«Ֆուտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Ֆուտուրիզմ''' կամ '''Ապագայապաշտություն''' ({{lang-lat|futur}} - ապագա), ավանգարդ արվեստի շարժում է։ Այն հղացել է իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին։ 1909 թ. Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։
[[Պատկեր:'Unique Forms of Continuity in Space', 1913 bronze by Umberto Boccioni.jpg|մինի|աջից|250px| Ումբերտո Բոչչոնի ''Անընդհատության եզակի ձևերը տարածության մեջ 1913'' (Բրոնզե կաղապարները Ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորք, Գալլերիա դԱրտե մոդեռնա, Միլան, Ցյուրիխի Կունստահալլե և Ուինսթոնի հավաքածու)]]
 
#
 
[[Պատկեր:Casa Sant'Elia.jpg|մինի|աջից|Ֆուտուրիստական ճարտարապետության օրինակ, Անտոնիո Սանտ Էլիա]]
 
Տող 22 ⟶ 25՝
== Գրականություն ==
 
# ɲ̩ħʜβββββՖուտուրիզմըՖուտուրիզմը արմատապես վերափոխել է բանարվեստը։ Չափածո խոսքի կառուցվածքն ու գրաֆիկան դարձել են ազատ ու շարժուն։ Փոխվել են գեղարվեստական մտածողության սկզբունքները։ Վերանայվել է գեղարվեստի լեզուն, որի մեջ տեղ են գտել հնչյունների քմահաճ զուգորդումով հորինված անիմաստ բառեր ու հնչյունա- խմբեր։ Քնարական հերոսին փոխարինել է գաղափարական ձայնափողը՝ մեխանիկական հերոսը։ Ֆուտուրիզմի երկրորդ խոշոր կենտրոնը Ռուսաստանն էր։ Հայ իրականության մեջ ֆուտուրիզմ թափանցել է երկու կենտրոնից․ նախ՝ Իտալիայից (Հ․ Նազարյանցի «Ֆ․ Թ․ Մառինեթթի և ապագայապաշտությունը» (1910) գիրքը), ապա՝ Ռուսաստանից։ 1913 թվականին Դ․ Բուրլյուկի, Վ․ Խլեբնիկովի, Վ․ Մայակովսկու և Ա․ Կրուչոնիխի ստորագրությամբ Մոսկվայում լույս է տեսել «Ապտակ հասարակական ճաշակին» դեկլարացիան։
 
Ռուսաստանում ֆուտուրիզմը ունեցել է մի քանի խմբավորում՝ կուբոֆուտուրիզմ, Էգոֆուտուրիզմ, ցենտրիֆուգա։ Ֆուտուրիզմի գաղափարները ինչ-որ չափով արտահայտվել են Վ․ Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ, Ալեքսանդր Շիրվազադեի «Նամակներ Մոսկվայից» հոդվածաշարում, Կարա-Դարվիշի «Ի՜՛նչ է ֆոթուրիզմը» (1914) գրքում։ Ֆուտուրիզմի սկզբունքների քննությամբ հանդես է եկել Հ․ Սուրխաթյանը՝ «Ի՞նչ է ֆուտուրիզմը», «Ո՞րն է ռուսական ֆուտուրիզմը» («Մշակ», 1914, №№ 50, 57), «Ֆուտուրիզմը և հեղափոխությունը» («Նոր խոսք», 1920, № 8)։ Խորհրդային Ռուսաստանում և Հայաստանում ֆուտուրիզմը նոր բովանդակություն է ստացել հեղափոխությունից հետո։ Դա ըստ ամենայնի դրսևորվել է Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղաքականության մեշ («Իսկուստվո կոմունի», «Լեֆ», «Նովի լեֆ»), պրոլետկուլտականների գրական ծրագրերում, Ե․ Չարենցի, Ա․ Վշտունու, Գ․ Աբովի ստորագրած «Երեքի դեկլարացիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատարակած «Standart» (1924) ծրագրի սկզբունքներում։ Ֆուտուրիզմի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ։