«Լևոն Մանվելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Լևոն Գևորգի Մանվելյանը ծնվել է [[1864]] թ. [[դեկտեմբերի 3|դեկտեմբերի 3-]]ին [[Ներքին Ագուլիս]]ում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է [[Րաֆֆի|Րաֆֆուն]]։ Այնուհետև սովորել և ավարտել է [[Թիֆլիս]]ի գիմնազիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է [[Մոսկվայի պետական համալսարան|Մոսկվայի համալսարանի]] պատմալեզվագրական ֆակուլտետում, ավարտելով այն [[1889]] թվականին։ Դասավանդել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ում, [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, պաշտոնավարել [[Բաքու|Բաքվի]] Հայոց մարդասիրական ընկերությունում։ Մանվելյանի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, [[1899]]-[[1907]]), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Մանվելյանը հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրատարակված [[1940]] թվականին)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», «Դոկտոր Երվանդ Բոշայան», «Վերածնվածը», «Մագդա»)։ [[1892]] թվականին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա-դիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Մանվելյանն զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» ([[1909]]-[[1912]]) աշխատությունը։
 
== Ստեղծագործություններ ==