«Ֆեդերիկո Կյեզա»–ի խմբագրումների տարբերություն

իտալացի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Ֆեդերիկո Կյեզա | բնագիր անուն = Federico Chiesa | պատկեր = | պատկերի նկար...»:
(Տարբերություն չկա)

21:39, 20 Հունիսի 2018-ի տարբերակ

Ֆեդերիկո Կյեզա (իտալ.՝ Federico Chiesa, հոկտեմբերի 25, 1997(1997-10-25)[1], Ջենովա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։

Ֆեդերիկո Կյեզա
Federico Chiesa
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1997(1997-10-25)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ջենովա, Իտալիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար 25
Պատանեկան կարիերա
2002-2007 Իտալիա Սետինյանեզե
2007-2016 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Իտալիա Ֆիորենտինա 63 (9)
Ազգային հավաքական
2015-2016 Իտալիա Իտալիա Մ19 3 (0)
2016 Իտալիա Իտալիա Մ20 5 (0)
2017-ներկա Իտալիա Իտալիա Մ21 10 (3)
2018-ներկա Իտալիա Իտալիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 20-ի, 2018

Ակումբային կարիերա

Ֆիորենտինա

Կյեզան Ֆիորենտինայի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի փետրվարին։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 8-ին՝ Ղարաբաղի դեմ պատասխան խաղում՝ հանդիպման վերջնամասում հեռացվելով խաղադաշտից[7]։ 2017 թվականի հունվարի 14-ին նա երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[8]։ Հունվարի 21-ին՝ Կիևոյի դեմ խաղում իտալացին խփեց իր առաջին գոլը Սերիա A-ում[9]։ Նա գոլ հեղինակեց նաև հաջորդ՝ Ջենոայի դեմ խաղում[10]։ Ֆիորենտինայի առաջին թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Կյեզան անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[11]։

2017-18 մրցաշրջանում իր առաջին գոլը Կյեզան խփեց սեպտեմբերի 16-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 19-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ 2018 թվականի փետրվարի 4-ին Կյեզան գոլի հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[14]։ Ապրիլի 3-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում Կյեզան դուբլ հեղինակեց՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[15]։ Այս մրցաշրջանում Կյեզան մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[16], ինչից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել խոշոր ակումբները, մասնավորապես՝ Լիվերպուլը[17][18][19], Մանչեսթեր Յունայթեդը[20][21][22], Մանչեսթեր Սիթին[23][24][25], Ռոման[26][27], Ինտերը[28][29][30], ինչպես նաև՝ Նապոլին[31], Չելսին[32] և Տոտենհեմը[33][34]։

Միջազգային կարիերա

2016 թվականին Կյեզան Իտալիայի Մ20 հավաքականի հետ մասնակցեց Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Շվեյցարիայի միջև անցկացվող 4 ազգերի առաջնությանը՝ օգնելով իր թիմին հաղթել այն։

Իտալիայի Մ21 հավաքականի կազմում Կյեզան իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 23-ին՝ Լեհաստանի դեմ խաղում՝ այս խաղում գոլային փոխանցում տալով Լորենցո Պելեգրինիին[35][36]։ Հունիսին նա երիտասարդական հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[37][38], սակայն Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչից[39]։

Իտալիայի ազգային հավաքական Կյեզան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 31-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղի համար։ Հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Արգենտինայի դեմ ընկերական խաղում[40][41]։ Մարտի 27-ին՝ Անգլիայի դեմ խաղում նա գոլային փոխանցում տվեց Լորենցո Ինսինյեին, ով փրկեց Իտալիային պարտությունից[42]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 20-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆիորենտինա 2016–17 Սերիա A 27 3 2 0 5 1 34 4
2017–18 36 6 2 0 0 0 38 6
Ընդհանուր 63 9 4 0 5 1 72 10
Կարիերայի ընդհանուր 63 9 4 0 5 1 72 10

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հունիսի 20-ի դրությամբ[43]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 5 0
Ընդհանուր 5 0

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.quirinale.it/elementi/59113
  3. «Italy - F. Chiesa - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  4. UEFA.com. «UEFA.com's weekly wonderkid: Federico Chiesa». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  5. «Juventus FC - ACF Fiorentina, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  6. «ACF Fiorentina - Qarabag Agdam, Sep 29, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  7. «Qarabag Agdam - ACF Fiorentina, Dec 8, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  8. «ViolaChannel - Chiesa signs new deal till 2021». en.violachannel.tv (իտալերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  9. «Chievo Verona - ACF Fiorentina, Jan 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  10. «ACF Fiorentina - Genoa CFC, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  11. «Federico Chiesa | Football Stats | Fiorentina | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-06-20-ին.
  12. «ACF Fiorentina - Bologna FC 1909, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  13. «SPAL 2013 - ACF Fiorentina, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  14. «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  15. «Udinese Calcio - ACF Fiorentina, Apr 3, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  16. «Federico Chiesa | Football Stats | Fiorentina | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-06-20-ին.
  17. «Reds told asking price for Federico Chiesa». Liverpool FC. Վերցված է 2018-06-20-ին.
  18. Burnton, Simon (2018-06-12). «Football transfer rumours: Liverpool eye £62m swoop for Federico Chiesa?». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  19. «Klopp reportedly ready to battle top clubs for Italian forward». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018-06-03. Վերցված է 2018-06-20-ին.
  20. «Liverpool told £62m will secure Nabil Fekir alternative ahead of Man Utd». Metro (բրիտանական անգլերեն). 2018-06-12. Վերցված է 2018-06-20-ին.
  21. Sunderland, Tom. «Report: Manchester United Among Clubs in 'Bidding War' for Federico Chiesa». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  22. Stokes, Aaron (2018-06-13). «Liverpool and Man Utd ready to chase £62m-rated winger Federico Chiesa». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  23. «Premier League trio told Serie A star will cost £62million». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018-06-11. Վերցված է 2018-06-20-ին.
  24. «Manchester United, Man City and Liverpool want Fiorentina wonderkid Federico Chiesa». The Sun (բրիտանական անգլերեն). 2018-06-03. Վերցված է 2018-06-20-ին.
  25. «Di Marzio: Manchester City consider move for 20-year-old Italy international winger – City Watch» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  26. «Fiorentina rejected Roma bid for Federico Chiesa». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  27. «Roma, Napoli target Chiesa staying at Fiorentina | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  28. «Report Claims That Inter Are Chasing Fiorentina's Italian International Federico Chiesa». SI.com (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  29. «Fiorentina Keen To Hold On To Inter Target Federico Chiesa». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018-06-13. Վերցված է 2018-06-20-ին.
  30. «Inter Milan lead chase for Federico Chiesa - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  31. «Napoli, offerta shock per Chiesa, ma la Fiorentina fa muro - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2018-05-31. Վերցված է 2018-06-20-ին.
  32. «Chelsea and Tottenham target unlikely to leave Fiorentina». Playing for 90 (ամերիկյան անգլերեն). 2018-05-13. Վերցված է 2018-06-20-ին.
  33. Mondal, Subhankar. «Will reported Federico Chiesa price-tag scare off Tottenham, Liverpool?». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  34. «Spurs join PSG and Juventus in hunt for £53m-rated Fiorentina ace Federico Chiesa». The Sun (բրիտանական անգլերեն). 2017-12-15. Վերցված է 2018-06-20-ին.
  35. «Poland U21 - Italy U21, Mar 23, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  36. «Poland U21 vs Italy U21». SkySports (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  37. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-06-20-ին.
  38. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  39. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  40. «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  41. «Italy: Argentina defeat new Azzurri | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-06-20-ին.
  42. «England - Italy, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.
  43. 43,0 43,1 «Federico Chiesa». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-06-20-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Կյեզա» հոդվածին։