«Զենոն (Բյուզանդիայի կայսր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Զենոն''' ({{lang-lat|Flavius ​​Zeno Augustus}}, {{lang-gr|Ζήνων}}, {{ԱԾ}}), բյուզանդական կայսր 474 թ. - ից մինչև 475 թ., կրկին՝ 476 թ.-ից մինչև 491։ Ներքին ընդվզումները և կրոնական գժտությունները ուղեկցել են նրա գահակալության շրջանը։ Նրան, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության հարցերում, ինչը նպաստել է Բյուզանդական կայսրության կայունացմանը։ Նրա օրոք տեղի է ունեցել [[Արևմտյան Հռոմեական կայսրություն|Արևմտյան Հռոմեական կայսրության]] անկումը։ Գոթերի արքա [[Օդոակր]]ը գահընկեց է արել Հռոմի կայսր Հռոմուլոս Ավգուստուլոսին և ուղարկել կայսրության թագը Զենոնին՝ դրանով ճանաչելով նրա ձևական գերիշխանությունը Հռոմի նախկին արևմտյան տիրույթների նկատմամբ։
 
Եկեղեցական պատմության մեջ Զենոնի հետ է կապված այսպես կոչված «Հենոտիկոնի» կամ «Միության գիր» փաստաթղթի թողարկումը, որի միջոցով նա ցանկանում էր վերջ դնել [[Քաղկեդոնի ժողով|Քաղկեդոնի եկեղեցական ժողով]]ի հավատո հանգանակն ընդունողների և մերժողների միջև վեճերին։