետության]] [[Ղրիմի Ինքնավար Հանրապետություն|Ղրիմի Ինքնավար Հանրապետության]] [[Կիրովի շրջան (Ղրիմ)|Կիրովի շրջանի]] [[Ստարի Կրիմ]] քաղաքից 3,5 կմ հարավ-արևմուտք Գրիցյա (Սուրբ Խաչ, Սրբազան, Մոնաստիրսկայա) լեռան հյուսիսարևմտյան լանջին<ref name=elena>Ելենա Սկրյաբինա [http://travel.kyiv.org/crimea/surub_hach/surb_hach.phtml Սուրբ Խաչ. լեգենդենր և եղելություններ]</ref>։ Վանքը պաշտոնապես ճանաչված է որպես Ուկրաինայի ազգային նշանակության հուշարձան<ref>Ուկրաինական ԽՍՀ-ի Մինիստրների Խորհրդի Որոշում առ 24.08.1963 թ. № 970: Ուկրաինայի Շինության, ճարտարապետության և բնակարանային քաղաքականության պետական կոմիտեի կողմից հաստատված Ազգային մշակութային ժառանգության պետական գրանցիչ (Ուկրաինայի քաղաքաշինության և ճարտարապետության հուշարձաններ) առ 02.06.1999 թ. № 128, համարները ըստ գրանցչի 542-546: Վանքի պահպանման գոտին հաստատված է Ղրիմի շրջգործկոմի որոշմամբ առ 22.05.1979 թ. № 284</ref>։
 
== Պատմություն ==
 
14-17-րդ դարերում Սուրխաթի վանքը հայտնի է եղել իր դպրոցով, գրչատնով, կրթված միաբաններով, որոնք զգալի դեր են կատարել [[Հայերը Ղրիմում|Ղրիմի հայ գաղութի]] հոգևոր-մշակութային կյանքում: Հայաստանից Ղրիմ արտագաղթած ուսուցիչների, տաղասացների, գրիչների մեծ մասը հանգրվանել է վանքում:
 
17-րդ դարում, ըստ [[Հակոբ Կաֆայեցի|Հակոբ վարդապետ Կաֆայեցու]], Սուրխաթի վանքում ճեմարան է գործել, որտեղ 1611 թվականից ուսուցչություն է արել տաղասաց և գրիչ [[Ստեփանոս Թոխաթեցի|Ստեփանոս Թոխաթեցին (Եվդոկացի)]]: 1686 թվականին կառուցվել է վանքի բակ տանող դարպասը, 1719-1922 թվականներին Հակոբ արքեպիսկոպոսը կառուցել է պարիսպը և խցերի երկհարկանի շենքը: 1751 թվականին Ադամ արքեպիսկոպոսը վերանորոգել է վանքի համալիրը: 1860-ական թվականներին կառուցվել են վանքի հյուրատունն ու բնակելի շենքի երկրորդ հարկը: [[Երկրորդ աշխարհամարտ]]ի ժամանակ ռմբակոծությունից լիովին ավերվել է հյուրատունը, որը հետպատերազմյան տարիներին գրեթե նույնությամբ վերանորոգվել է՝ ըստ լուսանկարների և գրչանկարների: Վանքի տարածքի 1973 թվականի և 1976 թվականի պեղումներով բակի հյուսիսային կողմում բացվել են 14-15-րդ դարերում շինությունների հիմքերը: Սուրբ Նշան եկեղեցում պահպանվել են 14-րդ դարում որմնանկարներ: Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, խորանին՝ «Բարեխոսության» տեսարանը: Որմնանկարների ոճը, մեղմ գույները, կերպարները նմանվում են Ղրիմի 14-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Սուքիասանցի ստեղծագործություններին (որմնանկարները նորոգվել են 18-րդ դարում)։
 
== Ճարտարապետություն ==
 
Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կիսաշրջանաձև խորաններով ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք, ինչը բնորոշ է Հայաստանի 10-13-րդ դարերի վանքերի եկեղեցիների ճարտարապետությանը:
 
16-րդ դարում եկեղեցուն արևմուտքից կցել են մեկ զույգ մույթերով եռանավ, թաղածածկ գավիթ և համալիրի ներքին բակի արևմտյան կողմում կառուցել խոշոր խոհանոցով սեղանատուն: Գավթի պատերի և մույթերի շարվածքում ագուցված են խաչքարեր, որոնցից ամենավաղը թվագրվում է 1551 թվականից<ref>{{Գիրք:ՔՀՀ|944-945}}</ref>:
 
== Արտաքին հղումներ ==