194 401
edits
== Կենսագրություն ==
Սովորել է [[Թիֆլիսի հոգևոր սեմինարիա]]յում ([[1908]] թվականից)։ «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն լույս է տեսել [[1914]] թվականին։ [[1916]] թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխության]] ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ [[Պետրոգրադ]]ում ականատես է եղել [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակին։ «Դալանդ նավը» ([[1918]]) բանաստեղծության մեջ առաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի անունը։ [[1919]] թվականին հրատարակվել է Տաբիձեի «[[Արտիստական բանաստեղծություններ]]» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ [[1922]] թվականին հիմնադրել է «[[Գալակտիոն Տաբիձե (ամսագիր)|Գալակտիոն Տաբիձե»]] գրական ամսագիրը։ [[1928]] թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է [[Սովետական Միություն]]ում, որի արդյունքն է «Դարաշրջան» ([[1930]]) պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» ([[1931]])։ [[1935]] թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության
[[Պատկեր:Mary Eristavi.jpg|thumb|180px|ձախից|Իշխանուհի Մերի, հաճախ ենթադրվում է, որ նա է եղել Գայակտիոնի մուսան (1911)]]
|