«Աստղաբաշխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Աստղային կինեմատիկա ==
Աստղաբաշխության մյուս բաժինը [[աստղային կինեմատիկա]]ն է։ Սեփական շարժումների (տեսանելի տեղափոխություն [[երկնոլորտ]]ի վրա) վիճակագրական ուսումնասիրությամբ հայտնաբերվեց, որ աստղերի շարժումները գերադասելի են թվում որոշ ուղղությամբ։ Այդ երևույթը սկզբում մեկնաբանվեց որպես աստղային երկու հոսքերի գոյություն, իսկ հետագայում՝ աստղերի արագությունների էլիպսոիդալ բաշխման հետևանք։ Ինչպես պարզվեց, այն պայմանավորված է Գալակտիկայի պտույտով՝ իր [[սիմետրիայի առանցք]]ի շուրջը։ Այդ պտույտը [[1927|1927 թ.]]-ին բացահայտեց [[Յան Հենդրիկ Օորտ|Յ. Օորտը]]՝ ուսումնասիրելով աստղերի տեսագծային արագությունները։ Գալակտիկայի կենտրոնից հեռանալիս պտտման անկյունային արագությունը փոքրանում է (Արեգակի հեռավորության վրա պտտման գծային արագությունը մոտ 230 Կմ/վ է)։ Արեգակի շրջակա աստղերը, կախված Գալակտիկայի կենտրոնի նկատմամբ ունեցած ուղղությունից, կարող են Արեգակին մոտենալ կամ հեռանալ։
 
Արեգակի շրջակայքում գտնվող աստղերի տեսագծային արագությունների միջև եղած այդ տարբերությունների շնորհիվ էր, որ հայտնագործվեց Գալակտիկայի պտույտը։ Հետագայում այն հաստատվեց և մանրամասնորեն ուսումնասիրվեց [[ռադիոաստղագիտական մեթոդ]]ներով՝ Գալակտիկայում [[ջրածին|ջրածնի]] ամպերի տեսագծային արագությունների հիման վրա։ [[1950]] թ.-ին հաստատվեց, որ Գալակտիկայում, բացի մինչ այդ հայտնի [[աստղակույտեր]]ից, գոյություն ունեն համակարգեր, որոնց տարիքը (5{{E|5}} - 10<sup>8</sup> տարի) շատ ավելի փոքր է Գալակտիկայի տարիքից։ Այդ համակարգերը կոչվեցին [[աստղասփյուռներ]]։ Ամբողջությամբ վերցրած Գալակտիկան ներկայացնում է առանձին ենթահամակարգերի վերադրում։ Այդ ենթահամակարգերն իրարից տարբերվում են իրենց տարիքով և տարածական բաշխվածությամբ, այսինքն՝ Գալակտիկայի [[սիմետրիայի հարթություն|սիմետրիայի հարթության]] և կենտրոնի նկատմամբ ունեցած խտացման աստիճանով։ Ամենաերիտասարդ կազմավորումներն ավելի ուժեղ են խտացված սիմետրիայի հարթության նկատմամբ, իսկ առավել ծերերը կենտրոնի նկատմամբ ունեն սիմետրիկ բաշխում։ Ենթահամակարգերը տարբերվում են նաև արագությունների դիսպերսիայով, որն ավելի փոքր է երիտասարդ կազմավորումների դեպքում։
 
== Աստղային դինամիկա ==