«Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն''' - Ֆրանսիայի պատմության 1946-1958 թթ. ժամանակաշրջանը 1946 թվակ...»: |
No edit summary |
||
Տող 1.
'''Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն''' - [[Ֆրանսիա]]յի պատմության 1946-1958 թթ. ժամանակաշրջանը
[[1946 թվական]]ի [[հունիսի 2]]-ին ընտրված Սահմանադիր ժողովը սեպտեմբերին ընդունեց նոր սահմանադրության նախագիծը, որը հավանության արժանացավ [[1946 թվական]]ի [[հոկտեմբերի 13]]-ին անցկացված [[հանրաքվե]]ով: Նոր սահմանադրությանը բնորոշ էին խորհրդարանական կարգի առկայությունը, հանրապետության նախագահի իշխանության թուլացումը:
== Պատմություն==
Նոր սահմանադրության առաջին նախագիծը Սահմանադիր ժողովի կողմից կազմվել էր [[1946 թվական]]ի սկզբին: Ըստ դրա՝ նախատեսվում էր ունենալ միապալատ Ազգային ժողով՝ որպես օրենսդիր մարմին, հանրապետության նախագահ, որը պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից և իրականացներ ներկայացուցչական գործառույթներ, և որպես գործադիր իշխանության մարմին՝ Նախարարների խորհուրդ, որի նախագահը նույնպես պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից: Այս նախագիծը հանրաքվեով մերժվեց:
Երկրորդ նախագիծը, որը Սահմանադիր ժողովի կողմից կազմվեց 1946 թվականի աշնանը, նախատեսում էր ունենալ երկպալատ խորհրդարան՝ բաղկացած Հանրապետության խորհրդից (այս խորհուրդը պետք է ընտրվեր Ազգային ժողովի ու ընտրարարների կոլեգիաների կողմից) և Ազգային ժողովից, որը պետք է ընտրվեր համաժողովրդական քվեարկությամբ, համամասնական ընտրակարգով: Պետությունը պետք է ունենար նաև խորհրդարանի կողմից ընտրվող, ներկայացուցչական գործառույթներ իրականացնող նախագահ, նախագահի կողմից նշանակվող և խորհրդարանի առջև պատասխանատու Նախարարների խորհուրդ, Սահմանադրական կոմիտե, որը պետք է իրականացներ սահմանադրական վերահսկողություն: 1953 թվականին իրականացված սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ իշխանությանը անվստահություն կարող էր հայտնվել պարզ մեծամասնությամբ, առանց ձեռնպահ ձայների հաշվառման: Բացի այդ, Նախարարների խորհրդի նախագահը լրացուցիչ լիազորություններ էր ստանում Ազգային ժողովն արձակելու հարցում, կառավարությունը սահմանափակ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունք էր ստանում՝ իրեն պատվիրակված լիազորությունների սահմաններում, Նախարարների խորհրդին իրավունք էր վերապահվում հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, մտցվում էր հանրապետության նախագահի ընտրության պարզեցված կարգ (պետք է ընտրվեր առանց բանավեճերի, պարզ մեծամասնությամբ), կոալիցիոն կառավարության մասին դրույթը չեղարկվում էր, համամասնական ընտրակարգը փոխարինվում մեծամասնականով:
Մինչև 1947 թվականի մայիս ամիսը Ֆրանսիան կառավարում էին կոալիցիա կազմած ձախ և աջակենտրոն կուսակցությունները, ներառյալ կոմունիստներին: Նպատակ ունենալով իշխանությունից հեռացնելու կոմունիստական կուսակցությանը, որը խորհրդարանում խոշորագույն քաղքական ուժն էր, և աջերի դըգոլյան՝ Ֆրանսիական ժողովրդի միավորումը, ստեղծվեց նոր կոալիցիա (այսպես կոչված՝«երրորդ ուժը»), որի մեջ մտան Բանվորական ինտերնացիոնալի ֆրանսիական բաժանմունքը (սոցիալիստները), Ժողովրդա-հանրապետական շարժումը (քրիստոնյա դեմոկրատները), արմատականները և անկախների ու ագրարայինների աջակենտրոն Ազգային կենտրոնը: Ֆրանսիական ժողովրդի միավորումը ներկայացնող պատգամավորների մի մասը, անհամաձայնություն հայտնելով դը Գոլին, անցավ իշխող նորաստեղծ կոալիցիայի կողմը, և դը Գոլը 1953 թվականին ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից: 1956 թվականին կազմավորվեց Հանրապետական ճակատի կառավարություն, որի մեջ մտան արմատականներն ու սոցիալիստները, որոնք ճանաչել էին Ալժիրի ու Մարոկկոյի անկախությունը: Սակայն 1957 թվականի մայիսին այդ կառավարությունը փլուզվեց:
Չորրորդ հանրապետության ժամանակաշրջանում իշխանությունների կողմից երաշխավորվել է տղամարդկանց և կանանց աշխատանքի վարձատրության հավասարությունը, ընդլայնվել է գործազուրկներին տրվող պետական օգնությունը, վերականգնվել են քառասունժամյա աշխատանքային շաբաթը, վճարովի արձակուրդները, արտաժամյա աշխատանքի վարձատրության բարձրացված չափանշումները: 1950 թվականից մտցվել է աշխատավարձի երաշխավորված համազգային նվազագույն չափ, որը փոփոխվում էր՝ համապատասխանեցվելով նվազագույն կենսամակարդակին: Ծերության և հաշմանդամության թոշակների տարիքային շեմը հաստատվել է 65 տարին: Ստեղծվել է սոցիալական ապահովագրության միասնական պետական համակարգ, որը տարածվում էր բոլոր վարձու աշխատողների վրա, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտում ընդգրկվածների: Ժողովրդագրական դրությունը բարելավելու, ծնելիությունը խթանելու նպատակով նպաստներ են սահմանվել անչափահաս երեխաներ ունեցողների համար:
Չորրորդ հանրապետության ժամանակաշրջանի առանցքային պատմական իրադարձություններն էին ֆրանսիական գաղութային կայսրության քայքայումը, պատերազմները Հնդկաչին թերակղզում, ապա՝ Հյուսիսային Աֆրիկայում: Միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դերակատարության աճի մասին էր վկայում այն, նա դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիրներից մեկը, անդամագրվեց հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական բլոկին, մտավ ծնունդ առնող համաեվրոպական առաջին կառույցների (ինչպես, օրինակ, Պողպատի ու ածխի միության) մեջ:
Ներքին քաղաքականության ասպարեզում այդ ժամանակաշրջանը բնորոշվեց ետպատերազմյան տարիների զգալի անկայունությամբ, սկզբնական շրջանում կոմունիստների, իսկ վերջնահատվածում՝ ծայրահեղ աջերի ազդեցության ուժեղացմամբ: Տնտեսական աճի՝ այսպես կոչված «Փառավոր երեսնամյակի» սկիզբը ուղեկցվում էր դրամի անվերահսկելի արժեզրկումներով: Հաճափակի փոփոխվում էին այսպես կոչված թափանցիկ կառավարությունները (սովորաբար տարեկան երկու-երեք վարչապետ էր փոխվում):
1958 թվականի մայիսին ալժիրյան ճգնաժամի ալիքի վրա իշխանության գլուխ անցավ Շառլ դը Գոլը: Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ նա սահմանադրական մի շարք բարեփոխումներ իրականացրեց, որոնք հանգեցրին Ֆրանսիայում նախագահական հանրապետության հաստատմանը: 1958 թվականի նոյեմբերին նոր սահմանադրությունը ընդունվեց հանրաքվեով, և հանրապետության գործող նախագահ Կոտին նոյեմբերին ստորագրեց այն: Դրանով իսկ դրվեց չորրորդ հանրապետության վերջը և հինգերորդի սկիզբը: Այդ նույն տարվա դեկտեմբերին Շառլ դը Գոլը ընտրվեց հանրապետության նախագահ:
== Ծանոթագրություններ ==
Տող 14 ⟶ 23՝
== Արտաքին հղումներ ==
Конституция Франции 1946 года
Конституция Франции 1946 года, избирательный закон 1946 года и пересмотр избирательного закона 1951 года
Реферат «Конституция Франции 1946 г.»
Курсовая работа «Франция после Второй мировой войны»
Проект конституции от 1945 года
[[Կատեգորիա:Քսաներորդ դարի պատմություն]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի պատմություն]]
|