«Հիջրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հիջրա, ''' ([[Արաբերեն|արաբ]]. هجرة` գաղթ, վերաբնակեցում)՝ [[Մուհամմադ մարգարե]]ի գաղթը կամ փախուստը [[Մեքքա]]յից [[Յասրիբ]] (Մադինա) [[622]] թվականին։ [[Օմար|Օմար խալիֆի]] օրոք ([[634]]-[[644]]) Հիջրայի տարին դարձավ իսլամական թվականության սկիզբ։ Հիջրայի օրացույցը լուսնային Է, տարին ունի 354 կամ 355 օր, 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրով։ Այդ պատճառով Հիջրայի տարեթվերը տարբեր են [[գրիգորյան տոմար]]ի համեմատ։ [[Իրան]]ում, [[Աֆղանստան]]ում և [[Պակիստան]]ում հիջրայի լուսնային օրացույցից զատ գործում Է նաև 9-րդ դարում մշակված հիջրայի արեգակնային օրացույցը, որը նույնպես սկսվում Է [[622]] թվականից՝ ըստ արեգակնային տարիների։ Հիջրայի արեգակնային օրացույցը Իրանում և Աֆղանստանում գործում է որպես պաշտոնական օրացույց:
 
Մեծ Հիջրայի սկիզբն ընդունված է համարել [[622]] թվականի [[հուլիսի 16]]-ը. այդ օրը 17 տարի հետո մուսուլմանների կողմից հայտարարվել է դարասկիզբ։ Սակայն մուսուլմանների տեղահանությունը [[Մեքքա]]յից ավելի վաղ է սկսվել։ [[Մուսուլման]]ները Մեքքան թողնում էին ոչ մեծ խմբերով, նաև միայնակ։ Այն բանից հետո, երբ Մուհամմադը պայմանավորվեց յասրիբցիների հետ և վերջիններս ընդունեցին [[իսլամ]], զանգվածաբար տեղափոխվեցին Յասրիբ։ Վերջիններս ստացան «մուհաջիրներ» անունը։ Հիջրան համարվում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական ակտ: Այս առումով Հիջրան նշանակում է հին ցեղային կարգերի խզում և նոր կարգերի ձևավորում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիջրա» էջից