«Պրոստագլանդիններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ)
 
 
== Պատմություն ==
Հայտնաբերել է շվեդ գիտնական Ու․ Էյլերը ([[1936]]), մարդու ոերմնահեղուկում։սերմնահեղուկում։ Պրոստագլանդիններ մաքուր վիճակում անջատել են [[Շվեդիա]]յի և [[ԱՄՆ]]-ի գիտնականները՝ [[1956]]-[[1965]] թվականներին։ Սկզբնական շրջանում պրոստագլանդիններ համարվում էին [[շագանակագեղ]]ձի արտազատուկ։ Փոքր կոնցենտրացիաներով պրոստագլանդինները գտնվում են բարձրակարգ կենդանիների համարյա բոլոր օրգաններում, [[հյուսվածք]]ներում և կենսահեղուկներում։
 
== Կենսաքիմիա ==
Հայտնի են մոտ 20 բնական պրոստագլանդիններ, որոնք թանձր [[հեղուկ]]ներ են կամ դյուրահալ [[բյուրեղ]]ներ։ Ըստ քիմիական կառուցվածքի տարբերում են А, В, E և F պրոստագլանդիններ, որոնցից առավել կարևոր են վերջին երկուսը։ Պրոստագլանդիններ օրգանիզմում առաջացնում են հարթ մկանների՝ հատկապես [[արգանդ]]ի և ֆալոպյան փողերի կծկում։
 
Ծննդաբերության պահին և [[դաշտան]]ի ընթացքում պրոստագլանդինների պարունակությունն արգանդային [[հյուսվածք]]ներում խիստ աճում է։ պրոստագլանդիններ ունեն նաև կարդիատոնիկ և բրոնխալայնիչ հատկություն։ A և E խմբի պրոստագլանդինները իջեցնում են, իսկ F խմբինը՝ բարձրացնում արյան զարկերակային ճնշումը, բարելավում արյան պսակային և երիկամային շրջանառությունը, ընկճում [[ստամոքս]]ի հյութազատիչ ֆունկցիան, ազդում ներզատիչ [[գեղձ]]երի գործունեության, ջրաաղային փոխանակության վրա։
192 510

edits