«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
Նարդու աշխարհի առաջին մրցաշարը կազմակերպվել և տեղի է ունեցել [[1967 թվական]]ին [[Նևադա]]յի [[Լաս Վեգաս]] քաղաքում: Այդ և հաջորդ տարվա չեմպիոն ճանաչվեց [[Թիմ Հոլանդ]]ը: 1970 թվականին անհայտ պատճառներով մրցաշար չի կազմակերպվել, իսկ 1971 թվականի մրցաշարի հաղթողը դարձյալ Թիմ Հոլանդն էր: Մինչև 1975 թվականը մրցաշարը տեղի էր ունենում Լաս Վեգասում, ապա տեղափոխվեց [[Բահամյան կղզիներ]]ի [[Փարադայզ կղզի]]ն: 1976, 1977 և 1978 թվականներին նարդու կրկնակի չեմպիոնատներ են տեղի ունեցել՝ բահամյան կղզիներում՝ հիմնականում ամերիկացիխաղացողների համար և «Եվրոպական բաց առաջնությունը» [[Մոնտե Կարլո]]յում՝ գլխավորապես եվրոպացի խաղացողների համար: 1979 թվականին Լյուիս Դեյոնը, ով նախորդ երեք տարիներին կազմակերպել էր Բահամյան կղզիների մրցաշարը, առաջարկեց, որ երկու մրցաշարերը միավորվեն<ref name="PLAY65">[http://www.play65.com/World-Backgammon-Championships-History.html] Play65, The History of the World Backgammon Championships</ref>: Մոնտե Կարլոն ճանաչվեց որպես նարդու միջազգային մրցաշարի անցկացման վայր և այդպիսին է մնում շուրջ երեսուն տարի<ref name="mindzine">{{cite web|url=http://www.msoworld.com/mindzine/news/classic/bg/tournaments/world00report.html |title=Backgammon News—World Championships 2000 |author=Michael Crane |publisher=Mind Sports Worldwide |date=July 25, 2000 |accessdate=2006-09-14 |archiveurl=https://web.archive.org/web/20060907014829/http://www.msoworld.com/mindzine/news/classic/bg/tournaments/world00report.html |archivedate=7 September 2006 |deadurl=yes }}</ref>: Մոնտե Կարլոյի միջազգային մրցաշարում ներգրավվում են հարյուրավոր խաղացողներ և հանդիսատեսներ և այն տևում է մեկ շաբաթ<ref name="maxa"/>: Մինչև 21-րդ դարը նարդու միջազգային խոշոր մրցաշարերը սահմանում են պրոֆեսիոնալխաղացողների մրցաշարային ճանապարհորդություններ: Խոշոր մրցաշարերը անցկացվում են տարեկան մեկ անգամ: Բահամյան կղզիներում անցկացված մրցաշարի մրցանակային ֆոնդը 2007 թվականի հունվարին կազմել է մեկ միլիոն դոլար՝ ավելի մեծ, քան որևէ այլ մրցաշարի մրցանակային ֆոնդ<ref name="partygammon">{{cite news |title=PartyGammon.com to Stage First Ever US$1 Million Backgammon Tournament |work=PR Newswire |date=July 10, 2006 |publisher=[[Lexis-Nexis]] }}</ref>: 2008 թվականին նարդու միջազգային մրցաշարը կազմակերպվեց Լոնդոնում և այն դարձավ [[Միացյալ Թագավորություն]]ում երբևէ կազմակերպված ամենախոշոր մրցաշարը՝ 128 միջազգային դասի խաղացողներով և 160.000 [[եվրո]] մրցանակային ֆոնդով: Մրցաշարը մեկնաբանվեց եվրոպական բոլոր երկրների հեռուստատեսային ալիքներով: 2007 թվականից ի վեր «Նարդու միջազգային ասոցիացիան»<ref>{{cite web|url=http://www.world-backgammon-association.com|title=World Backgammon Association|website=www.world-backgammon-association.com}}</ref> կազմակերպում է նարդու խոշորագույն միջազգային մրցաշարը՝ «Նարդու եվրոպական առաջնությունը»<ref>{{cite web|url=http://www.ebgt.info|title=Home|website=www.ebgt.info}}</ref>: 2011 թվականին ասոցիացիան համագործակցեց առցանց նարդու պրովայդեր «Play65»-ի հետ, իսկ 2012 թվականին՝ «Betfair»-ի հետ: 2013 թվականին «Նարդու եվրոպական առաջնությունը» մրցաշարի եզրափակիչը կազմակերպեց [[Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն|Կիպրոս]]ի մայրաքաղաք [[Նիկոսիա]]յում: Եզրափակչում միջազգային դասի 19 խաղացողներ հավակնում էին 19.000 եվրո մրցանակային ֆոնդին: Նարդու միջազգային ասոցիացիան կազմակերպում է նաև հեռուստատեսային տարբեր ալիքներով հեռարձակվող նարդու բաց առաջնություններ:
2017 թվականին Մոնտե Կարլոյի նարդու 43-րդ միջազգային մրցաշարի ժամանակ<ref>{{cite web|url=http://www.bwcmc.com/|title=43rd Backgammon World Championship|website=www.bwcmc.com|language=en|access-date=2018-03-26}}</ref> ռադիոյի նախկին հաղորդավար Լարի Շիլերը սկսեց մրցաշարը լուսաբանող «Նարդու ձայնը» հաղորդաշարը<ref>{{cite web|url=https://www.voiceofbackgammon.com|title=Voice of Backgammon|website=Voice of Backgammon|language=en-US|access-date=2018-03-26}}</ref>: Հաղորդաշարը Twitch-ով<ref>{{Citation|title=VoiceOfBackgammon - Twitch|url=https://www.twitch.tv/voiceofbackgammon|accessdate=2018-03-26}}</ref> և [[YouTube]]-ով<ref>{{cite web|url=https://www.youtube.com/channel/UCmVuT6sPcxvFfbpVVHOQydA/playlists|title=Voice of Backgammon|website=YouTube|language=en|access-date=2018-03-26}}</ref> հեռարձակում էր արխիվային տեսանյութեր: 2017 թվակաին հոկտեմբերին Նարդու վարպետների մրցաշարային մարմինը<ref>{{cite web|url=http://www.bgmastersab.com/|title=BMAB|website=www.bgmastersab.com|access-date=2018-03-26}}</ref> համագործակցություն սկսեց Լարի Շիլերի հետ թույլատրելով իր պրոֆեսիոնալ վարպետներին մասնագիտական լուսաբանություններ տրամադրել վերջինիս: «Նարդու ձայնը» հաղորդաշարը հյուրընկալում է նարդու այնպիսիչեմպիոններ, ինչպիսիք են [[Մատվեյ Նաթանսոն]]ը, [[Պոլ Մագրիլ]]ը և [[Ակիկո Յազավա]]ն:
==Պատմություն==
===Իրաք ([[Միջագետք]])===
Նարդին մարդկային իրականության հնագույն խաղերից մեկն է: «[[Ուր (խաղ)|Ուր]]» կոչվող արքայական խաղը, որը ծագել է Քրիստոսից առաջ 2600 թվականից էլ վաղ, Միջագետքի [[Ուր (քաղաք-պետություն)|Ուր]] բնակավայրում, կարող է համարվել ժամանակակից նարդու նախակարապետը: ''Ուր'' խաղը խաղացել են քառակողմ զառերով: Ժամանակաից արաբական [[Լևանտ]]ում և [[Իրաք]]ում խաղը կոչվում է ''թավլե'', որը նշանակում է ''սեղան'', նաև կոչվում է ''շեշ-բեշ'' ([[արամեերեն]]ում և [[փյունիկերեն]]ում '''շեշ''' նշանակում է 6, բայց բառն ունի փյունիկերեն ծագում)<ref>https://books.google.com/books?id=VIemBhgNmpAC&pg=PA59&dq=backgammon+%22tawleh%22+lebanon&hl=en&sa=X&ved=0ahUKEwj3gq-hlefZAhUj5oMKHckFD9EQ6AEIKTAA#v=onepage&q=backgammon%20%22tawleh%22%20lebanon&f=false</ref>:
===Իրան ([[Պարսկաստան]])===
[[Իրան]]ի [[Շահր ի Սուխտե]] ([[Պարսկերեն|պարսկերեն]] شهر سوخته, բառացի՝ "այրված քաղաք") հնագույն բնակավայրում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3000 տարվա վաղեմության սեղանի խաղ; Խաղի բաղադրիչների մեջ են մտել երկու զառ և 60 խաղաքար: Այն 100 կամ 200 տարով հին է Ուր խաղից: Շահր ի Սուխտեում հայտնաբերված խաղատախտակի վրա անկյունակները պատկերում են օձի թեփուկանման օղակներ<ref name="Payvand">{{cite news|url=http://www.payvand.com/news/04/dec/1029.html|title=World's Oldest Backgammon Discovered In Burnt City|date=December 4, 2004|work=Payvand News|accessdate=2010-05-07}}</ref><ref name="Iranica board game">{{cite encyclopedia|title=BOARD GAMES in pre-Islamic Persia|encyclopedia=Encyclopædia Iranica | url=http://www.iranicaonline.org/articles/board-games-in-pre-islamic-persia|accessdate=2018-04-11 | last1=Schädler | first1=Ulrich | last2=Dunn-Vaturi | first2=Anne-Elizabeth}}</ref>: Իրանի Ջիրոֆտ քաղաքում հայտնաբերված հնագույն խաղը, որը թվագրվում է Ք. ա. 2000 թվականին, ավելի սերտ առնչություն ունի ժամանակակից նարդու հետ, քան Շահր ի Սուխտեում և Ուրում հայտնաբերվածները<ref name="Iranica board game"></ref>:
[[Թուրաջ Դարյաի]]ն նարդուն նախորդող սեղանի խաղերի մասին առաջին գրավոր վավերագրի թեմայով գրել է.
{{quote|Նարդի խաղն առաջին անգամ հիշատակվել է Բհարտրհարիի «Վայրագյասատակա» գրքի 39-րդ էջում, որը գրվել է մեր թվարկության 6-րդ դարի վերջերին կամ 7-րդ դարի սկզբներին: Խաղի մեջ զառերի գործածությունը ակնհայտ նշան է դրա հնդկական ծագման, քանի որ զառախաղը և դրամախաղը հնագույն Հնդկաստանում ժամանցի սիրելի ձևեր են եղել: Խաղի կանոնները, այնուամենայնիվ, առաջին անգամ հայտնաբերվել են [[պահլավերեն|միջին պարսկական]] «Վիզարիսնի Գատրանգ ուդ Նիհիսնի Արդաշիր» ձեռագրում (շախմատի բացատրությունը և նարդու հայտնագործումը): Ձեռագիրը գրվել է 6-րդ դարում [[Խոսրով Ա Սասանյան|Սասանյան Խոսրով Ա]] (530–571) արքայի օրոք: Տեքստումշարադրված է նարդու հորինման պատմությունը Խոսրովի նախարար Վուզուրգմիհրի կողմից: Ըստ պատմական ավանդության Հնդկաստանի թագավոր Դևիսարմը իր նախարար Թաքսրիտոսին շախմատ խաղի հետ մեկտեղ ուղարկում է Պարսկաստան, նաև մի նամակ, որտեղ մարտահրավեր էր նետում Խոսրովին լուծել շախմատի հանելուկը կամ բացատրել խաղի տրամաբանությունը: Խոսրովը երեք օր ժամանակ է խնդրում խաղը վերծանելու համար, սակայն արքունիքում ոչ-ոք ի վիճակի չի լինում որևէ լուծում գտնել: Երրորդ օրը Խոսրովի նախարար Վուզուրգմիհրը հաջողությամբ բացատրում է խաղի տրամաբանությունը: Որպես փոխադարձ մարտահրավեր Վուզուրգմիհրը հորինում և դեսպանի հետ Հնդկաստանի արքային է ուղարկում նարդին, բայց արքան չի կարողանում վերծանել խաղը<ref>Daryaee, Touraj (2006) in "Backgammon" in ''Medieval Islamic Civilization: An Encyclopedia'' ed. Meri, Josef W. & Bacharach, Jere L, pp. 88-89. Taylor & Francis.</ref>:}}
11-րդ դարում [[Ֆիրդուսի]]ն իր [[Շահնամե]] վիպերգության մեջ ''նարդ'' սեղանի խաղի ստեղծումը վերագրում է 6-րդ դարի պարսիկ բժիշկ [[Բորզույա]]յին: Նա նկարագրում է վերջինիս և Հնդկաստանից ժամանած Ռաջայի հանդիպումը: Ռաջան ներկայացնում է շախմատը, իսկ Բորզույան՝ նարդը, որը խաղում էին [[փղոսկր]]ե զառերով և [[տեքի]] ծառի փայտից պատրաստված խաղատախտակով<ref name="wilkinson">{{cite journal|last=Wilkinson|first=Charles K|date=May 1943|title=Chessmen and Chess|journal=The Metropolitan Museum of Art Bulletin|volume=New Series 1|issue=9|pages=271–279|doi=10.2307/3257111|jstor=3257111}}</ref><ref name="murray">{{Cite book|title=A History of Board-Games Other than Chess|last=Murray|first=H. J. R.|publisher=Hacker Art Books|year=1952|isbn=0-87817-211-4|chapter=6: Race-Games|authorlink=H. J. R. Murray}}</ref>: Այսօր նարդու պարսկական տարատեսակը կոչվում է ''նարդ'', որի խաղաքարերի նախնական դասավորությունը և խաղի նպատակը մի փոքր տարբեր է<ref>{{cite web|url=http://www.iranian.com/Alimagham/2006/February/Backgammon/index.html,|title="Backgammon, or Takheth Nard"|publisher=}}</ref>:
Ըստ Մյուրեյի, որը նարդու մասին բազմաթիվ մանրամասներ է շարադրել, ժամանակակից ''Նարդը'' հնարավոր է, որ ծագել է մեր թվարկության 300-500-ական թվականներին Բաբելոնյան Թալմուդում<ref name="murray" />:
 
===Հռոմեական և Բյուզանդական կայսրություն===
[[File:Tabula - boardgame - Zeno game.svg|thumb|upright=1.10|right|[[Տաբուլա]] խաղը, որը խաղացել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական]] [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսրը 480 թվականին և գրի է առել հույն պատմիչ Ագաթիասը 530 թվականին<ref name="austin-zeno">{{cite journal |last=Austin |first=Roland G |title=Zeno's Game of τάβλη |journal=The Journal of Hellenic Studies |volume=54 |issue=2 |year=1934 |pages=202–205 |doi=10.2307/626864 |jstor=626864}}</ref>]]
 
[[Տաբուլա|Տավլին]], որ նշանակում է "սեղան" կամ "տախտակ" [[Հունարեն|բյուզանդական հունարեն]]ում, ամենահին սեղանի խաղն է, որի կանոնները գրեթե նույնն են, ինչ որ նարդունը: Այն նկարագրվում է բյուզանդական Զենոն կայսեր (Մ.Թ. 476–491) մասին մի վիպերգության մեջ<ref name="austin-zeno" />: Տավլիի խաղատախտակը բաղկացած էր 24 անկյունակից, յուրաքանչյուր կողմում՝ 12: Ինչպես այսօրվա նարդու մեջ, յուրաքանչյուր խաղացող ունենում էր 15 խաղաքար: Խաղը խաղումէին խորանարդաձև զառերով, որոնց 6 կողմերին դրոշմված էին 1-6 թվերը<ref name="austin-zeno" />: Խաղի նպատակը՝ առաջինը հանել բոլոր խաղաքարերը՝ նույնպես նույնն է<ref name="austin-zeno" /><ref name="austin-roman2">{{cite journal |last=Austin |first=Roland G. |title=Roman Board Games. II |journal=Greece & Rome |volume=4 |issue=11 |date=February 1935 |pages=76–82 |doi=10.1017/s0017383500003119}}</ref>: Խփելը, խաղը հակառակորդի դաշտից կրկին սկսելը և խաղաքարերը հանելու կարգը նույնպես համապատասխանում են ժամանակակից նարդու կանոններին: Հունաստանում այսօր էլ նարդին կոչում են տավլե ({{lang-gr|τάβλη}}): Այն հաճախ են խաղում քաղաքային և գյուղական սրճարաններում կամ հրապարակներում<ref name="koukoules">{{cite book |last=Koukoules |first=Phaidon |authorlink=Phaidon Koukoules |title=Vyzantinon Vios kai Politismos |year=1948 |volume=1 |pages=200–204 |publisher=Collection de l'institut français d'Athènes}}</ref>: Զենոնի վիպերգության մեջ նկարագրվում է Զենոնի ունեցած անհաջող դիրքը խաղատախտակի վրա: Կայսրը խաղում էր սպիտակներով, նա ուներ 7 խաղաքարերով մեկ ''բուրգ'', երկու խաղաքարերով երեք բուրգ և երկու ''բաց'' խաղաքար՝ որոնք հակառակորդի անմիջական հարվածի տակ էին: Զենոնը նետում է երեք զառերը և բերում 2, 5 և 6: Ինչպես նարդու մեջ է լինում, Զենոնը, չէր կարող շարժել խաղաքարերը և դնել այն անկյունակներում, որոնք զբաղեցված էին հակառակորդի բուրգերով: Նա ստիպված է լինում ''բացել'' իր բուրգերը, քանի որ ուրիշ քայլի հնարավորություն չի ունենում և հետևաբար տանուլ է տալիս խաղը<ref name="austin-zeno" />:
[[Պատկեր:Roman Game of 12 Lines Board - Aphrodisias.jpg|thumb|upright=1.10|right|Հռոմեական ''սկիպտա'' ({{lang-lat|Ludus duodecim scriptorum}}) խաղի դաշտ, 2-րդ դար, Աֆրոդիսիաս]]
Զենոնի տավլի խաղի անմիջական նախնին եղել է վաղ հռոմեական ''սկիպտա'' խաղը<ref name="austin-roman2" />, որը խաղացել են 12 անկյունակով երեք շարք պարունակող խաղատախտակի վրա և 15 խաղաքարով: Ինչպես նարդու մեջ, այստեղ էլ խաղաքարերը շարժել են հակառակ ուղղություններով, սակայն ի տարբերություն նարդու խաղը խաղացել են երեք զառերով՝ ինչպես տավլիի դեպքում<ref name="austin-zeno" /><ref name="austin-roman2" />: Սկիպտա խաղի մասին քիչ գրավոր վկայություններ են պահպանվել<ref name="austin-roman1">{{cite journal|last=Austin |first=Roland G. |title=Roman Board Games. I |journal=Greece & Rome |volume=4 |issue=10 |date=October 1934 |pages=24–34 |doi=10.1017/s0017383500002941}}</ref>, այն որոշ նմանություն ունի նաև հին հունական Կուբեիա զառախաղին, որի մասին հայտնի ամենավաղ գրառումն արել է [[Օվիդիոս]]ը իր «Ars Amatoria» (Սիրո արվեստը) երկի մեջ (Ք. ա. 1 թվականից մինչև Ք. հ. 8 թվական): Հռոմեական ժամանակաշրջանում այս խաղը հայտնի է եղել [[Ալեա (խաղ)|ալեա]] անունով և ըստ ավանդության կապվում է [[Տրոյա|տրոյացի]] զինվոր Ալեայի հետ<ref>Finkel, Irving L. "Ancient board games in perspective." British Museum Colloquium. 2007. p. 224</ref><ref>Jacoby, Oswald, and John R. Crawford. ''The backgammon book''. Viking Pr, 1976.</ref>:
 
===Եգիպտոս===
Հազարամյակներ շարունակ [[Մերձավոր Արևելք]]ում և [[Միջերկրական ծով|Միջերկրական]]ի արևելյան ափերին գոյություն են ունեցել զառերով խաղացվող մրցակցային խաղեր, ինչպես [[Հին Եգիպտոս]]ի [[Սենեթ (խաղ)|սենեթ]] խաղը: Եգիպտական հնագույն սենեթ խաղը, նկարազարդումների հետ միասին հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ եգիպտական փարավոնների դամբարաններից, որոնք թվագրվում են Ք. ա. 3500 թվականին<ref>{{cite journal|last=Hayes |first=William C.|title=Egyptian Tomb Reliefs of the Old Kingdom |journal=The Metropolitan Museum of Art Bulletin |volume=New Series 4 |issue=7 |date=March 1946 |pages=170–178}}</ref>: Չնայած խաղատախտակի գործածությանը, խաղը բավականին տարբեր է նարդուց և համարվում է դրա հեռավոր նախնին:
===Թուրքիա ([[Օսմանյան Կայսրություն]])===
[[File:Tavla oynayan kadınlar, Serik - Women playing backgammon in Turkey.jpg|thumb|upright=1.10|right|Թավլա խաղացող կանայք հարավային [[Թուրքիա]]յում]]
Նարդին, որ ''թավլա'' անվամբ փոխառվել է բյուզանդական հունարենի [[Տաբուլա|տավլի]] բառից<ref name="austin-zeno" />, շատ տարածված խաղ է Թուրքիայում, իսկ զառի թվերը ընդունված է կոչել [[պարսկերեն]] համարժեքներով՝ տեղական արտասանությամբ՝ յեկ-1, դու-2, սե-3, ջհա<small>ը</small>ր-4, փե<small>ա</small>նջ-5, շեշ-6<ref>{{cite web|last1=ERGIL|first1=LEYLA YVONNE|title=Top Tavla tips for expats to play like a Turk|url=http://www.dailysabah.com/life/2014/10/11/top-tavla-tips-for-expats-to-play-like-a-turk|website=Daily Sabah|publisher=dailysabah.com|accessdate=1 February 2017}}</ref>:
Թավլա խաղի կանոնները նույնն են, ինչ որ հարևան արաբական երկրներում կամ [[Հունաստան]]ում, ինչպես որ սահմանվել են հազարամյակներ առաջ<ref name="austin-zeno" />, սակայն կան նաև շատ այլ տարբերակներ:Թուրքիայում թավլա խաղի երեք հիմնական տարբերակներն են. ''էրքյեկ թավլասի''- տղամարդկանց թավլա, ''կըզ թավլասի''-կանանց թավլա (որը չունի ռազմավարություն և կախված է միայն զառերից) և ''ասկյար թավլասի''- զինվորների թավլա:
===Հունաստան===
Նարդին շատ տարածված է [[Հունաստան]]ում: Այն մի խաղ է, որտեղ հույները սովորաբար ջղայնացնում են հակառակորդներին և ստեղծում աշխույժ մթնոլորտ: Խաղը Հունաստանում կոչվում է տավլի, որը եկել է բյուզանդական ժամանակներից և ծագել է լատիներեն տաբուլա բառից<ref name="koukoules"/>: Խաղը գրեթե նույնն է, ինչ որ նարդին, իսկ բյուզանդական հունարենում այն կոչվել է [[տաբուլա]] և նկարագրվել է [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսեր մասին պատմող մի վիպերգության մեջ<ref name="austin-zeno" />: Հունաստանում սովորաբար խաղում են տավլիի չորս տարատեսակներ.
 
Պոռտես. կանոնները նույնն են, ինչ որ նարդու դեպքում, սակայն կրկնապատկող զառ չի գործածվում:<br>
[[Պլակոտո (խաղ)|Պլակոտո]]. այս խաղում անգամ մեկ խաղաքար պարունակող անկյունակը համարվում է արգելափակված:<br>
Ֆևգա. Կանոնները նույնն են, ինչ որ ''երկար նարդունը'':<br>
Ասոդիո. Հայտնի է նաև [[Էյսի-Դոյսի]] անվամբ, որտեղ խաղը սկսվում է առանցդաշտի մեջ խաղաքարեր ունենալու և բոլոր խաղաքարերը հերթով՝ ըստ զառիբերած թվերի, մտնում են խաղի մեջ:<br>
Այս խաղերը խաղում են մրցաշարային կարգով<ref name=autogenerated1>{{cite journal |title=backgammon |journal=[[Internet]], Second Edition |url=http://www.bkgm.com/variants/Tavli.html |year=2003 |accessdate=2006-08-05| archiveurl= https://web.archive.org/web/20060813073758/http://www.bkgm.com/variants/Tavli.html| archivedate= 13 August 2006 <!--DASHBot-->| deadurl= no}}</ref>: Նախքան սկսելը խաղացողները նետում են մեկական զառ և բարձր թիվ բերողը սկսումէ խաղը: Առաջինխաղից հետո, խաղը սկսելու իրավունք է ստանում նախորդ խաղում հաղթած խաղացողը: Հաղթանակը բերում է մեկ միավոր, կամ երկու, եթե հակառակորդը չի հասցնում անգամ մեկ խաղաքար հանել խաղից նախքան հակառակորդի բոլոր խաղաքարերի դուրս բերելը: Կրկնապատկող զառ չի գործածվում:
 
===Արևելյան Ասիա===
[[File:Backgammon set,around the 10th century, China.JPG|thumb|upright=1.10|Նարդու խաղադաշտ [[Չինաստան]]ից, 10-րդ դար]]
Նարդին որոշժամանակ տարածված էր [[Չինաստան]]ում և հայտնի էր ''շուանգլու'' (双陆) անվամբ, [[:zh:譜雙|Pǔ Shuāng (譜雙)]] գրքում, որը գրվել է [[Սուն դինաստիա|Հարավային Սուն]]ի (1127–1279) ժամանակաշրջանում, գրի է առնված նարդու ավելի քան տասը տարբերակ, սակայն ժամանակի ընթացքում նարդուն փոխարինեցին այնպիսի խաղեր, ինչպիսին է սյանցին՝ (չինական շախմատ).<ref>{{cite web|url=http://news.cctv.com/special/zgctty/20070605/107991.shtml|title=CCTV.com-[博弈篇]舶来棋戏——双陆|website=news.cctv.com}}</ref>
[[Ճապոնիա]]յում ''բան-սուգորոկու'' խաղը հավանաբար ներմուծվել է Չինաստանից՝ 16-րդ դարում: Որպես մոլախաղ, այն որոշ ժամանակ անօրինական էր համարվում<ref>[http://www.sugoroku.net/history_e/history6.html Origin of Sugoroku in Japan], sugoroku.net</ref>: Էդո դարաշրջանում երևան եկավ նոր և ավելի արագ խաղացվող չո-հան մոլախաղը, իսկ սուգորոկուն արագ մոռացվեց: Մինչև 13-րդ դարը սեղանի ''Գո'' խաղը տարածում գտավ, որը սկզբնական շրջանում խաղում էին միայն ազնվականները<ref name=HistJapan3>{{Citation|url=http://www.nihonkiin.or.jp/lesson/knowledge-e/history03.htm |publisher=[[Nihon Kiin]] |title=History of Go in Japan: part 3 |accessdate=2007-11-02 |archiveurl=https://web.archive.org/web/20071114231823/http://www.nihonkiin.or.jp/lesson/knowledge-e/history03.htm |archivedate=14 November 2007 |deadurl=yes }}</ref>:
Կորեայում այն կոչվում է ''Սանգ-ռյուկ'' կամ ''Ջեոփո'':
 
===Արևմտյան Եվրոպա===
[[Image:Codex Manesse 262v Herr Goeli.jpg|thumb|upright=0.85|left|''Պարոն Կոելի'', նկարազարդում Մանես Կոդեքսից, 14-րդ դար, Գերմանիա]]
[[Image:Old Backgammon Vasa Edit.jpg|thumb|upright=0.95|right|Բրեդշփել խաղի տախտակը գտնվել է 1628 թվականին խորտակված [[Վասա նավ]]ից]]
Ժամանակակից նարդու նախահայր ''Ժո դե տաբլես'' (Տախտակների խաղ) խաղն առաջին անգամ հայտնվել է [[Ֆրանսիա]]յում, 11-րդ դարի ընթացքում և դարձել մոլախաղի սիրահարների սիրած զբաղմունքը: 1254 թվականին [[Լուի IX Սուրբ|Լյուդովիկոս IX]]-ը մի հրամանագիր ստորագրեց, որով արգելում էր իր հպատակներին և արքունիքի անդամներին ժո դե տաբլես խաղալ<ref name="murray"/><ref name="lillich">{{cite journal |last=Lillich |first=Meredith Parsons |title=The Tric-Trac Window of Le Mans |journal=The Art Bulletin |volume=65 |issue=1 |date=March 1983 |pages=23–33 |doi=10.2307/3050296 |jstor=3050296}}</ref>: Գերմանիայում սեղանի խաղեր խաղացել են 12-րդ դարում, իսկ [[Իսլանդիա]] դրանք հասել են 13-րդ դարում: Իսպանիայում Ալֆոնսո արքայի «Libro de los juegos» ձեռագրում, որն ավարտին է հասցվել 1283 թվականին, բացի շախմատի վերաբերյալ մանրամասն քննարկումներից, նկարագրվում է մի շարք սեղանի խաղերի և զառախաղերի կանոնները ևս<ref name="wollesen">{{cite journal |last=Wollesen |first=Jens T |title=Sub specie ludi...: Text and Images in Alfonso El Sabio's Libro de Acedrex, Dados e Tablas |journal=Zeitschrift für Kunstgeschichte |volume=53 |issue=3 |year=1990 |pages=277–308 |doi=10.2307/1482540 |jstor=1482540}}</ref>: Մինչև 17-րդ դարը սեղանի խաղերը տարածվեցին ողջ Եվրոպայում և հասան [[Շվեդիա]]: Խորտակված [[Վասա նավ]]ի մնացորդների միջից, ի թիվս նավի սպաներին պատկանող իրերի, դուրս են հանվել նաև փայտե խաղատախտակ և խաղաքարեր: Նարդին հաճախ է պատկերվել նաև այս ժամանակաշրջանի կերպարվեստի գործերում, հատկապես հոլանդացի և գերմանացի վարպետներ [[Ադրիան վան Օստադե]]ի, [[Յան Ստեն]]ի, [[Հիերոնիմոս Բոսխ]]ի, [[Պիտեր Բրեյգել Ավագ|Բրեյգել]]ի և ուրիշների կտավներում: [[Կարավաջո]]յի «Խարդախ թղթամոլները» կտավում նարդին պատկերված է ներքևի ձախ անկյունում, Բրեյգելի [[Մահվան հաղթարշավ (նկար)|«Մահվան հաղթարշավ»]] կտավում՝ ներքևի աջ անկյունում:
===Մեծ Բրիտանիա===
[[Image:Hoyle-backgammon.png|thumb|upright=0.95|right|էդմոնդ Հոյլի ''Նարդի խաղի համառոտ տրակտատը'']]
16-րդ դարում [[Եղիսաբեթյան դարաշրջան|Եղիսաբեթյան]] օրենքները և եկեղեցական կանոնակարգերը արգելում էին սեղանի խաղերը, բայց մինչև 18-րդ դարը նարդին տարածված էր անգլիական կղերականների շրջանում<ref name="murray"/>: 1753 թվականին Էդմոնդ Հոյլը հրատարակում է «Նարդի խաղի համառոտ տրակտատը», որտեղ նկարագրվում էր նարդու կանոնները և մարտավարական հնարքները և կապված էր [[Վիստ (թղթախաղ)|վիստ]]ին վերաբերվող նմանատիպ մի շարադրանքի հետ<ref>{{cite news |last=Allee |first=Sheila |url=http://www.utexas.edu/supportut/news_pub/yg_foreedge.html |title=A Foregone Conclusion: Fore-Edge Books Are Unique Additions to Ransom Collection |publisher=The University of Texas at Austin |accessdate=2006-08-08}}</ref>: Անգլերեն backgammon-նարդի բառն կազմվել է "back"-ետ և միջին անգլերենի ''gamen''-խաղ բառերից: Բառն առաջին անգամ [[Օքսֆորդի անգլերեն բառարան]]ում հիշատակվել է 1650 թվականին<ref name="oed">{{cite journal |title=backgammon |journal=[[The Oxford English Dictionary]], Second Edition |url=http://dictionary.oed.com |year=1989 |accessdate=2006-08-05}}</ref>:
 
===Միացյալ Նահանգներ===
Նարդու մեջ վերջին ամենանշանակալի կատարելագործումը կրկնապատկող խորանարդի ներմուծումն է: Այն առաջին անգամ գործածվել է 1920-ական թվականներին [[Նյու Յորք]]ում, Ստորին Իսթ Սայդի խաղատներում<ref name="robertie-501">{{cite book |last=Robertie |first=Bill |authorlink=Bill Robertie |title=501 Essential Backgammon Problems |edition=Second Printing |year=2002 |page=22 |publisher=Cardoza |isbn=1-58042-019-2}}</ref>: Խորանարդը ոչ միայն խաղացողին հնարավորություն էր տալիս ընտրելու լավագույն քայլը տվյալ իրավիճակում, այլև մոտավորապես հաշվարկում էր այդ դիրքում հաղթելու հավանականությունը: Խորանարդի գործածությունը նարդին դարձրեց 20-րդ և21-րդ դարերի ամենականխատեսելի խաղերից մեկը<ref name="robertie-501"/>: Նարդու ժողովրդականությունը ԱՄՆ-ում աճեց
1960-ականների կեսերից, հատկապես իշխան Ալեքսիս Օբոլենսկու շնորհիվ, որին կոչում էին «ժամանակակից նարդու հայր»<ref name=GAM>{{cite web|url=http://www.gammonlife.com/news/the_inventor_of_doubling_in_backgammon.htm|title=The Inventor of Doubling in Backgammon|website=www.gammonlife.com}}</ref>: Օբին, ինչպես նրան կոչում էին ընկերները, համահիմնադրեց Նարդու միջազգային ասոցիացիան<ref>{{cite web|url=http://www.gammonvillage.com/backgammon/news/article_display.cfm?resourceid=937|title=The Father Of Modern Backgammon - GammonVillage Magazine|website=www.gammonvillage.com}}</ref>, որը հրատարակեց նարդու կանոնների ամբողջական ժողովածու: Նա նաև [[Մանհեթեն]]ում հիմնեց նարդու համաշխարհային ակումբ, իսկ 1963 թվականին սահմանեց նարդու մրցաշարային համակարգ, ապա 1964 թվականի մարտին կազմակերպեց նարդու առաջին միջազգային մրցաշարը, որը գրավեց ազնվականության, նշանավոր անձանց և մամուլի ուշադրությունը: Խաղը այնքան տարածվեց, որ այն խաղումէին քոլեջների կամպուսներում, դիսկոտեկ-ակումբներում և գյուղական սրճարաններում<ref name=GAM />, բորսային միջնորդներն ու բանկիրները սկսեցին նարդի խաղալ տղամարդկանց պահպանողական ակումբներում<ref name=NYT>{{cite news |author=[[Bernard Weintraub]] |title=Urge to Play Backgammon Sweeping Men's Clubs |url=https://select.nytimes.com/gst/abstract.html?res=F70A16F73A5F1A7493C1A8178AD85F428685F9&scp=14&sq=Tim%20Holland%20backgammon&st=cse |quote=A disk and dice game that has been played in Middle Eastern streets for thousands of years, in English homes for hundreds of years, and on Bronx stoops for dozens of years has suddenly gripped the bankers and brokers of old-line men's clubs all over town. |work=[[The New York Times]] |date=January 13, 1966 |accessdate=2010-09-10 }}</ref>: Ամբողջ երկրով մեկ երիտասարդներն ու տարեցները փայլեցնում էին իրենց խաղատախտակներն ու խաղաքարերը: Ծխախոտի, լիկյորի և ավտոմեքենաների ընկերությունները սկսեցին հովանավորել մրցաշարերը<ref>{{cite web|url=http://www.play65.com/World-Backgammon-Championships-History.html|title=World Backgammon Championships History - Backgammon Masters - Backgammon Articles' Categories - Play65™|website=www.play65.com}}</ref> Backgammon clubs were formed and tournaments were held, resulting in a World Championship promoted in [[Las Vegas, Nevada|Las Vegas]] in 1967.<ref name=PLAY65 />: Վերջերս, 2009 թվականին կազմակերպվեց ԱՄՆ նարդու ֆեդերացիան, որի հիմնադրամի և խորհրդի անդամների թվում են աշխարհի նշանավոր խաղացողներ, մրցաշարերի կազմակերպիչներ և գրողներ:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից