«Սայիդ Կութուբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Ալ-ԿաիդաԿատեգորիա:Ալ-Քաիդա
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
 
'''Սայիդ Կութուբ''', նաև՝ '''Կութբ''', '''Ղութուբ''', '''Ղութբ''' ([[արաբերեն]]՝ سيد قطب) ([[հոկտեմբերի 9]], [[1906]]<ref>Որոշ աղբյուրներ (օրինակ ԱՄՆ գրադարանի Կոնգրեսը) նշում են Կութուբի ծնունդը 1903 թվականին։</ref> - [[օգոստոսի 29]], [[1966]]), [[Եգիպտոս|եգիպտացի]] մուսուլման [[աստվածաբան]], [[փիլիսոփա]] և գրող, [[իսլամիզմ]]ի ջատագով և տեսաբան, «[[Մուսուլման Եղբայրներ]]» իսլամիստական քաղաքական ուղղության ականավոր գործիչ։ Կութուբը մեծ ազդեցություն ունեցած է [[Ալ-Քայիդա]]յի և [[Իսլամական ջիհադ]]ի վրա։վրա<ref>Կեպել, ''War for Muslim Minds,'' (2004) էջ.174-5</ref><ref>Կեպել, ''Jihad'', (2002), էջ. 51</ref>:
 
Ծնվել է Վերին Եգիպտոսի [[Ասյութ (մուհաֆազա)|Ասյութ]] [[մուհաֆազա]]յի Մուշա ավանում, մանր կալվածատիրոջ ընտանիքում։ Հայրը ակտիվ էր տեղական քաղաքական և [[իսլամիզմ|իսլամական]] կյանքում, ինչը մեծ ազդեցություն գործեց Սայիդ Կութուբի հետագա կյանքում։ Բարձրագույն կրթություն ստացավ [[Կահիրե]]ում, ապա անցավ աշխատանքի որպես ուսուցիչ։
Տող 7.
Սայիդ Կութուբը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, գրել է 24 գիրք, հիմնականում՝ աստվածաբանական և կրոնա-քաղաքական թեմաներով։ Ստեղծագործությունների թվում է նաև մի շարք վեպեր և բանաստեղծություններ։ Նրա [[գլուխ-գործոց]]ն է համարվում 30 հատորից բաղկացած ''«Ֆի զիլալ ալ-Կուրան»'' («Ղուրանի հովանու ներքո») աշխատությունը, որտեղ նա ներկայացրել է [[Ղուրան]]ի ծավալուն մեկնաբանություններ։
 
Այցելել է [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներ]] և հայրենիք վերադառնալուց հետո ակտիվորեն հանդես է եկել Արևմուտքի բարոյա-հասարակական դրվածքի դեմ։դեմ<ref>[http://www.pbs.org/weta/crossroads/about/show_jihad.html PBS program America at the crossroads].</ref><ref name="A Lesson In Hate">Դավիթ Վոն Դրեհլե, [http://www.smithsonianmag.com/history-archaeology/presence-feb06.html A Lesson In Hate] ''Smithsonian Magazine''</ref>: Ժամանակի ընթացքում Կութուբի իսլամիստական հայացքներն ստացան ավելի ծայրահեղ բնույթ և նա ընդրկվեց քաղաքական պայքարի մեջ, ուղղված Եգիպտոսի նախագահ [[Գամալ Աբդել Նասեր]]ի քաղաքականության դեմ։ Մի քանի անգամ ձերբակալվել է, բանտարկվել և ապա ազատ արձակվել։ [[1965]] թ. [[օգոստոս]]ին կրկին ձերբակալվել է և, ի շարս այլոց, ամբաստանվել է հակապետական գործունեության մեջ՝ կառավարության հեղաշրջում կազմակերպող խմբակում մասնակցելու մեղադրանքով։ Դատավարության արդյունքում դատապարտվել է [[մահապատիժ|մահապատժի]]՝ [[կախաղան]] հանելու միջոցով, ինչն ի կատար է ածվել 1966 թ. օգոստոսի 29-ին։
 
Սայիդ Կութուբի կրոնա-քաղաքական փիլիսոփայությունը և իսլամի հասարակական դրույթների արմատական մեկնաբանությունը մեծ ազդեցություն են գործել ժամանակակից իսլամական ծայրահեղ գաղափարախոսության և հոսանքների վրա։