«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
Սույն կոնֆերանսի Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը՝ իր անմիջապես նախորդը հանդիսացող Լոնդոնինից գլխավորապես զանազանվում է այն հանգամանքով, որ Դաշնակիցները Սան Ռեմոյում փաստորեն հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական և ֆինանսական հովանավորության իրենց նախկինում հայտարարած պարտավորվածություններից, և փորձեցին փոխանցել այդ բեռի գեթ մեկ մասը Ազգերի լիգային: Այդ ձեռնարկը, սակայն, անհաջողության մատնվեց, որովհետև վերջինիս կանոնադրությունը չեր թույլատրում նման պարտավորությունների, այդ թվում՝ նորաստեղծ պետությունների մանդատների ստանձնումը:  Դաշնակիցները դրա փոխարեն դիմեցին ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին` Հայաստանի մանդատատար դառնալու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման, նրան ծովային ելք, ռազմական ու տեխնիկական օգնություն, ինչպես նաև, ֆինանսական վարկեր ու երաշխիքներ ապահովելու հարցերում։ Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չընդուներ Հայաստանին մանդատը ստանձնելու առաջարկը, ապա նրանք խնդրեցին ԱՄՆ նախագահի միջնորդությունը` Հայաստան-Թուրքիա սահմանատման և Հայաստանի դեպի ծով ելք ապահովելու հարցում (տես՝ [[Վիլսոնի իրավարար վճիռ]]):
 
Չնայած Լոնդոնի կոնֆերանսում Բաթումի հարցը սկսել էր շոշափվել, բայց Սան Ռեմոյում իսկ սկիզբ առավ Անտանտի երկրների և Հայաստանի (մինչ այդ արդեն միավորված) ազգային պատվիրակության միջև Հայաստանին դեպի Սև ծով ելք ապահովելու սցենարների մանրամասն քննարկումը։ Խորհրդակցություններին մաս կազմեցին հետևյալ առաջարկները՝ նախ [[Բաթում|Բաթումի]] շրջանը, ապա դրա փոխարեն, Բաթումի արևմուտքում գտնվող [[Լազիստան|Լազիստանը]] (Լազիկան) ամբողջությամբ, ավելի ուշ`նրանից մի փոքր հողաշերտ Հայաստանին կցել, դրանից հետո Բաթումը հռչակել ազատ նավահանգիստ ու Հայաստանին անվերապահ իրավունք տալ սեփական երկաթուղի կառուցել Կարսից դեպի Բաթում, և ի վերջո, Հայաստանին արտոնել այդ նավահանգստից ազատօրեն օգտվելու թույլտվություն։ Այնուամենայնիվ, Հայաստանի սևծովյան ելքի հեռանկարը իր հնարավոր բոլոր տարբերակներով ձախողվեց, ինչը պայմանավորված էր Անտանտի տերությունների, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի սուր հակասություններով, ինչպես նաև, այս բոլոր առաջարկների հանդեպ Վրաստանի ցուցաբերած խիստ ընդդիմության պատճառով։<ref>{{Cite journal|last=Թորոսյան|first=Շիրակ|date=2016|title=1920թ. մայիսի 7-ի ռուս-վրացական դաշնագիրը եւ Բաթումի հանձնումը Վրաստանին|url=http://ysu.am/files/01S_Torosyan-1464256605-.pdf|journal=Բանբեր Երևանի Համալսարանի|volume=1 (19)|pages=էջ 3|doi=|pmid=|access-date=}}</ref>
 
== Համագումարի արդյունքները և բանաձևը ==