«Հայոց ցեղասպանությունը մշակույթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Երաժշտություն ==
Ցեղասպանությունը՝ որպես ցավի և պատմական ինքնությանինքնագիտակցման աղբյուր, արտացոլվել է հայկական արվեստում, այդ թվում նաև երաժշտության մեջ: «Հայկական երաժշտության հայր» համարվող կոմպոզիտոր [[Կոմիտաս]]ը հայ այլ մտավորականների հետ միասին տեղահանվել է, սակայն կարողացել է փրկվել: Չկարողանալով դիմանալ տեղահանման արհավիրքներին, Կոմիտասը, խելագարվել է և 1919 թվականից, մինչև իր մահը գտնվել է Փարիզի հոգեբուժական հիվանդանոցում: Կոմիտասի երաժշտական ժառանգության մեծ մասը անհետացել է:
 
Ցեղասպանության վերաբերյալ բանավոր պատմությունները արտացոլվում են երգերում, որոնց մեծ մասը ներկայացված են [[Վերժինե Սվազլյան]]ի «The Armenian Genocide in the Memoirs and Turkish Language Songs of Eye-Witness Survivors» ձայնագրությունների փաթեթի մեջ<ref name="Verjine Svazlian" />: Վերլուծելով երգերը՝ Սվազլյանը նշում է, որ երգերը ստեղծվել են պատմական իրադարձությունների անմիջական ազդեցության տակ և չնայած, որ երգերի մի մասը թուրքերեն բառերով են, նրանք ունեն հայկական ծագում: Երգերի մեջ ամրագրված բանավոր ավանդույթը համարվում է Ցեղասպանության ապացույցներից մեկը<ref name="Jonathan McCollum" />: