«Նելսոն Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
| ամբողջական անուն = Նելսոն Գևորգի Ստեփանյան
| բնօրինակ անուն =
| կյանքի ժամանակաշրջան = 28
մարտի 1913 - 14 դեկտեմբերի 1944
| պատկեր = [[Պատկեր:Stepanyan.gif|Stepanyan.gif]]
| նկարագրում =
| մականուն = Բալթյան Մրրկահավ
| ծննդյան վայր = Շուշի, Ղարաբաղ
| վախճանի վայր = Լեպահա, ԼԽՍՀ
| պատկանելություն = {{դրոշ|ԽՍՀՄ}}
| զորքի տեսակ = Ռազմածովային ՈՒժեր
| ծառայության թվականներ = 1941 - 1944
| կոչում = ավիացիայի փոխգնդապետ
| զորամաս = Բալթյան նավատորմ
| հրամանում էր = 47-րդ գրոհային ավիագունդ
| պաշտոն =
| մարտեր =
| պարգևներ ={{{!}} style="background:transparent"
{{!}}{{Ոսկե Աստղ մեդալ}}{{!!}}{{Ոսկե Աստղ մեդալ}}
{{!}}}
| կապեր =
| պաշտոնաթող = զոհվել է
| Վիքիպահեստ =
| Ռոդովոդ =
}}
'''Նելսոն Գևորգի Ստեփանյան'''՝ ([[Ապրիլի 10]], [[1913]] - [[Դեկտեմբեր 28]], [[1944]]) [[հայ]] [[օդաչու]]: Խորհրդային Միության [[ԽՍՀՄ կրկնակի հերոսներ|կրկնակի հերոս]]: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր:
 
== Մինչև պատերազմը ==
Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի [[Շուշի]] քաղաքում: Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ: Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում:
 
1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան [[Բաքու|Բաքվի]] ռազմական ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու: 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում:
 
[[Պատկեր:Nelson-Stepanyan-Shushi-DSC.jpg|thumb|left|150px|Նելսոն Ստեփանյանի հուշարձանը [[Շուշի]] քաղաքում։]]
 
== Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին ==
=== Սևծովյան նավատորմ ===
Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ` Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա: 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 կործանիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին: 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից:
 
=== Լենինգրադի պաշտպանություն ===
1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը: Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար: Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր:
 
=== Ղրիմի օպերացիա ===
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար: Այդ ավիագունդը մատրեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում: Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին: 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա: Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը: Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում:
 
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա:
 
=== Բալթյան ռազմաճակատ ===
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննակն ծոցի մարտերին: 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման` Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար:
 
1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը: Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից: Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը:
 
== Հերոսի հիշատակը ==
Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել` Երեւանում, Ստեփանակերտում, Լեպահայում եւ հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից: Լեպահայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ:
 
== Արտաքին հղումներ ==
http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=263
{{DEFAULTSORT:Ստեփանյան, Նելսոն}}
[[Կատեգորիա:1913 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1944 մահեր]]
[[Կատեգորիա:հայ ռազմական գործիչներ]]
[[Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա]]
[[Կատեգորիա:Շուշի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային Միության կրկնակի հերոսներ]]
 
[[en:Nelson Stepanyan]]
[[ru:Степанян, Нельсон Георгиевич]]
[[sv:Nelson Stepanjan]]