«ՀՀ բուսաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
[[Հայաստան]]ի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
 
[[Աշորա]]ն՝ որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածույամբտարածությամբ մշակվում է լեռնային մարզերում, եգիպտացորենը՝ գրեթե բոլոր մարզերում. շրջանացված են Հիբրիդ-1, Աբովյան-2 հիբրիդները։ Հայաստանում [[եգիպտացորեն]] մշակվում է [[17-րդ դար]]ի վերջից, այդ մասին հիշատակում է [[Ղևոնդ Ալիշան]]ը «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում։
 
Վայրի հացազգի ([[ցորեն]], գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համար [[Կոտայք]]ի և Արարատի մարզերի սահմանագծին ստեղծվել է [[Էրեբունի արգելոց]]ը: Ոլորտի զարգացման համար [[ՀՀ կառավարություն]]ը [[2007]] թվականից իրականացնում է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», իսկ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունն ավելացնելու նպատակով՝ «ՀՀ [[2010]]-[[2014]] թվականներ ցորենի սերմնարտադրության զարգացման» ծրագրերը։