«Թորոս Ռոսլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
}}
 
'''Թորոս Ռոսլին''' ({{ԱԾ}}), 13-րդ դարի 2-րդ կեսի [[Հայեր|հայ]] կիլիկիան[[կիլիկիա]]<nowiki/>ն դպրոցի մանրանկարիչ և գրիչ։գրիչ, [[Կլասիցիզմ|կլասիցիզմի]] հիմնադիրներից մեկը։ Ստեղծագործել է [[Հռոմկլա]]յում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։
 
== Կյանքն ու գործունեություն ==
Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է [[Հռոմկլա]]յում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը: Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացման վրազարգացմանը: Կաթողիկոսական ձեռագրատանը ձևավորված մանրանկարչության դպրոցը գլխավորն էր մյուս դպրոցների մեջ ու վճռական ազդեցություն ունեցավ կիլիկյան և ոչ միայն կիլիկյան գրքարվեստի հետագա զարգացման վրա: Հռոմկլան իր ծաղկման բարձրակետին հասավ [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի (1221–1267) 3 օրոք, որի հովվապետությամբ էլ ծավալվում էր Թորոս Ռոսլինի գործունեությունը: 
 
Նկարիչը բարձր համբավ ուներ իր կենդանության օրոք. նա աշխատում էր արքայական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով, բայց Ռոսլինի անունը չի հանդիպում ժամանակակից հայկական աղբյուրներում, բացի իր գրած հիշատակարաններից: Դրա պատճառներից մեկը նկարիչների անունները չտալու միջնադարյան տարեգիրների սովորությունն էր․
{{Քաղվածք|Նրանք չեն սիրում հաղորդել նույնիսկ խոշոր փաստի մանրամասերը, և այն, ինչ մենք հետաքրքիր ենք համարում հատկապես ականատեսի պատմածում, նրանք համարում են ավելորդաբանություն՝ անարժան լուրջ գրողի գրչին: Նրանց գործն է հաղորդել փաստը, իսկ ընթերցողի թեթևամիտ հետաքրքրասիրությունը հագեցնել, նրան զբաղեցնել աշխարհիկ իրադարձությունների փաստի մանրամասներով՝ ցածր է նրանց արժանապատվությունից»<ref>{{Cite book|title=История монголов по армянским источникам|last=|first=|publisher=Пред. К. П. Патканова ко второму выпуску|year=1874|isbn=|location=СПб.|pages=IV}}</ref>:}}
 
Ռոսլինի ժամանակակից [[Հովհաննես Երզնկացի Ծործորեցի|Հովհաննես Երզնկացին]] հաղորդում է, որ արքայական ընտանիքի անդամները (նկատի ունի [[Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ|Կիլիկիայի թագավորներին]]) սովորություն ունեին պատվիրել իրենց նկարները տարբեր տարիքներում.
{{Քաղվածք|Եւ զոր աւրինակ նկարի պատկեր թագաւորի ի մանկութեանն` զնոյն պահէ զնմանութիւն զգայականն կերպ, նոյնպէս կատարեալ հասակին, և ծերութեանն, և յորժամ թագ առնի, իւրաքանչիւրն զնոյն նմանութիւն պահեն»<ref>{{Cite book|title=Հայ արվեստի պատմության կարևոր սկզբնաղբյուրները, հատոր 4|last=Խաչիկյան|first=Լևոն|publisher=Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիում|year=1981|isbn=|location=Երևան|pages=42}}</ref>:|}}
 
Էլ ավելի որոշակի է դիմանկարում նմանությունը պահպանելու պահանջը Ներսես Լամբրոնացու «Ատենաբանության» մեջ.
{{Քաղվածք|Զորօրինակ թէ ախորժէ ոք գծագրութեամբ դեղոց պատկեր նկարագրել՝ զպէսպէս երանգ՝ դեղոցն ի կիր ածէ. և ջանայ ուշիւ իմաստիցն զնա ի տիպ և ի հասակ և ի ձև կենդանեաց յօրինել, զի հաճելի և ցանկալի որպէս զկենդանի թուեսցի տեսողացն` անկենդանին»<ref>Սրբո Հօրն մերոյ Ներսէսի Լամբրոնացւոյ արհիեպիսկոսի Տարսոնի կիլիկեցւոյ Ատենաբանութիւն. յամի Տեառն 1737, Վենետիկ, էջ 51։</ref>:}}
 
[[Հռոմկլայի մանրանկարչության դպրոց|Կաթողիկոսական նստավայրի]] ավերումը 1292 թվականին, որտեղ անցել էր Ռոսլինի կյանքը, և 1375 թվականին [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան թագավորության]] դիվանի կործանումը մայրաքաղաքի գրավման ժամանակ զրկեցին նոր ժամանակի պատմաբաններին, այդ թվում արվեստի պատմաբաններին, ոչ միայն քաղաքական բնույթի մեծարժեք նյութերից, այլև մշակույթի գործիչների հետ կապված վավերագրերից: 
 
Ռոսլինի կենսագրության միակ աղբյուրը դարձան նրա ձեռագրերի հիշատակարանները: Նկարչի ստորագրությամբ այսօր հայտնի յոթ աշխատանքը արվել են 13 տարում` 1256 թվականից 1268 թվականը ընկած ժամանակահատվածում: Այդ ձեռագրերի հիշատակարաններում նա իրեն անվանում է Թորոս «մականուն Ռաւսլին կոչեցելոյ», խնդրում է հիշել իր մտերիմներին և ուսուցիչներին:
 
Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն անցել է Հռոմկլայում և, անշուշտ, այստեղ էլ նա կրթություն է ստացել: Հիշատակարաններում նկարիչը շնորհակալությամբ է հիշում իր ուսուցիչներին, որոնք պետք է լինեին Հռոմկլայի 1240–501240-1250-ական թվականների խոշորագույն վարպետներ [[Հովհաննես (մանրանկարիչ)|Հովհաննեսը]] և [[Կիրակոս (մանրանկարիչ)|Կիրակոսը]]<ref>Իր հիշատակարաններից մեկում Ռոսլինը նշում է նրանցից մեկի անունը` «չքնաղագեղ գրիչն Կիւրակոս», տե՛ս Երուսաղեմ, ձեռ. -1956, թ. 342ա («Կեռան թագուհու Ավետարան», 1265 թ.)</ref>: 
 
[[Սիրարփի Տեր-Ներսիսյան|Սիրարփի Տեր-Ներսեսյան]]ը Թորոս Ռոսլինին համարում է [[Հռոմկլայի մանրանկարչության դպրոց|Հռոմկլայի ձեռագրատան]] ղեկավար<ref>{{Cite book|title=Armenian Manuscripts in the Walters Art Gallery|last=Der-Nersessian|first=Sirarpi|publisher=|year=|isbn=|location=|pages=51}}</ref>։
 
=== Կեղծանուն ===
Գրեթե բոլոր հիշատակարաններում Թորոսն իր անվանը վելացնումվելագրում է «Ռոսլին» մականունը<ref>{{Cite book|title=Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա|last=|first=|publisher=|year=1979|isbn=|location=Երևան|pages=586}}</ref>, իսկ 1256 թվականին Ավետարանում նկարիչն ավելացնում է՝ «մականուն Ռաւսլին ստ նախնեաց»: Այդ մականունը, որի վրա ուշադրություն է հրավիրել Թորոս Ռոսլինի ստեղծագործության առաջին ուսումնասիրող Մ. Տեր-Մովսեսյանը<ref>{{Cite book|title=Հայկական մանրանկարներ. Կիլիկյան հայոց թագավորների և Կոստանդին Ա կաթողիկոսի համար գրված ձեռագրեր, գիրք ԻԴ|last=Տեր-Մովսիսյան|first=Մ․|publisher=«Ազգագրական հանդես»|year=1913|isbn=|location=|pages=79}}</ref>, 20-րդ դարի 70–90-ական թվականներին դարձել է մի շարք հեղինակների ուշադրության առարկա, և նրանցից ոմանք սկսել են բազմապիսի ենթադրություններ անել, թե որտեղից կարող էր լինել նման արտասովոր մականունը, և փորձել են զանազան կռահումների հիման վրա հիմնավորել Թորոսի ոչ հայկական ծագումը. ոմանք նրան վերագրել են գերմանական, ոմանք՝ ֆրանսիական, ոմանք էլ՝ նույնիսկ շոտլանդական ծագում։
 
==Պատկերասրահ==