«Գալակտիկաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 39.
|}
 
=== Հեռավորությունները ===
Բացի [[Ծիր Կաթին]] գալակտիկայից, որում գտնվում է [[Արեգակ|Արեգակն]] իր մոլորակային համակարգով, մնացած գալակտիկաները չափազանց հեռու օբյեկտներ են։ Մոտակա գալակտիկաների հեռավորություններն աստղագետները տալիս են հեռավորության մեգապարսեկ միավորներով, իսկ հեռավորներին՝ կարմիր շեղման միավորներով՝ z-ով։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով հեռավոր հայտնաբերված գալակտիկան UDFj-39546284-ն է (z=11.9)<ref name="refz">Wall, Mike [http://www.space.com/18879-hubble-most-distant-galaxy.html Ancient Galaxy May Be Most Distant Ever Seen], 2012, դեկտեմբեր 12:</ref>։ Անզեն աչքով երկնքում կարելի է դիտել միայն երեք գալակտիկաներ՝ [[Անդրոմեդայի միգամածություն]]ը (տեսանելի է հյուսիսային կիսագնդից, d=772 կիլո[[պարսեկ]]) և Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը (տեսանելի են հարավային կիսագնդից, d=50<ref name="lmc">Macri, L. M.; Stanek, K. Z.; Bersier, D.; Greenhill, L. J.; Reid, M. J., [[bibcode:2006ApJ...652.1133M|A New Cepheid Distance to the Maser-Host Galaxy NGC 4258 and Its Implications for the Hubble Constant]], The Astrophysical Journal, 2006, Volume 652, Issue 2, pp. 1133-1149:</ref> և 61<ref name="smc">Hilditch, R. W.; Howarth, I. D.; Harries, T. J. [[bibcode:2005MNRAS.357..304H|Forty eclipsing binaries in the Small Magellanic Cloud: fundamental parameters and Cloud distance]], Monthly Notices of the Royal Astronomical Society, 2005, Volume 357, Issue 1, pp. 304-324:</ref> կիլո[[պարսեկ]], համապատասխանաբար)։
 
Տող 75.
* Ֆաբեր-Ջեքսոնի կախվածությամբ։
 
=== Գալակտիկաների դիտվող հիմնական բաղադրիչները<ref name=":1" /> ===
Գալակտիկաների դիտվող հիմնական բաղադրիչները ներառում են՝
 
Տող 85.
Հարևան գալակտիաներում [[Կրկնակի աստղ|կրկնակի աստղեր]] չեն դիտվում, սակայն [[Արեգակ|Արեգակի]] շրջակայքի ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ կրկնակի աստղերը պետք է բավականին շատ լինեն։ Գազափոշային միջավայրը և աստղերը բաղկացած են ատոմներից, և դրանց ամբողջությունը կազմում է գալակտիկայի [[Բարիոն|բարիոնային]] նյութը։ Ոչ բարիոնային նյութի մեջմ տնում են [[Սև խոռոչ|սև խոռոչների]] և մութ նյութի [[Զանգված|զանգվածները]]։
 
=== Զանգվածներն ու չափերը ===
Եթե խոսենք դրանց քանակական բնութագրերի մասին, ապա գալակտիկաների զանգվածները 10<sup>7</sup>-ից 10<sup>12</sup> Արեգակի զանգվածի կարգի են։ Մասնավորապես, մեր Ծիր Կաթին գալակտիկայի զանգվածը կազմում է մոտ 2∙10<sup>11</sup> Արեգակի Զանգված։ Գալակտիկաների տրամագծերը կազմում են 5-ից 250 կիլոպարսեկ<ref name="ref3">Засов А. В., Постнов К. А.: «Общая астрофизика», Фрязино: Век 2, 2006, 496 էջ։</ref>։ (16-ից 800 հազար լուսատարի)։ Համեմատության համար՝ մեր գալակտիկայի չափերը մոտ 30 կիլոպարսեկ է (100 հազար լուսատարի)։ Հայտնի գալակտիկաներից ամենամեծը IC 1101-ն է, որն ունի 600 կիլոպարսեկից մեծ տրամագիծ<ref name="ref4">T. E. Clarke, Elizabeth L. Blanton, and Craig L. Sarazin: «The Complex Cooling Core of A2029: Radio and X-Ray Interactions», The Astrophysical Journal, 2004, Volume 616, Issue 1, pp. 178-191:</ref>։
== Ձևաբանությունը ==
Գալակտիկաներն ըստ կառուցվածքի բազմազան են։ Դրանց մոտ կեսը Ծիր Կաթին գալակտիկայի նման են՝ պարուրաձև և նշանակվում են S տառով (անգլերեն Spiral՝ պարուրաձև բառից)։ Պարուրաձև գալակտիկաներն իրարից խիստ տարբերվում են ձողիկավոր կառուցվածքի առկայությամբ կամ բացակայությամբ (SB կամ S, որտեղ B-ն անգլերեն Bar՝ ձողիկ բառից է)։ Առաջինների դեպքում պարուրաթևերը սկսվում են ձողիկի ծայրերից, իսկ երկրորդների դեպքում՝ միջուկային տիրույթից։ Պարուրաձև գալակտիկաներն ունեն երկու կամ ավել պարուրաթևեր, որոնց փաթաթման աստիճանը կարող է լինել բարձր (Sa), միջին (Sb), ցածր (Sc) և առավել ցածր (Sd)։[[Պատկեր:Hubble sequence photo.png|400px|thumb|Գալակտիկաների ձևաբանական դասերն ըստ Հաբլյան դասակարգման]]
 
Գալակտիկաների 25%-ը գնդաձև կամ ձվաձև են։ Դրանք կոչվում են էլիպսաձև և նշանակվում են E տառով։ Էլիպսաձև գալակտիկաներն ըստ ձգվածության աստիճանի բաժանվում են E0-ից E7 դասերի, որտեղ E0-ն գնդաձևն է, իսկ E7-ը՝ առավելագույն սեղմվածը։ Այս գալակտիկաներն ունեն գալակտիկայի [[Գալակտիկայի հալո (լուսապսակ)|հալո]]յին բնորոշ աստղային բնակչություն, դրա համար էլ կարմրավուն են։
 
Sd-ից Sa դաս շարժվելիս գալակտիկայի միջուկի ուռուցիկ տիրույթը՝ բալջը, սկավառակի համեմատ մեծանում է։ Կան գալակտիկաներ, որոնց դեպքում բալջն այնքան մեծ է, որ իր մեջ է ներառում ամբողջ սկավառակը։ Այս գալակտիկաները կողքից դիտելիս ունեն երկուռուցիկ ոսպնյակի տեսք և անվանվում են S0։ Դրանք կազմում են գալակտիկաների ընդհանուր թվի 20%-ը և հանդիսանում են E7 և Sa գալակտիկաների միջանկյալ դաս։
 
Տող 94 ⟶ 97՝
 
Գալակտիկաների ձևաբանական այսպիսի դասակարգումն առաջարկել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը<ref name="morph">Ավետիք Գրիգորյան, [http://ayas.ar.am/ «Դարերի խորքից դեպի Տիեզերք»], «Տիգրան Մեծ հրատարակչություն», 2013 թ.։</ref>։ Նա ներկայացրել է այդ տիպերը հաջորդականության ձևով։
 
== Զանգվածներն ու չափերը ==
Եթե խոսենք դրանց քանակական բնութագրերի մասին, ապա գալակտիկաների զանգվածները 10<sup>7</sup>-ից 10<sup>12</sup> Արեգակի զանգվածի կարգի են։ Մասնավորապես, մեր Ծիր Կաթին գալակտիկայի զանգվածը կազմում է մոտ 2∙10<sup>11</sup> Արեգակի Զանգված։ Գալակտիկաների տրամագծերը կազմում են 5-ից 250 կիլոպարսեկ<ref name="ref3">Засов А. В., Постнов К. А.: «Общая астрофизика», Фрязино: Век 2, 2006, 496 էջ։</ref>։ (16-ից 800 հազար լուսատարի)։ Համեմատության համար՝ մեր գալակտիկայի չափերը մոտ 30 կիլոպարսեկ է (100 հազար լուսատարի)։ Հայտնի գալակտիկաներից ամենամեծը IC 1101-ն է, որն ունի 600 կիլոպարսեկից մեծ տրամագիծ<ref name="ref4">T. E. Clarke, Elizabeth L. Blanton, and Craig L. Sarazin: «The Complex Cooling Core of A2029: Radio and X-Ray Interactions», The Astrophysical Journal, 2004, Volume 616, Issue 1, pp. 178-191:</ref>։
== Մութ նյութը ==
Գալակտիկաների հետազոտություններում դեռևս վերջնականապես չլուծված խնդիր է համարվում այսպես կոչված մութ նյութը, որն իրեն դրսևորում է միայն գրավիտացիոն փոխազդեցությամբ։ Այն կարող է կազմել գալակտիիկայի ընդհանուր զանգվածի 90%-ը, բայց կարող է նաև իսպառ բացակայել, ինչպես դիտվում է որոշ թզուկ գալակտիկաների մոտ<ref name="ref5">[http://archive.is/452W Рождение Карлика: Галактика Без Темноты], 2009, մարտ 11:</ref>։