«Երկնային մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
չNo edit summary
Տող 11.
Քանի որ, մարմինը արագացում է ստանում կոր հետագծով շարժվելիս, ենթադրություն արվեց, որ Երկիրը իր ուղեծրով շարժվելիս Արեգակի շուրջ անընդհատ ենթարկվում է ուժի ազդեցության, որը անվանեցին «ձգողականություն»: Երկնային մեխանիկայի խնդիրը կայանում է մարմնի վրա ազդող ձգողության ուժի բացահայտման մեջ և որոշման թե ինչպես է այդ ուժը ազդում մարմնի վրա։
 
'''[[Նյուտոնի երկրորդ օրենքօրենքներ|Ուժի օրենք]]''': Եթե մարմնի վրա ազդում է ուժ, ապա այն շարժվում է արագացումով, և որքան մեծ է ուժը այնքան մեծ է արագացումը։ Սակայն միևնույն ուժը առաջացնում է տարբեր արագացում տարբեր մարմինների մոտ։ Մարմնի իներտության չափանիշն է (այսինքն նրա դիմադրությունը արագացմանը) հանդիսանում նրա «[[զանգված]]ը», որը առաջին մոտավորությամբ կարելի է անվանել «նյութի քանակ»՝ որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքանով փոքր է նրա արագացումը տրված ուժի ազդեցության տակ։ Այսպիսով, Նյուտոնի երկրորդ օրենքը պնդում է, որ մարմնի արագացումը ուղիղ համեմատական է նրա վրա ազդող ուժի մեծությանը և հակադարձ համեմատական է նրա զանգվածին։ Եթե դիտարկումներից հայտնի են մարմնի արագացումը և զանգվածը, ապա օգտագործելով այս օրենքը կարելի է հաշվարկել նրա վրա ազդող ուժի մեծությունը։ Իրականում Նյուտոնի այս օրենքի սահմանումը ավելի բարդ է, նա պնդում էր, որ մարմնի վրա ազդող ուժը, դա տվյալ մարմնի արագության իմպուլսի փոփոխությունն է։
 
'''[[Նյուտոնի օրենքներ|Հակազդեցության օրենք]]''': Այս օրենքը պնդում է, որ փոխազդող մարմինները իրար վրա ազդում են մեծությամբ հավասար, բայց ուղղությամբ հակառակ ուժեր։ Այդ պատճառով, երկու իրար վրա միանման ուժով ազդող մարմիններից կազմված համակարգում, նրանցից յուրաքանչյուրը ձեռք է բերում արագացում, որը հակադարձ համեմատական է նրա զանգվածին։ Ուրեմն, կետը որը ընկած է այս մարմինների միացնող ուղիղի վրա, որը գտնվում է ամեն մարմնից նրա զանգվածին հակադարձ համեմատական հեռավորության վրա, կշարժվի առանց արագացման, չնայած նրան, որ մարմիններից յուրաքանչյուրը շարժվում է արագացմամբ։ Այս կետը անվանում են «[[ծանրության կենտրոն]]»; նրա շուրջ են պտտվում աստղերը կրկնակի աստղերի համակարգում։ Եթե աստղերից մեկը երկու անգամ ծանր է մյուսից, ապա այն շարժվում է երկու անգամ մոտ ծանրության կենտրոնին, քան հարևանը։
 
== Կեպլերի օրենքները ==