«Սլովակիայի ազգային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 8.
 
== Պատմություն ==
Սլովակիայի ազգային թատրոնը հիմնադրվել է [[1920]] թվականին [[Չեխոսլովակիա]]յի ստեղծումից հետո որպես կոոպերատիվ և դարձավ պետական կազմակերպություն [[1945]] թվականին։ 1920 թ.-ից 1945 թվականների ընթացքում այնտեղ գործում էր միայն երաժշտախումբ։ Սլովակիայի ազգային թատրոնը ներկայացնում էր սլովակյան մշակույթը բազմաթիվ անտասահմանյանարտասահմանյան հյուրախաղերի ժամանակ։
 
Ստեղծվելով 1920-ականներին՝ ղեկավարները եղել են չեխ արվեստագետներ (օրինակ՝ [[Օսկար Նեդբալ]]ը, տնօրեն է եղել 1923-1930 թվականներին)։ Առաջինը ներկայացումը եղել է [[Բեդրիժ Սմետանա]]յի չեխական «Համբույր» օպերան 1920 թվականի մարտի մեկին։ Թատրոնը սլովակացվեց աստիճանաբար։ 1932 թվականին դրամատիկ մասը բաժանվեց 2 մասի՝ ՍԱԹ սլովակյան դրամատիկ խումբ Յանկո Բորոդաչի գլխավորությամբ և ՍԱԹ չեխական դրամատիկ խմբի Վ. Շուլցի գլխավորությամբ։ Չեխական դրամատիկ խումբը
դադարեց գործել, երբ նրանք ստիպված էին թողնել Սլովակիան 1938 թվականին։ Սկսած այդ ժամանակվանից՝ դրամատիկ խումբը ունեցել է միայն սլովակերեն ներկայացումներ, իսկ օպերայի մասը չեխերեն հանդես է եկել նաև մինչև 1945 թվականը։ Վերջին տարիներին օպերաները բեմադրվում են իրենց բնօրինակ լեզուներով։
 
Սկզբնապես բոլոր 3 բաժիններն էլ գործում էին Սլովակիայի ազգային թատրոնի հին շենքում։ 1955 թ.-ից մինչև 2007 թվականի սկիզբը դրամատիկ խումբը բեմադրում էր [[Պավոլ Հվեզդոսլավ]]ի անվան թատրոնում և 1962-2006 թվականները կամերային թատրոնում՝ այսպես կոչված ''Malá scéna SND'' (ՍԱԹ Փոքր բեմ)։ Սկսած 2007 թվականից բաժինը գործում է միայն Սլովակիայի ազգային թատրոնի հին շենքում և 2007 թ.-ի ապրիլին բացված նոր կառույցում։
 
Դրամայի խումբը ձևավորել են ղեկավարներ Յանո Բորոդաչը, Ֆ. Հոֆմանը, Յ. Յամնիցկին, Յ. Բուդսկին, Տ. Ռակովսկին, Կ. Ի. Զաչարին, Պ. Հասպրան, Մ. Պիետորը և ներկայիս տնօրեն Դուշան Յամրիչը։