«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Զառերը նետելուց հետո խաղացողները պետք է, հնարավորության դեպքում, շարժեն իրենց խաղաքարերը համաձայն յուրաքանչյուր զառի արտահայտած թվերի: Օրինակ, եթե խաղացողը բերել է 6 և 3, պետք է խաղաքարերից մեկը շարժի 6 անկյունակ, մյուսը՝ 3, կամ մեկ խաղաքար կարող է շարժել 6+3 անկյունակ: Ընդ որում՝ որևէ տարբերություն չկա, թե առաջինը որ թիվը կխաղարկվի, 6-ը, թե՞ 3-ը: Եթե խաղացողի զառերը զույգ են բերել, ապա նա իրավունք ունի կրկնակի անգամ խաղարկել խաղաքարերը: Օրինակ, եթե զառերը բերել են 5×5, ապա խաղացողը կարող է չորս հատ 5 խաղարկել: Զառի յուրաքանչյուր նետումից հետոխաղացողը հնարավորություն ունի խաղաքարերը շարժել զառերի ցույց տված թվով, եթե դա հնարավոր է: Իսկ եթե հակառակորդը արգելափակել է անկյունակները և խաղացողը հնարավորություն չունի զառի ցույց տված քայլը կատարել, ապա ստիպված է բաց թողնել այդ քայլը: Խաղացողը չի կարող անտեսել որևէ հնարավոր տարբերակ և չխաղալ, եթե նույնիսկ այդ քայլով վնասում է իրեն (բացում է որևէ խաղաքար և հակառակորդի հարվածի տակ դնում այն), խաղացողը պարտադիր պետք է խաղա հնարավոր քայլը:
Շարժի ընթացքում խաղաքարը կարող է դրվել ցանկացած ազատ անկյունակում, կամ այնպիսի անկյունակում, որտեղ հակառակորդի մեկ խաղաքար է դրված: Վերջին դեպքում խաղացողը «խփում է» հակառակորդի խաղաքարին և զբաղեցնում նրա տեղը: «Խփված» խաղաքարը դրվում է խաղատախտակի միջին (չօգտագործվող) մասում, ապա խփված խաղաքար ունեցող խաղացողը այն ստիպված է լինում խաղի մեջ մտցնել նորից՝ սկսելով հակառակորդի սեփական դաշտից<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Մինչև խփված խաղաքարի դաշտ մցնելը խաղացողն իրավունք չունի ուրիշ քայլեր կատարել և եթե հակառակորդը ամբողջովին արգելափակել է սեփական դաշտի բոլոր անկյունակները, ապա պետք է սպասի և հակառակորդին զիջի այնքան զառի նետումներ և խաղաքայլեր, մինչև որ հակառակորդի սեփական դաշտի անկյունակներից առնվազն մեկը բացվում է, այսինքն այնտեղ մնում է մեկ խաղաքար (որը ենթակա է հարվածի), կամ որևէ խաղաքար չի մնում<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Խփված խաղաքարը խաղի մեջ է մտնում հետևյալ կերպ՝ զառի արտահայտած 1-ը համապատասխանում է 24-րդ անկյունակին, 2-ը՝ 23-րդին և այսպես շարունակ մինչև 6-ը, որը համապատասխանում է 19-րդին: Արգելափակված անկյունակ է կոչվում իրար վրա երկու և ավելի խաղաքար ունեցող անկյունակը<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>:
===Կրկնապատկող խորանարդ===
[[Image:Backgammon DoublingCube.jpg|thumb|Կրկնապատկող խորանարդ]]
Մրցաշարային խաղի ընթացքը արագացնելու համար ներմուծվել է կրկնապատկող խորանարդը, որի կողմերը կրում են 2, 4, 8, 16, 32 և 64 թվերը: Խաղի մեկնարկին, երբ կրկնապատկող խարանարդը դեռևս չի գործածվում, այն դրված է լինում խաղատախտակի միջին, չօգտագործվող մասում այնպես, որ ցույց տա 64 թիվը: Նշանակալի առավելություն ունեցող կամ զգացող խաղացողը կարող է առաջարկել խաղադրույքի կամ հաշվի կրկնապատկում<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Կրկնապատկման առաջարկից հրաժարվող խաղացողը կորցնում է իր քայլն ու տանուլ տալիս 1 միավոր: Օրինակ, եթե խորանարդը ցույց է տալիս 2, իսկ կրկնապատկել առաջարկող խաղացողը այն դարձնում է 4, ապա առաջարկից հրաժարված հակառակորդը կարող է կորցնել 2 միավոր: Կրկնախաղ առաջարկելու սահմանափակումներ չկան: Չնայած 64-ը կրկնապատկող խորանարդի ամենամեծ թվանշանն է, խաղի միավորները կարող են հասնել 128, 256, և այլն<ref name="bill_robertie-beavers">{{cite web|url=http://www.gammonvillage.com/backgammon/news/early_beavers.cfm |title=Backgammon Beavers |accessdate=2007-10-17 |last=Robertie |first=Bill |publisher=GammonVillage }}</ref>:
 
===Տարբերակներ===
{{Հիմնական հոդված|Սեղանի խաղեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից