«Երևանի արձաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
[[Պատկեր:SasuntsiDavitMetro.JPG|thumb|250px|«[[Սասունցի Դավիթ]]» [[Երվանդ Քոչար]]]]
'''Երևանի արձաններ''' ցուցակը ներկայացնում է [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք [[Երևան]]ի փողոցներում և հրապարակներում տեղադրված առանձին ծավալային ստեղծագործությունները<ref>[http://www.yerevan.am/main.php?page_id=267&lang=3 Երևանի քաղաքապետարանի կայք, Երևանի հուշարձաններ]</ref><ref>Արտուշ Խանջյան, Երևանի արձանները "ՎՄՎ Փրինթ" Երևան 2004 ISBN 99941-920-1-9</ref>։ Ցուցակում չկան առանձին հուշահամալիրների մաս կազմող [[արձան]]ներ և գերեզմաններում ու պանթեոններում տեղադրված հուշարձաններ, հուշարձան աղբյուրներ, հուշատախտակներ և [[խաչքար]]եր։
== Ականավոր անձինք ==
=== Ականավոր անձանց հուշարձաններ ===
#[[Ստեփան Շահումյան]] - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը [[Սերգեյ Մերկուրով]]ն է, ճարտարապետը՝ [[Իվան Ժոլտովսկի]]ն։ Տեղադրվել է [[1931]] թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։
#[[Խաչատուր Աբովյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Անդրեաս Տեր-Մարուքյան]]ն է<ref name="հայկերպ">Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Երևան 1977</ref>, ճարտարապետ [[Մարկ Գրիգորյան]]։ [[1908]] թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ն, [[Գևորգ Բաշինջաղյան]]ը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝Տեր-Մարուքյանին: Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն [[1913]] թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է [[Փարիզ]]ի ձուլարանում,մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես [[1933]] թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան [[Շառլ Ազնավուր]]ի հրապարակում, հետո տեղափոխվում է [[Հրազդանի ձոր]]՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն [[1964]] թվականին տեղափոխվում է [[Քանաքեռ]] [[Խաչատուր Աբովյանի տուն թանգարան]]ի մուտքի մոտ: Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
#[[Խաչատուր Աբովյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Սուրեն Ստեփանյան]]ն է<ref name="հայկերպ"/>, ճարտարապետ [[Գևորգ Թամանյան]]։ Տեղադրվել է [[1950]] թվականին [[Աբովյան պուրակ]]ում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր։<ref> [http://www.armcamping.com/2010/09/khachatur-abovyan/ Աբովյանի արձանի մասին armcamping.com կայքում] </ref>
#[[Հովհաննես Թումանյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Արա Սարգսյան]]ն է, ճարտարապետ [[Գրիգոր Աղաբաբյան]]։ Տեղադրվել է [[1957]] թվականին [[Թատերական հրապարակ]]ում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
#[[Ալեքսանդր Սպենդիարյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակները [[Ղուկաս Չուբարյան]]ն ու Արա Սարգսյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է [[1957]] թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։
<gallery>
Պատկեր:Shahumyan statue Yerevan.jpg|1. Ստեփան Շահումյան
Պատկեր:AbovyanQanaqer.jpg|2. Խաչատուր Աբովյան
Պատկեր:Abovian yerevan statue 1950.png|3. Խաչատուր Աբովյան
Պատկեր:Tumanyan statue.jpg|4. Հովհաննես Թումանյան
Պատկեր:Spendyarian by Rita Willaert.jpg|5. Ալեքսանդր Սպենդիարյան
</gallery>
#[[Սայաթ Նովա]] - մարմար, հեղինակը [[Արա Հարությունյան]]ն է, ճարտարապետ Է. Սարապյան։ Տեղադրվել է [[1963]] թվականին [[Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց]]ի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
#[[Անանիա Շիրակացի]] - բազալտ, հեղինակը [[Գրիգոր Բաբայի Բադալյան|Գրիգոր Բադալյան]]ն է։ Տեղադրվել է [[1963]] թվականին [[Մատենադարան]]ի դիմաց, ։
#[[Մովսես Խորենացի]] - բազալտ, հեղինակը [[Երեմ Վարդանյան]]ն է։ Տեղադրվել է [[1965]] թվականին [[Մատենադարան]]ի դիմաց, ։
#[[Միքայել Նալբանդյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Նիկողայոս Նիկողոսյան]]ն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է [[1965]] թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։
#[[Ավետիք Իսահակյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Սարգիս Բաղդասարյան]]ն է, ճարտարապետ [[Լիպարիտ Մադոյան]]։ Տեղադրվել է [[1965]] թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։
<gallery>
Պատկեր:Sayat nova yerevan.jpg|1. Սայաթ Նովա
Պատկեր:Anania Shirakatsi.jpg|2. Անանիա Շիրակացի
Պատկեր:Movses Khorenatsi Matenadaran.jpg|3. Մովսես Խորենացի
Պատկեր:Nalbandyan yerevan.jpg|4. Միքայել Նալբանդյան
Պատկեր:Isahakyan yerevan.jpg|5. Ավետիք Իսահակյան
</gallery>
#[[Մեսրոպ Մաշտոց]] - բազալտ, հեղինակը [[Ղուկաս Չուբարյան]]ն է։ Տեղադրվել է [[1967]] թվականին Մատենադարանի մուտքի մոտ։
#[[Մխիթար Գոշ]] - բազալտ, հեղինակը [[Ղուկաս Չուբարյան]]ն է։ Տեղադրվել է [[1967]] թվականին Մատենադարանի մոտ։
#[[Ալեքսանդր Թամանյան]] - բազալտ և գրանիտ, հեղինակը [[Արտաշես Հովսեփյան]]ն է, ճարտարապետ [[Սպարտակ Պետրոսյան]]։ Տեղադրվել է [[1974]] թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։
#[[Ալեքսանդր Գրիբոյեդով]] - բազալտ և գրանիտ, հեղինակը [[Հովհաննես Բեջանյան]]ն է, ճարտարապետ [[Սպարտակ Կնտեխցյան]]։ Տեղադրվել է [[1974]] թվականին Օղակաձև զբոսայգու ստորին մասում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Այրարատ կինոթատրոնի դիմաց։։
#[[Եղիշե Չարենց]] - կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ [[Ջիմ Թորոսյան]]։ Տեղադրվել է [[1985]] թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։։
#[[Առնո Բաբաջանյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Դավիթ Բեջանյան]]է, ճարտարապետ [[Լևոն Իգիթյան]]։ Տեղադրվել է [[2003]] թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։
<gallery>
Պատկեր:Matenadaran Armenian alphabet.jpg|1. Մեսրոպ Մաշտոց
Պատկեր:Mkhitar Gosh.jpg|2. Մխիթար Գոշ
Պատկեր:Yerewan architects monument.jpg|3. Ալեքսանդր Թամանյան
Պատկեր:Yerevan Y Charents monument.jpg|4. Եղիշե Չարենց
Պատկեր:Arno Babajanian Yerevan stat.jpg|5. Առնո Բաբաջանյան
</gallery>
#[[Մարտիրոս Սարյան]] - մարմար, հեղինակը [[Լևոն Թոքմաջյան]]ն է, ճարտարապետ՝ [[Արթուր Թարխանյան]]։ Տեղադրվել է [[1986]] թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
#[[Հակոբ Մեղապարտ]] - գրանիտ, հեղինակը [[Խաչատուր Իսկանդարյան]]ն է։ Տեղադրվել է [[1987]] թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։
#[[Արմեն Տիգրանյան]] - բազալտ, հեղինակը [[Արտաշես Հովսեփյան]]ն է, ճարտարապետ՝ [[Ֆ.Դարբինյան]]։ Տեղադրվել է [[1987]] թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։
#[[Կոմիտաս]] - բրոնզ, հեղինակը [[Արա Հարությունյան]]ն է, ճարտարապետ՝ [[Ֆ.Դարբինյան]]։ Տեղադրվել է [[1988]] թվականին [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի դիմաց։
#[[Վիլյամ Սարոյան]] - բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ [[Ռուբեն Հասրաթյան]]ն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է [[2008]] թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։
<gallery>
Պատկեր:Saryan Monument park.jpg|1. Մարտիրոս Սարյան
Պատկեր:HagobMekhapart.jpg|2. Հակոբ Մեղապարտ
Պատկեր:Armen Tigranyan.jpg|3. Արմեն Տիգրանյան
Պատկեր:Statue of Komitas Vardapet, Yerevan, Armenia.jpg|4. Կոմիտաս
Պատկեր:William Saroyan in Yerevan.jpg|5. Վիլյամ Սարոյան
</gallery>
#[[Սուրեն Սպանդարյան]] - բրոնզ, հեղինակը [[Թոմ Գևորգյան]]ն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է [[1990]] թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ [[Գարեգին Նժդեհ]]ի հրապարակ)։
#[[Մովսես Խորենացի]] - տուֆ, հեղինակը [[Ա, Պողոսյան]]ն է։ Տեղադրվել է [[1995]] թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
#[[Արամ Խաչատրյան]] - բրոնզ, գրանիտ, հեղինակը [[Յուրի Պետրոսյան]]ն է, ճարտարապետ՝ [[Ռոմիկ Մարտիրոսյան]]։ Տեղադրվել է [[1999]] թվականին Ֆիլհարմոնիայի [[Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ]]ի դիմաց։
#[[Ալեքսանդր Մյասնիկյան]] - հեղինակը [[Արա Շիրազ]]ն է։ Տեղադրվել է [[1980]] թվականին Կոմայգու (այժմ Անգլիական) և Մանկական այգիների միջև
#[[Գևորգ Էմին]] - բրոնզ, հեղինակը [[Աշոտ Արամյան]]ն է։ Տեղադրվել է [[2010]] թվականին Սիրահարների այգում
<gallery>
Պատկեր:Spandaryan.jpg|1. Սուրեն Սպանդարյան
Պատկեր:Movses Khorenatsi.jpg|2. Մովսես Խորենացի
Պատկեր:Aram khachaturian yerevan opera.jpg|3. Արամ Խաչատրյան
Պատկեր:Myasnikyan.jpg|4. Ալեքսանդր Մյասնիկյան
Պատկեր:Emin statue.jpg|5. Գևորգ Էմին
</gallery>
#[[Մեսրոպ Մաշտոց]] և [[Սահակ Պարթև]]- բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն Է. Ռ. Ջույհակյանը։։ Ստեղծվել է [[1943]] թվականին, տեղադրվել է [[2002]] թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։
#[[Հովհաննես Այվազովսկի]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Յուրի Պետրոսյան]]ն է, ճարտարապետն Է. Ս. Քյուրքչյանը։ Տեղադրվել է [[2003]] թվականին Օղակաձև այգում՝ [[Երևանի Կամերային երաժշտության տուն|Կամերային երաժշտության տան]] մոտ։
#[[Անանիա Շիրակացի]] - բազալտ, հեղինակը [[Արամ Ղարիբյան]]ն է։ Տեղադրվել է [[1999]] թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
<gallery>
Պատկեր:Sahak Partev and Mesrop Mashtots.jpg|1. Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև
Պատկեր:HovhannesAivazovski.jpg|2. Հովհաննես Այվազովսկի
Պատկեր:AnaniaShirakatsi.jpg|3. Անանիա Շիրակացի
</gallery>
#[[Դավիթ Անհաղթ]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Սերժ Մեհրաբյան]]ն է, ճարտարապետն Է. Սաֆարյան։ Տեղադրվել է [[1985]] թվականին Երևանի [[Նոր Զեյթուն]] վարչական շրջանում։
#[[Վահան Թեքեյան]] - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է [[1990]] թվականին Երևանի համար 92 միջնակարգ դպրոցի բակում։
#[[Վահան Տերյան]] - բազալտ, հեղինակը [[Նորայր Կարգանյան]]ն է, ճարտարապետն Է. Համլետ Խաչատրյանը։ Տեղադրվել է [[2000]] թվականին Օղակաձև այգում։
 
=== Հեծյալների արձաններ ===
#[[Սասունցի Դավիթ]] - կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը [[Երվանդ Քոչար]]ն է, ճարտարապետը՝ [[Միքայել Մազմանյան]]։ Տեղադրվել է [[1959]] թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։<ref> [http://www.armcamping.com/2010/09/sasuncidavit/ Սասունցի Դավիթ արձանի մասին armcamping.com կայքում] </ref> Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:<ref> Հայաստան ճանապարհորդական հանրագիտարան, Հայկական Խորհրդային Հանրագիտարանաի խմբագրություն, Երևան 1990 </ref>Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:<ref> [http://www.mtc.am/index.php?&menu1=88&menu2=88&na=5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայք] </ref>
#[[Վարդան Մամիկոնյան]] - կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը [[Երվանդ Քոչար]]ն է, ճարտարապետը՝ [[Ստեփան Քյուրքչյան]]։ Տեղադրվել է [[1975]] թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց: Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է։<ref> [http://www.armcamping.com/2010/09/vadan-mamikonyan/ Գայի արձանի մասին armcamping.com կայքում] </ref>
#[[Գայ]] (Հայկ Բժշկյանց) - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Սուրեն Նազարյան]]ն է, ճարտարապետը՝ [[Ս. Գուրզադյան]]։ Տեղադրվել է [[1977]] թվականին Նորքի առաջին զանգվածում:
#[[Անդրանիկ Օզանյան]] - բրոնզ և բազալտ, հեղինակը [[Արա Շիրազ]]ն է, ճարտարապետը՝ [[Ասլան Մխիթարյան]]։ Տեղադրվել է [[2002]] թվականին Տիգրան Մեծ պողոտայում, [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի|Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու]] դիմաց:
#[[Հովհաննես Բաղրամյան]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Նորայր Կարգանյան]]ն է, ճարտարապետը՝ [[Է. Արևշատյան]]։ Տեղադրվել է [[2003]] թվականին Բաղրամյան փողոցում, [[Հայաստանի ամերիկյան համալսարան]]ի շենքի դիմաց:
<gallery>
Պատկեր:SasuntsiDavitMetro.JPG|1. Սասունցի Դավիթ
Պատկեր:Vartan Mamikonyan statue.jpg|2. Վարդան Մամիկոնյան
Պատկեր:EquestrianBzhiskhyan.JPG|3. Գայ
Պատկեր:EquestrianAndranik.JPG|4. Անդրանիկ Օզանյան
Պատկեր:Hovhannes baghramyan.jpg|5. Հովհաննես Բաղրամյան
</gallery>
 
=== Կիսանդրիներ ===
#[[Տիգրան Պետրոսյան]] - բրոնզ, գրանիտ, հեղինակը [[Արա Շիրազ]]ն է։ Տեղադրվել է [[1989]] թվականին Օղակաձև այգում՝ [[Շախմատի տուն (Երևան)|Շախմատի տան]] դիմաց։
#[[Անդրեյ Սախարով]] - կոփածո պղինձ, բազալտ, հեղինակը [[Տիգրան Արզումանյան]]ն է, ճարտարապետ՝ [[Լևոն Ղալումյան]]։ Տեղադրվել է [[2001]] թվականին Անդրեյ Սախարովի հրապարակում։
#[[Սայաթ Նովա]] - բրոնզ, հեղինակը ֆրանսահայ քանդակագործ [[Թորոս Ռասքելենյան]]ն է։ Տեղադրվել է 2009 թվականի [[հոկտեմբերի 16]]-ին Սայաթ Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում, Սայաթ Նովա ռեստորանային համալիրի դիմաց։
#[[Մաքսիմ Գորկի]] - բրոնզ, տեղադրված է Լևոն Շանթի դպրոցի (նախկինում Մաքսիմ Գորկու անվան դպրոց) առաջ։
<gallery>
Պատկեր:Tigranpetrosyan.jpg|1. Տիգրան Պետրոսյան
Պատկեր:Andrei Sakharov-IMG 0887-raffi kojian.JPG|2. Անդրեյ Սախարով
Պատկեր:SayatNova.jpg|3. Սայաթ Նովա
Պատկեր:Maxim Gorky bust.jpg|4. Մաքսիմ Գորկի
</gallery>
#[[Նար Դոս]] - բազալտ, հեղինակը [[Սամվել Մանասյան]]ն է։ Տեղադրվել է [[1956]] թվականին Երևանի № 14 դպրոցի դիմաց։
#[[Հունան Ավետիսյան]] - բրոնզ, բազալտ, հեղինակը [[Թերեզա Միրզոյան]]ն է, ճարտարապետ՝ Է. Սարապյան։ Տեղադրվել է [[1956]] թվականին Երևանի № 74 դպրոցի դիմաց։
#[[Լևոն Օրբելի]] - բազալտ, հեղինակը [[Գաբրիել Եփրեմյան]]ն է։ Տեղադրվել է [[1972]] թվականին Ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում։
#[[Վահան Տերյան]] - մարմար, հեղինակը [[Արշամ Շահինյան]]ն է։ Տեղադրվել է [[1964]] թվականին № 60 դպրոցի առջև։
#[[Ալեքսանդր Շիրվանզադե]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Արա Հարությունյան]]ն է, ճարտարապետը՝ Ֆ. Դարբինյանը։ Տեղադրվել է [[1958]] թվականին № 20 դպրոցի առջև։
#[[Դանիել Վարուժան]] - տուֆ, հեղինակը [[Ա. Ավետիսյան]]ն էշ։ Տեղադրվել է [[2003]] թվականին Վարուժան թաղամասում։
 
=== Հայոց արքաների արձաններ ===
#[[Արգիշտի Ա]] - տուֆ և բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ [[Էդվարդ Բասրոյան]]։ Տեղադրվել է [[2002]] թվականին Էրեբունի հրապարակում, [[«Էրեբունի» թանգարան]]ի շենքի դիմաց:
#[[Տիգրան Մեծ]] - մարմար և գրանիտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Ռ. Օհանյան։ Տեղադրվել է [[2004]] թվականին Նոր Նորքի երկրորդ զանգվածում, վիշապների այգու հարևանությամբ:
#[[Տրդատ Ա]] - տուֆ, հեղինակը Ռ. Սարգսյանն է։ Տեղադրվել է [[2000]] թվականին :
<gallery>
Պատկեր:Argishti monument.JPG|1. Արգիշտի Ա
Պատկեր:TigranStatue.jpg|2. Տիգրան Մեծ
Պատկեր:Trdat.jpg|3. Տրդատ Ա
</gallery>
 
== Թեմատիկ արձաններ ==
=== Խորհրդանիշ արձաններ ===
#Մայր Հայաստան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ [[Ռաֆայել Իսրայելյան]]։ Տեղադրվել է [[1967]] թվականին Երևանում [[Հաղթանակի այգի (Երևան)|Հաղթանակի այգում]]։ Երևանի ամենաբարձր արձանն է։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի, նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։<ref> [http://elur.am/arm/713/weekly//94.html «Մայր Հայաստան» համալիրի մասին] </ref> Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։
#Մայրություն - բազալտ, քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան։: Տեղադրվել է [[2004]] թվականին, Զորավար Անդրանիկի պողոտայում։
#Սպասում - բրոնզ և գրանիտ, հեղինակը [[Ստեփան Թարյան]]ն է։ Ստեղծվել է [[1947]] թվականին, տեղադրվել է [[1990]] թվականին Օղակաձև այգում։
<gallery>
Պատկեր:Mother Armenia, Yerevan, Day.jpg|1. Մայր Հայաստան
Պատկեր:Mother1.jpg|2. Մայրություն
Պատկեր:TaryanWaiting.jpg|3. Սպասում
</gallery>
#Զարթոնք - մարմար և գրանիտ, հեղինակը [[Յուրի Պետրոսյան]]ն է։ Տեղադրվել է [[2001]] թվականին Փավստոս Բուզանդի փողոցում։
#[[Մելամաղձություն]] - բրոնզ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետ [[Ա. Կարապետյան]]։ Ստեղծվել է [[1959]] թվականին, տեղադրվել է [[2003]]-ին Փավստոս Բուզանդի փողոցում՝ [[«ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոն]]ի շենքի դիմաց։
#Մեղեդի - ալյումին և գրանիտ, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։ Տեղադրվել է [[1965]] Թատերական հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ;
 
=== Առասպելական հերոսներ ===
#[[Վահագն|Վիշապաքաղ Վահագնը]] - կոփածո պղինձ, հեղինակը [[Կարլեն Նուրիջանյան]]ն է։ Տեղադրվել է [[1967]] թվականին Երևանում [[Մաշտոցի պողոտա]]յում, այժմ Ադմիրալ Իսակովի պողոտայի վրա է։
#[[Հայկ Նահապետ]] - կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է [[1975]] թվականին Երևանի [[Նոր Նորք]]ի երկրորդ զանգվածում։
#[[Տորք Անգեղ]] - կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է [[1982]] թվականին Երևանում [[Նոր Նորք]]ի երկրորդ և չորորդ զանգվածների միջև։
<gallery>
Պատկեր:VahagnVishapakagh.JPG|1. Վիշապաքաղ Վահագն
Պատկեր:Hayk statue.JPG|2. Հայկ Նահապետ
Պատկեր:Tork angegh statue.png|3. Տորք Անգեղ
</gallery>
 
=== Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ ===
#Քրիստոսի ձեռքերը - մարմար, Կարրարա քաղաքի նվերն է։ Տեղադրվել է [[1967]] թվականին Օղակաձև այգում, այժմ մետրոյի Երիտասարդական կայարանի և Իսահակյանի արձանի մոտ։ Խորհրդային տարիներին հայտնի էին, որպես «Բարեկամության ձեռքեր»։<ref>[http://www.1in.am/arm/armenia_arts_8251.html Քրիստոսի ձեռքերը Երևանում դարձան Բարեկամության ձեռքեր ]</ref>
#Աղոթողը - տուֆ, քանդակագործը Ե. Հունանյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։
#Նոյյան տապանը Արարատ լեռան վրա - տուֆ, քանդակագործ՝ Գ. Ղազարյան։ Տեղադրվել է 2000 թվականին։
#Տիրամոր արցունքը - տուֆ, քանդակագործ` Բ. Սարգսյան: Տեղադրվել է 2000 թվականին։
#Ավետում - տուֆ, քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան։: Տեղադրվել է [[2000]] թվականին, Շերամի փողոցում։
<gallery>
Պատկեր:Karrara present.jpg|1. Քրիստոսի ձեռքերը
Պատկեր:Akhotq.jpg|2. Աղոթողը
Պատկեր:Noian tapan.jpg|3. Նոյյան տապանը Արարատ լեռան վրա
Պատկեր:Tiramair.jpg|4. Տիրամոր արցունքը
Պատկեր:Avetum.jpg|5. Ավետում
</gallery>
#Նոյ - պղինձ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։: Տեղադրվել է [[2000]] թվականին, [[Հայաստանի Հանրապետության նախագահ|ՀՀ նախագահի]] նստավայրի առաջ։
#Սուրբ Ընտանիք - պղինձ, քանդակագործ՝ Գ.Գևորգյան։: Տեղադրվել է [[1987]] թվականին, Ավան-Առինջի շուկայամերձ հրապարակում։
#Խորհրդավոր ընթրիք - տուֆ, քանդակագործ՝ Ա. Բաբայան։: Տեղադրվել է [[2003]]։
#Տրդատի մկրտությունը Գրիգոր Լուսավորչի կողմից - տուֆ, քանդակագործ՝ Յուրի Սամվելյան։: Տեղադրվել է [[2003]] թվականին։
<gallery>
Պատկեր:Statue of Noah in Yerevan .jpg|1. Նոյ
</gallery>
 
== Գրական և կինոյի հերոսներ ==
#[[Պեպո]] - բազալտ, հեղինակը [[Գրիգոր Ահարոնյան]]ն է։ Տեղադրվել է [[1975]] թվականին Երևանում [[Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն]]ի մոտ՝ [[Անգլիական այգի|Անգլիական այգում]]։<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1281 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II]</ref>
#[[Տղամարդիկ (կինոնկար)|Տղամարդիկ]] - բրոնզ, պատկերված են [[Էդմոնդ Քյոսայան]]ի կինոնկարի հերոսները՝ Վազգենը, Արամը, Սաքոն և Սուրենը։ Քանդակագործն է [[Դավիթ Մինասյան]]ը։ Տեղադրվել է [[2007]] թվականին Մարտիրոս Սարյանի այգում, «Կոզիրյոկ» սրճարանի հարևանությամբ, որտեղ և ծավալվում են ֆիլմի հիմնական գործողությունները։ Նվիրված է Էդմոնդ Քյոսայանի 70 և կինոնկարի 35-ամյակներին։<ref>[http://www.armcamping.com/2010/09/men/ armcamping.com կայքում «Տղամարդիկ».արձանախմբի մասին]</ref>
#Անուշ և Սարո - բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է [[1973]] թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում։
<gallery>
Պատկեր:Pepo.jpg|1. Պեպո
Պատկեր:Men in Yerevan.jpg|2. Տղամարդիկ
Պատկեր:Anush&Saqo.jpg|3. Անուշ և Սարո
</gallery>
 
== Այլ թեմաներ==
#Կարաբալա - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է [[1995]] թվականին Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տեղափոխվեց Երվանդ Քոչարի փողոց։
#Հռոմեացի զինվոր- կոփածո պղինձ, հեղինակը [[Ֆերնանդո Բոտերո]]ն է։ Տեղադրվել է [[2002]] թվականին Կասկադ համալիրի տարածքում։
#Կատու- կոփածո պղինձ, հեղինակը [[Ֆերնանդո Բոտերո]]ն է։ Տեղադրվել է [[2002]] թվականին Կասկադ համալիրի տարածքում։
#Ղարաբաղցի կինը - կոփածո պղինձ, հեղինակը Դավիթ Երևանցին է։ Տեղադրվել է [[1985]] թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում։ Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։<ref>[http://www.panorama.am/am/society/2011/03/08/statue-woman/ Պարզ և խորհրդավոր կանանց մարմնավորումը` երևանյան քանդակներում]</ref>
<gallery>
Պատկեր:Karabala Yerevan statue.jpg|1. Կարաբալա
Պատկեր:Roman Warrior Botero.jpg|2. Հռոմեացի զինվոր
Պատկեր:Botero's cat.jpg|3. Կատու
Պատկեր:The Girl from Van, Yerevan.jpg|4. Ղարաբաղցի կինը
</gallery>
 
== Հանված արձաններ ==
#[[Վլադիմիր Լենին]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ [[Լևոն Վարդանյան]]։ Տեղադրվել է [[1940]] թվականին Երևանում Լենինի հրապարակում (այժմ [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակ]]), հանվել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] օրոք[[ 1991]] թվականին։
#[[Իոսիֆ Ստալին]] - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ [[Ռաֆայել Իսրայելյան]]։ Տեղադրվել է [[1950]] թվականին Երևանում [[Հաղթանակի այգի (Երևան)|Հաղթանակի այգում]], հանվել է [[1962]] թվականին։ Առանց պատվանդանի արձանի բարձրությունը 17 մետր էր։<ref>[http://hayart.am/news/sergey_merkowrov/2011-05-12-17 Մերկուրովի ստեղծագործությունների մասին hayart.am կայքում]</ref>
#[[Մեշադի Ազիզբեկով]] - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։ Տեղադրվել է [[1932]] թվականին Երևանում Մեշադի Ազիզբեկովի անվան հրապարակում, հանվել է [[1988]] թվականին։
#[[Ղուկաս Ղուկասյան]] - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ [[Հայկ Ասատրյան]]։ Տեղադրվել է [[1935]] թվականին Աբովյան փողոցի վրա՝ [[Երևանի պետական համալսարան]]ի դիմաց, պայթեցվել է [[1990]] թվականին։
#Բանվոր - կոփածո պղինձ, հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է [[1980]] թվականին, հանվել է 1990-ական թվականներին։
<gallery>
Պատկեր:Lenin statue in yerevan.jpg|1. Վլադիմիր Լենին
Պատկեր:Stalin yerevan victory haghtanak park.jpg|2. Իոսիֆ Ստալին
Պատկեր:Azizbekov.jpg|3. Մեշադի Ազիզբեկով
Պատկեր:Khukas_Khukasyan.jpg|4. Ղուկաս Ղուկասյան
Պատկեր:Banvor.jpg|5. Բանվոր
</gallery>
#Խաղաղության աղավնի - բրոնզ, հեղինակը [[Հակոբ Իշխանյան]]ն է, տեղադրվել է [[1974]] թվականին Նոր Նորքի առաջին զանգվածում, Գայի պողոտայյում, Գայի արձանից փոքր ինչ ներքև, հանվել է 1990-ական թվականներին։
#Ադամ ու Եվա - տուֆ, քանդակագործը Ս. Ղազարյանն է։ Տեղադրվել է [[1980]] թվականին Չարենց փողոցի սկզբնամասում։ Հանվել է [[2009]] թվականին։
<gallery>
Պատկեր:Peace dove.jpg|1. Խաղաղության աղավնի
Պատկեր:AdamEva.jpg|2. Ադամ ու Եվա
</gallery>
 
== Երևանի արձանները ֆիլատելիայում ==
*Սասունցի Դավթի արձանին անդրադարձել են [[ԽՍՀՄ]] և ՀՀ նամականիշերում։
**Սասունցի Դավթի արձանը Երևանի 2750-ամյակին նվիրված [[ԽՍՀՄ]] [[1968]] թվականի [[փոստային նամականիշ]]ի վրա։
**Հայ ժողովրդական էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակին նվիրված ՀՀ [[2009]] թվականի [[գեղաթերթիկ]]։
*Մայր Հայաստան հուշարձանին ՀՀ «Նամականիշ» ընկերությունը անդրադարձել է ոչ մեկ անգամ
**Մայր Հայաստան հուշարձանը և Հայրենական մեծ պատերազմի բարձրագույն պարգևը` Հայրենական մեծ պատերազմի շքանշանը պատկերված են 2010 թվականի փոստային նամականիշի վրա։
**Հայրենական մեծ պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշ։
<gallery>
Պատկեր:Soviet Union-1968-Stamp-0.12. 2750 Years of Yerevan.jpg|
Պատկեր:Arm-3029-Sas Davit.jpg|
Պատկեր:Arm-3897-65 amyak end K 2.jpg|
Պատկեր:Arm-2929-H320.jpg
</gallery>
*Անանիա Շիրակացու արձանը պատկերված իր 1400-ամյակին նվիրված ՀՀ [[2005]] թվականի փոստային նամականիշի վրա։
* Հատված Ղուկաս Չուբարյանի Մեսրոպ Մաշտոց քանդակից հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված 2005 թվականի փոստային նամականիշի վրա։
*Հայկ նահապետ, Հայկի (Օրիոն) համաստեղության խորքին ՀՀ 1997 թվականի փոստային նամականիշի վրա։
*Վահագն վիշապաքաղ, Վահագն (Հերկուլես) համաստեղության խորքին 1997 թվականի փոստային նամականիշի վրա։
<gallery>
Պատկեր:Arm-2935-H328.jpg
Պատկեր:Arm-2934-H327.jpg
Պատկեր:Hayk.jpg
Պատկեր:Vahagn.jpg
</gallery>
 
== Հետաքրքիր ==
*«Մայր Հայաստանը» Երևանի ամենամեծ արձանն է՝ 52 մետր պատվանդանի հետ միասին, քանդակը 22 մետր է:
*«Երևանի սառը ջուր» արձանը Երևանում ամենափոքրն է։
*«Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է։ Քաշը 3.5 տ է։
*Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://monuments.yerevan.am/ Երևանի քաղաքապետարանի առցանց նախագիծ՝ Երևանի հուշարձանների մասին]
 
[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]]
 
[[en:List of statues in Yerevan]]
[[tr:Erivan'ın abideleri]]