«H I տիրույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Область H I» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

19:16, 18 Հունիսի 2018-ի տարբերակ

H I տիրույթը միջաստղային ամպ է, կազմված ատոմային ջրածնից (H I). Այդ տիրույթները չեն ճառագայթում, բացառությամբ 21սմ (1 420 ՄՀց) երկարությամբ ալիքի էմիսիայի(ջրածնի գիծ)։ Այդ գծի անցման հավանականությունը շատ փոքր է, ուստի շատ մեծ քանակով ջրածին է անհրաժեշտ, որպեսզի այն նկատվի։ H I տիրույթները ավելի ցայտուն երևում են իոնացման ճակատներում, որտեղ դրանք(տիրույթները) բախվում են իոնացված գազի հետ(օրինակ՝ H II տիրույթներում)։ H I տիրույթի իոնացման աստիճանը շատ փոքր է՝ մոտ 10−4 կարգի (այսինքն 1 մասնիկ 10 000 մասնիկիցից).

Եթե ռադիոաստղադիտակների միջոցով ստացված քարտեզների վրա նշենք H I տիրույթի ճառագայթումը, կարելի է որոշել պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը։ Այդ մեթոդը կիրառվում է նաև գալակտիկաների միջև գրավիտացիոն այլասերումների պատկերման համար։ Երբ 2 գալակտիկաներ բախվում են, դրանց մեջ պարունակվող նյութը դուրս է գալիս թելերի տեսքով, ինչը աստղագետներին հնարավորություն է տալիս որոշել, թե որ ուղղությամբ են շարժվել գալակտիկաները։

Գրականություն

  • Anderson, Kevin J.; Churchwell, Ed Анатомия туманности = The Anatomy of a Nebula // Astronomy. — 1985. — Т. 13, № 6. — С. 66—71.

Տես նաև