«Մեներգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Édith Piaf 914-6436.jpg|մինի|Ֆրանսիացի երգչուհի [[Էդիթ Պիաֆ]]ը]]
'''Մեներգ''', փոքրածավալ վոկալ ստեղծագործություն, հեղինակային [[երգ]]` մենակատարման համար (ի տարբերություն խմբերգի), մեծ մասամբ՝ նվագակցությամբ։ «Մեներգ» անվանումը լայն ընդգրկում ունի, մաս կազմելով [[օպերա]]յի, կանտատի կամ օրատորիայի՝ մեներգը մոտենում է արիային, կամերային երգարվեստում զուգադրվում ռոմանսի հետ, տարբերվելով դրանցից համեմատաբար պարզ բովանդակությամբ, սովորաբար տուն-տուն կառուցվածքով, ժանրային բազմատեսակությամբ։ Մեներգի օրինակներ են՝ Իշխան Տոմսկու երգը Պ․ Ի․ Չայկովսկու «Պիկովայա դամա», Շեյխի երգը Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաներից, Սոլվեյգի երգը Իբսենի «Պեր Դյունտ» դրամայի համար է․ Դրիգի գրած երաժշտությունից, Մոր երգը [[Կաբալևսկի-Դ.|Դ. Կաբալևսկու]] [[ռեքվիեմ]]ից, «Օրորոցային» Ա․ Հարությունյանի «Հայրենիք» կանտատից ևն։ Մեներգեր են նաև [[Բեթհովեն]]ի «Հեռավոր սիրուհուն» շարքի երգերը, [[Շուբերտ, Ֆ.|Շուբերտի]], [[Բրամս-Յ.|Բրամսի]], Լիստի և այլոց վոկալ-կամերային այն գործերը, որոնք երգի ու ռոմանսի միջանկյալ ձևն ունեն, ինչպես նաև ձայնի և [[դաշնամուր]]ի համար [[Կոմիտաս]]ի մշակած ժող․ երգերը («Հով արեք», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր» և այլն)։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=461}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեներգ» էջից