«Հայոց ցեղասպանությունը մշակույթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
[[պատկեր:Tsitsernakaberd.jpg|thumb|left|200px|«[[Ծիծեռնակաբերդ]]» հուշահամալիրը]]
{{main|Ծիծեռնակաբերդ}}
1965 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցինտարելիցը, [[Խորհրդային Հայաստան]]ում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, որոնք նվիրված էին Ցեղասպանության տարելիցին: Ցույցերի և Խորհրդային Հայաստանի կողմից պաշտոնապես ճանաչվելու ազդեցության տակ որոշվել է կառուցել զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Երկու տարի անց Երևանում՝ [[Հրազդան գետ]]ի ափին՝ Ծիծեռնակաբերդ կոչվող բլուրում ավարտվել է հուշահամալիրի կառուցման աշխատանքները: Ճարտարապետները եղել են [[Արթուր Թարխանյան]]ը և [[Սաշուր Քալաշյան]]ը, իսկ քանդակագործը եղել է [[Հովհաննես Խաչատրյան]]: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են [[Արևմտյան Հայաստան]]ում գտնվող 12 խոշորագույն նահանգները<ref>[http://holytrinity.am/posts/view/167 Ծիծեռնակաբերդը՝ աղոթատեղի և ուխտավայր]</ref>։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը, ելնելով Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններից, հուշարձանի վրա որևէ գրվածք չի եղել: 1998 թվականին բազալտե պատի վրա գրվել են այն քաղաքների անվանումները, որոնք դարձել էին սպանդի կենտրոններ: Վերջինը նշված էր Դեր Զորի անվանումը՝ որպես տեղահանման վերջին հանգրվան: Այսօր Ծիծեռնակաբերդը հայերի համար դարձել է սրբատեղի: Ամեն տարի ապրիլի 24-ին՝ [[Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր]]ը, հազարավոր մարդիկ այցելու են Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքն արտահայտելու Մեծ եղեռնի անմեղ զորհերին<ref name="Encyclopedia of genocide, 102-104" />:
 
[[1995]] թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ [[1915]] թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ [[Արմին Վեգներ]]ի մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար (քանդակագործ՝ Ս. Հակոբյան)՝ ի հիշատակ 1988 թվականին Սումգայիթում կազմակերպված հայերի ցեղասպանության զոհերի<ref name="Totten, 21">Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs (eds.) Dictionary of Genocide. Greenwood Publishing Group, 2008, ISBN 0-313-34642-9, p. 21.</ref>։