«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 46.
Զառի արտահայտած ամենաբարձր թիվը 6-ն է (տես նկարը): Ռազմավարական քայլերը կարող են բխել դրանից: Ամենաուղղակի ռազմավարությունը խփվելուց, արգելափակվելուց և խաղը նորից հակառակորդի տան դաշտից սկսելուց խուսափելն է: ''Կտրուկ ռազմավարությունը'' խաղաքարերը որքան հնարավոր է արագ սեփական տան դաշտ տեղափոխելն է և այն խաղացողի համար, որն առաջ է անցնում մրցակցից, հաջողությունն արդեն ապահովված է<ref name="magriel">{{cite book|last=Magriel |first=Paul |authorlink=Paul Magriel |title=Backgammon |year=1976 |publisher=Quadrangle/The New York Times Book Co |isbn= 0-8129-0615-2}}</ref>: Եթե այս ռազմավարությունը չի հաջողվում, խաղացողը կարող է ընտրել հակառակորդի դաշտի նկատմամբ վերահսկողության տակտիկան և փորձել խփել հակառակորդի խաղաքարերը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, միևնույն ժամանակ զառերի խոշոր զույգ միավորներից օգտվելով առաջ տանել սեփական խաղաքարերը<ref name="magriel"/>:
''Պատնեշային ռազմավարությունը'' որքան հնարավոր է շատ անկյունակներ երկու և ավելի խաղաքարերով զբաղեցնելն է: Այս դեպքում հակառակորդի խաղաքարերը հայտնվում են մրցակցի խաղաքարերի պատնեշի հետևում, քանի որ ըստ կարճ նարդու կանոնների երկու և ավելի խաղաքարերով զբաղված անկյունակները կամ պետք է շրջանցել, կամ սպասել, մինչև դրանք կբացվեն<ref name="magriel"/>: Արագ և հաջող արգելափակման արդյունքում խաղացողը կարող է կանխել հակառակորդի խաղաքարերի դուրս գալը սեփական դաշտի 24-րդ անկյունակից, իսկ հակառակորդի առաջխաղացումը դանդաղեցնելը բերում է սեփական խաղաքարերի արագ կուտակման և դուրս բերման<ref name="robertie-winners"/>:
Գոյությունունի նաև հակառակորդի դաշտում անկյունակներ զբաղեցնելու և հակառակորդի խաղը վերահսկելու ռազմավարություն<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/gloss/lookup.cgi?back+game%20game|title=Backgammon Glossary/Back Game|publisher=}}</ref>: Այս ռազմավարությունը կոչվում է ''խարսխային'' և դրան դիմում են հատկապես այն դեպքում, երբ հակառակորդի առավելությունը զգալիորեն մեծ է: այսԱյս դեպքումխաղացողը փորձում է խփել հակառակորդի խաղաքարերը՝ օգտվելով վերջինիս խաղաքարերը տանդաշտ բերելուխաղաքայլերից: Խարսխային ռազմավարությանը դիմելը խաղի սկզբում սովորաբար անհաջող տակտիկա է, դրան դիմում են միմիայն ծայրահեղ դեպքում<ref name="robertie-winners"/><ref name="magriel"/>:
''Կրկնախաղի ռազմավարությունը'' ենթադրում է խաղաքարերի այնպիսի դասավորություն, որ հակառակորդը ստիպված լինի շարունակ նույն զառին սպասել իր խաղաքարերը առաջ տանելու համար<ref name="robertie-winners"/><ref name="magriel"/>: ''Բազմակի քայլերի'' ռազմավարությունը ենթադրում է խաղաքարերը սեփական դաշտում որքան հնարավոր է շատ անկյունակներում դասավորելը, որպեսզի խաղի վերջին փուլում օգտագործվի զառի արտահայտած բոլոր հնարավոր միավորներով խաղաքարերը խաղից դուրս բերելը<ref name="magriel"/>: Այս տակտիկան հատկապես հաջող է խաղի վերջին փուլում:
Նարդու բոլոր փուլերում, հաղթանակի հասնելու համար կարևոր է խաղացողների [[բանավոր հաշվարկ|բանավոր հաշվել]]ու ընդունակությունը<ref name="magriel"/>: 1975 թվականին Էմեթ Քիլերը և Ջոել Սպենսերը վերանայեցին նարդու իդեալական տարբերակի մեջ կրկնակի խաղաքայլի կիրառելու հարցը: Նրանց իդեալականացված տարբերակում հաղթելու հավանականությունը ժամանակի ընթացքում պատահականորեն տարբերվում է ըստ [[Բրոունյան շարժում|Բրոունյան շարժման]] սկզբունքի: Նրանք ցույց տվեցին, որ կրկնախաղ առաջարկելու օպտիմալ ժամանակը հաղթելու հավանականությունը
80%-ի հասնելու դեպքում է և ճիշտ կլինի ընդունել կրկնախաղը, եթե հաղթելու հավանականությունը առնվազն 20% է<ref name="keeler">{{cite journal |last=Keeler |first=Emmet |last2=Spencer |first2=Joel |date=1975 |title=Optimal Doubling in Backgammon |url= |journal=[[Operations Research (journal)|Operations Research]] |volume=23 |issue=6 |pages=1063–1071 |doi= 10.1287/opre.23.6.1063|access-date=6 March 2017 }}</ref>:
 
==Խարդախություն==
Նարդու մեջ խարդախ խաղի հնարավորությունները կրճատելու նպատակով որոշ որակյալ նարդու տախտակների հետ օգտագործվում է նաև զառի բաժակ<ref name="Dummies">{{cite book|last1=Bray|first1=Chris|title=Backgammon for Dummies|publisher=John Wiley & Sons|year=2008|ISBN=978-0-470-69456-5|page=13 and 224}}</ref>: Սա կրճատում է մատների միջոցով խարդախություն անելու և [[Զառ|զառերն]] իրենց օգտին նետելու հավանականությունը<ref>{{cite book|last1=Harrington Green|first1=Jonathan|title=An exposure of the arts and miseries of gambling|publisher=Redding|year=1845|page=203}}</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից