«Գալակտիկաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
Բացի [[Ծիր Կաթին]] գալակտիկայից, որում գտնվում է [[Արեգակ|Արեգակն]] իր մոլորակային համակարգով, մնացած գալակտիկաները չափազանց հեռու օբյեկտներ են։ Մոտակա գալակտիկաների հեռավորություններն աստղագետները տալիս են հեռավորության մեգապարսեկ միավորներով, իսկ հեռավորներին՝ կարմիր շեղման միավորներով՝ z-ով։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով հեռավոր հայտնաբերված գալակտիկան UDFj-39546284-ն է (z=11.9)<ref name="refz">Wall, Mike [http://www.space.com/18879-hubble-most-distant-galaxy.html Ancient Galaxy May Be Most Distant Ever Seen], 2012, դեկտեմբեր 12:</ref>։ Անզեն աչքով երկնքում կարելի է դիտել միայն երեք գալակտիկաներ՝ [[Անդրոմեդայի միգամածություն]]ը (տեսանելի է հյուսիսային կիսագնդից, d=772 կիլո[[պարսեկ]]) և Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը (տեսանելի են հարավային կիսագնդից, d=50<ref name="lmc">Macri, L. M.; Stanek, K. Z.; Bersier, D.; Greenhill, L. J.; Reid, M. J., [[bibcode:2006ApJ...652.1133M|A New Cepheid Distance to the Maser-Host Galaxy NGC 4258 and Its Implications for the Hubble Constant]], The Astrophysical Journal, 2006, Volume 652, Issue 2, pp. 1133-1149:</ref> և 61<ref name="smc">Hilditch, R. W.; Howarth, I. D.; Harries, T. J. [[bibcode:2005MNRAS.357..304H|Forty eclipsing binaries in the Small Magellanic Cloud: fundamental parameters and Cloud distance]], Monthly Notices of the Royal Astronomical Society, 2005, Volume 357, Issue 1, pp. 304-324:</ref> կիլո[[պարսեկ]], համապատասխանաբար)։
 
Դիտորդի և գալակտիկայի հեռավորությունը, որպեսֆիզիկականբնութագիրորպես ֆիզիկական բնութագիր, չի մասնակցում ոչ մի պրոցեսի։ Գալակտիկայի հեռավորության որոշմանանհրաժեշտւոթյունորոշման անհրաժեշտություն է առաջանում օրինակ քիչ ուսումնասիրված իրադարձությունների,իրադարձությունների՝ օրինակ [[Գամմա-պայթյուն|գամմա-պայթյունների]], կամ [[Տիեզերք|Տիեզերքի]] ուսումնասիրություն՝ որպես գալակտիկաների [[էվոլյուցիա]] ուսումնասիրության, գալակտիկաների զանգվածների և չափսերի որոշման ժամանակ։<ref name=":1" />
 
Գալակտիկաների հեռավորությունը որոշող քիչ թե շատ մոդելավորած եղանակները կարելի է բաժանել 2 տիպի․ գալակտիկայի որևէ օբյեկտի (որի հեռավորությունը քիչ է տարբերվում գալակտիկայի հեռավորությունից) հեռավորության որոշմամբ, կամ [[Կարմիր շեղում|կարմիր շեղմամբ]]։<ref>{{Cite news|url=http://www.astronet.ru/db/msg/1169718/distances.html#%5B1%5D|title=Астронет > Расстояния до галактик|access-date=2018-06-11}}</ref>
 
Առաջին մեթոդը [[Լուսաչափ|ֆոտոմետրական]] մեթոդն է, այպես կոչված ստանդարտ լուսատուների օգտագործմամբ, որոնց [[Լուսատվություն|լուսատվությունը]] հայտնի է։ Այդ դեպքում հեռավորությունը կարելի է որոշել հետրյալ բանաձևով՝
 
: <math>R=10^{\frac{1}{5}(m-M)+1}</math>,
 
որտեղ ''m'' — տեսանելի [[աստղային մեծություն]]<nowiki/>ն է,
 
''М'' — բացարձակ [[Աստղային մեծություն|աստղային մեծությունը]],
 
''R'' — հեռավորությունն արտահայտված [[Պարսեկ|պարսեկներով]]։
== Ձևաբանությունը ==
Գալակտիկաներն ըստ կառուցվածքի բազմազան են։ Դրանց մոտ կեսը Ծիր Կաթին գալակտիկայի նման են՝ պարուրաձև և նշանակվում են S տառով (անգլերեն Spiral՝ պարուրաձև բառից)։ Պարուրաձև գալակտիկաներն իրարից խիստ տարբերվում են ձողիկավոր կառուցվածքի առկայությամբ կամ բացակայությամբ (SB կամ S, որտեղ B-ն անգլերեն Bar՝ ձողիկ բառից է)։ Առաջինների դեպքում պարուրաթևերը սկսվում են ձողիկի ծայրերից, իսկ երկրորդների դեպքում՝ միջուկային տիրույթից։ Պարուրաձև գալակտիկաներն ունեն երկու կամ ավել պարուրաթևեր, որոնց փաթաթման աստիճանը կարող է լինել բարձր (Sa), միջին (Sb), ցածր (Sc) և առավել ցածր (Sd)։[[Պատկեր:Hubble sequence photo.png|400px|thumb|Գալակտիկաների ձևաբանական դասերն ըստ Հաբլյան դասակարգման]]