«Դրաստամատ Կանայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
==Եկեղեցապատկան գույքի բռնագրավման օրենք==
[[Պատկեր:Drastamat_Kanayan_politician.jpg|մինի|Դրաստամատ Կանայան:]]
[[1903]] թվականի հունիսի 12-ին ցարական իշխանությունը ընդունեց օրենք, որով բռնագրավում էր [[Հայոց եկեղեցի|հայոց եկեղեցու]] ամբողջ գույքը։ Սա առաջացրեց հայերի զայրույթը։ Ժողովուրդը հասկանում էր, որ այս օրենքը սպառնալիքի տակ էր դնում հայ ազգի գոյությունը, որովհետև հայապահպանության մեջ մեծ դեր է ունեցել եկեղեցին և հայոց ամբողջ պատմության ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, եկեղեցին է իր վրա վերցրել հայոց լեզվի, հայ մշակույթի պահպանման խնդիրներըը։խնդիրները։ Արդյունքում Դաշնակցությունը որոշեց ստեղծել զինված խմբեր, որոնք հանդես էին գալիս որպես եկեղեցական գույքի պահապաններ և իրականացնում էին զանգվածային ցույցեր։ Դրոն, որ իր խառնվածքով ըմբոստ տղա էր, ամբողջությամբ նետվում է կռվի մեջ։
 
Հաջորդ տարիներին զբաղվել է զենք փոխադրելով Սուրմալուով դեպի Արևմտահայաստան։ Դավաճանների և լրտեսների գոյությունը, սակայն, ահազանգի է մատնում գործը։ Թեջերապատի (Սուրմալուի գյուղերից մեկը) գյուղապետ Մարտիրոսը մատնություններ է անում։ Այս մասին տեղեկանում է Դրոն ու սպանում մատնիչին։ Երբ մահացու վիրավորված Մարտիրոսը ցուցմունք տվեց, որ իրեն սպանողը Դրոն է, իշխանությունները կալանեցին նրան, սակայն ռուս սպաների ցուցմունքով ու միջամտությամբ Դրոն ազատ արձակվեց։