«Գարեգին Բ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1305 բայտ ,  2 տարի առաջ
 
== Քննադատություն ==
 
=== Նոր եկեղեցիների կառուցում ===
 
Գարեգին Բ կաթողիկոսի եկեղեցաշինական գործունեությունը հաճախ սուր քննադատության է ենթարկվում հայաստանյան հասարակության և հայկական սփյուռքի առանձին ներկայացուցիչների կողմից, որոնք կաթողիկոսին մեղադրում են վերանորոգման կարիք ունեցող բազմադարյան եկեղեցիները վերականգնելու փոխարեն միանգամայն նոր եկեղեցիներ կառուցելու, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայաստանյան «օլիգարխների», ինչպես նաև եկեղեցու բարերարների ֆինանսական միջոցները եկեղեցիների կառուցմանն ուղղելու համար։ Գարեգին Բ կաթողիկոսը այս առիթով Հայկական ճարտարապետական հուշարձանները ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի հարց-խնդրանքին, իբր, պատասխանել է հետևյալ կերպ.<blockquote>{{քաղվածք|Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ<ref>[http://hetq.am/arm/news/3044/es-gorts-chunem-lernerum-gtnvox-vanqeri-ev-ekexecineri-het-katoxikosi-sensacion-haytararutyuny-sanahini-khaytarak-vitchaki-veraberyal.html «Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ:]</ref>}}</blockquote>:
 
Մայր Աթոռը հերքել է Սամվել Կարապետյանի կողմից Գարեգին Բ-ին վերագրվող հայտարարությունը։ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը նշել է {{քաղվածք|Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սրտացավության, բայց մեղադրել Ամենայն Հայոց կաթողիկոսին պակաս սրտացավության մեջ, քան որեւէ այլ ոք, չեմ կարծում, որ պատշաճ է:<ref>[http://www.azatutyun.am/content/article/24273483.html Մայր Աթոռը հերքում է Գարեգին Բ-ին վերագրվող հայտարարությունը]</ref>}}
 
=== Հրաժարականի պահանջ ===
2018 թվականի հունիսին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից մեկնարկել են բողոքի գործողություններ Գարեգին Բ-ի կաթողիկոսի պաշտոնից հրաժարականի պահանջով<ref name="Ազատություն1" />: Նախաձեռնության անդամները պնդում են, որ Գարեգին Բ-ն «իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից»<ref name="Ազատություն1" />:
 
2018 թվականի հունիսի 7-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փակ հանդիպում են ունեցել Էջմիածնում Գարեգին Բ-ի հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ<ref name=Ազատություն1>[https://www.azatutyun.am/a/29278725.html «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները]</ref>:
 
== Ընտանիք ==
7834

edits